Յուրի Շաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Շաքարյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1933(1933-10-23)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 28, 2021(2021-03-28) (87 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀԱՊՀ (1956)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Յուրի Ղևոնդի Շաքարյան (հոկտեմբերի 23, 1933(1933-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 28, 2021(2021-03-28)), էլեկտրաէներգետիկայի և էլեկտրամեխանիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978): Ռուսաստանի էլեկտրատեխնիկական ԳԱ, Ամերիկյան ճարտարագետների, էլեկտրատեխնիկների, էլեկտրոնային մասնագետների ինստիտուտի անդամ։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2006)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Շաքարյանը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 23-ին, Երևանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961 թվականից աշխատում է էլեկտրաէներգետիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա), 1987 թվականից՝ փոխտնօրեն, էներգամատակարարման զարգացման տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են փոփոխական հոսանքի էլեկտրական մեքենաների ինքնաշխատ կարգավորման, ավտոմատացված էլեկտրահաղորդակի, էլեկտրաէներգետիկայի համակարգերի տեսության հարցերին։ Մշակել է նոր տիպի ոչ համաժամանակային էլեկտրական մեքենաներ։ Հեղինակ է մենագրությունների և ուսումնական ձեռնարկների[2][3]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, 2006
  • «Էլեկտրատեխնիկայի բնագավառում վաստակի համար»[4]
  • Պավել Յաբլոչկովի մրցանակի դափնեկիր

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Управляемая машинна переменного тока, М., 1969 (համահեղիակ)
  • Асинхронизированные синхронные машины, М., 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Շաքարյան» հոդվածին։