Յուրգեն Կլոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրգեն Կլոպ
գերմ.՝ Jürgen Klopp
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յուրգեն Նորբերթ Շուլցե Կլաուս Աբու Ալ Մարիա Սիզեմ Կլոպ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1967 (56 տարեկան)
Ծննդավայր Շտուտգարտ, Գերմանիա Գերմանիա
Հասակ 194 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Պատանեկան կարիերա
1972 — 1983 Գերմանիա Գլատտեն
1983 — 1986 Գերմանիա Էրգենցինգեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990 — 2001 Գերմանիա Մայնց 05 325 (52)
Մարզչական կարիերա
2001 — 2008 Գերմանիա Մայնց 05
2008 — 2015 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
2015- Անգլիա Լիվերպուլ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յուրգեն Նորբերթ Կլոպ (գերմ.՝ Jürgen Norbert Klopp, հունիսի 16, 1967(1967-06-16)[1][2][3][…], Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլային մարզիչ։

Ֆուտբոլային կարիերան սկսել է որպես ֆուտբոլիստ։ 1990-2001 թթ. խաղացել է «Մայնց 05» ֆուտբոլային ակումբում, որից հետո մարզել է այդ ակումբը 2001-2008 թթ.։ Այժմ մարզչական կարիերան շարունակում է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստ Կլոպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ «Մայնց 05» ակումբ տեղափոխվելը Կլոպը խաղացել է երիտասարդական Գլատեն (1972—1983), Էրգենզիգեն (1983—1986), Պֆորզեյմ (1987), Ֆրանկֆուրտի Այնտրախտ (1987—1988), Վիկտորիա Սինդլիգեն (1988—1989), Ռոտ-Վայս Ֆրանկֆուրտ (1989—1990) ակումբներում։ «Մայնց 05» ակումբում Կլոպը խաղացել է 1990-2001 թթ.։ Երկրորդ Բունդեսլիգայում մասնակցել է 325 խաղի։ Դարձել է 52 գոլի հեղինակ՝ զիջելով միայն Սվեն Դեմանդին։ Նա և Բենիամին Աուերը «Մայնց 05»-ի միակ ֆուտբոլիստներն են, որ խփել են 4 գոլ 1 խաղում։

Մարզիչ Կլոպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչի կարիերան Կլոպը սկսել է 2001 թ.-ին։ Սկզբում նա նշանակվել է «Մայնց 05» ակումբի ժամանակավոր մարզիչ, բայց գերազանց աշխատանքի շնորհիվ նրա պայմանագիրը երկարաձգվեց։ Նրա գլխավորությամբ ակումբը 2002 և 2003 թվականներին մրցարշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ տեղը։ 2005-2006 մրցաշրջանում սկզբում Յուրգեն Կլոպը գրանցում է ակումբի պատմության մեջ ամենամեծ հաջողությունը, երբ իր թիմը ներգրավեց ՈՒԵՖԱ-ի գավաթի որակաորման փուլում։ Այդ խաղարկությունում առաջին փուլում Կլոպի թիմը հաղթեց Աշտարակի Միկային, երկրորդ փուլում Իռլանդիայի Կեֆլավիկին, իսկ երրորդ փուլում արդեն ակումբը պարտվում է «Սեվիլյային»։ Կլոպի «Մայնցը» նորից հետ է գնում երկրորդ Բունդեսլիգա։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 8-ին Կլոպը վերադառնում է մարզչական աշխատանքին՝ գլխավորելով անգլիական «Լիվերպուլը» և փոխարինելով վտարված Բրենդան Ռոջերսին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրգեն Կլոպ» հոդվածին։