Յուրգեն Կլինսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրգեն Կլինսման
գերմ.՝ Jürgen Klinsmann
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յուրգեն Կլինսման
Քաղաքացիությունը  Գերմանիա
Մականուն Klinsi
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1964(1964-07-30)[1][2][3][…] (59 տարեկան)
Ծննդավայր

Գյոպինգեմ,

Բադեն-Վյուրթեմբերգ, ԳՖՀ
Հասակ 181 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981-1984 ԳերմանիաՇտուտգարտ Կիկերս 61(22)
1984-1989 ԳերմանիաՇտուտգարտ 156 (79)
1989-1992 ԻտալիաԻնտեր 95 (34)
1992-1994 ՖրանսիաՄոնակո 65 (29)
1994-1995 ԳերմանիաՏոտենհեմ Հոտսպուր 41 (21)
1995-1997 ԳերմանիաԲավարիա Մյունխեն 65 (31)
1997 ԻտալիաՍամպդորիա 8 (2)
1998 ԱնգլիաՏոտենհեմ Հոտսպուր 15 (9)
Ազգային հավաքական
1980-1984 Գերմանիա ԳՖՀ (Մ16) 3 (0)
1984 - 1958 ԳերմանիաԳՖՀ (Մ21) 8 (3)
1987 - 1988 ԳերմանիաԳՖՀ (օլիմպ.) 14 (8)
1987 - 1998 ԳերմանիաԳերմանիա 108 (47)
Մարզչական կարիերա
ԳերմանիաԳերմանիա
2008 - 2009 ԳերմանիաԲավարիա Մյունխեն
2011 - Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱՄՆ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յուրգեն Կլինսման (գերմ.՝ Jürgen Klinsmann; հուլիսի 30, 1964(1964-07-30)[1][2][3][…], Գյոպինգեն, Nordwürttemberg Government Region, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] ), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստներից մեկը։ Մազերի գույնի և գոլեր խփելու ունակության համար համար ստացել է «ոսկե ռմբարկու» մականունը։

Ֆուտբոլիստի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ խաղալ սկսել է 8 տարեկանից, խաղալով բոլոր դիրքերում, նույնիսկ դարպասապահ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանից, հանդես գալով Գերմանիայի 2-րդ դիվիզիոնի «Շտուտգարտ Կիկերս» ակումբում։ 1984 թվականից սկսել է խաղալ արդեն բունդեսլիգայի «Շտուտգարտ» ավելի հեղինակավոր ակումբում։ Կլինսմանը հանդես է եկել նաև Մյունխենի Բավարիայի, Ինտերի, Մոնակոի, Սամպդորիայի և Տոտենհեմ Հոտսպուրի կազմում։

Հավաքականի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինսմանը Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղալով ունեցել է փայլում կարիերա, խաղալով 108 խաղ և խփելով 47 գնդակ։ Իր խաղային լավագույն տարիներին համարվում էր հավաքանի առաջատար հարձակվողն ու գլխավոր հարվածային ուժը։ 1998 թվականին ավարտել է խաղային կարիերան որպես ֆուտբոլիստ և աշխատել է որպես մարզիչ։

Մրցանակներ և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
  • Մասնակցել է ֆուտբոլի Եվրոպայի 1988, 1992 և 1996 թթ. առաջնություներին
    • 1992 թվականի արծաթե մեդալակիր
    • 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն
  • Մասնակցել է ֆուտբոլի աշխարհի 1990, 1994 և 1998 թթ. առաջնություններին
    • 1990 թվականի աշխարհի չեմպիոն է, խփել է 3 գոլ
    • 1994 թվականին խփել է 5 գոլ
    • 1998 թվականին խփել է 3 գոլ
  • Կլինսմանը ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցելով 3 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, յուրաքանչյուր առաջնությունում խփել է 3 և ավելի գնդակ։
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկում։
  • ՈւԵՖԱ-ի գավաթի 1991 և 1996 թվականի հաղթող (համապատասխանաբար Ինտերի և Բավարիայի կազմում)
  • Գերմանիայի 1994 և 1998 թթ. տարվա լավագույն ֆուտբոլիստ
  • Անգլիայի 1995 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ (Անգլիայի ֆուտբոլի պատմության առաջին արտասահմանցի ֆուտբոլիստը, ով արժանացել է այդ մրցանակին)
  • Գերմանիայի 1997 թվականի չեմպիոն
  • Ընդհանուր թվով հավաքականի կազմում մասնակցել է 130 խաղի, խփել 58 գնդակ, իսկ ակումբային խաղերում մասնակցել 506 խաղի խփելով 277 գնդակ

Մարզչական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հուլիսի 26-ից եղել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, փոխարինելով Ռուդի Ֆյոլլերին։ 2006 թվականի հուլիսի 12-ից նրան փոխարինել է Յոահիմ Լյովը։ 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 27-ը մարզել է Բավարիա ակումբը։ 2010 թվականի նոյեմբերի 3-ից պաշտոնապես նշանակվել է «Տորոնտո» ակումբի մարզիչ-խորհրդատու։ 2011 թվականի հուլիսի 29-ից փոխարինել է Բոբ Բրեդլիին ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում[5][6][7][8]։ Իսկ 2011 թվականի օգոստոսին նրա մարզչությամբ ԱՄՆ-ն անցկացրել է 2 հանդիպում Մեքսիկայի և Ֆիլադելֆիայի հետ։

Մարզչական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք և այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինսմանը իր կարիերայի ընթացքում հանդես գալով արտասահմանյան երկրներում, իր մայրենի գերմաներենից բացի տիրապետել է նաև անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին«The Person». klinsmann.com. 2014 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.</ref>։ 1995 թվականին ամուսնացել է նախկին մոդել Դեբբի Չինի հետ (ծնունդով Սան-Խոսե քաղաքից), ունեն երկու երեխա` աղջիկը Լեյլա և տղան Ջոնաթան[9][10]։ 1998 թվականից բնակվում է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի Հանտինգտոն-Բիչ թաղամասում։ Մինչև ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելը աշխատել է նաև Los Angeles Galaxy ակումբում որպես գլխավոր մարզչի օգնական։

Կլինսմանը 2000 թվականին ստեղծված Գերմանիայի երիտասարդական ֆուտբոլի ֆոնդի նախագահության անդամ է։ Ֆոնդը Գերմանիայում զբաղվում է պատանեկան և երիտասարդական, ինչպես նաև այսպես կոչված բակային ֆուտբոլի զարգացմանը։ Յուրգեն Կլինսմանը զբաղվում է նաև բարեգործական աշխատանքներով։ Նա հիմնել է Agapedia բարեգործական ընկերությունը, ով օգնում է հիվանդ երեխաներին։ 2001 թվականից նա ԱՄՆ-ի սպորտային խորհրդատվական ընկերության ֆուտբոլի բաժնի փոխնախագահն է։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118841181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Клинсманн стал главным тренером сборной США». Чемпионат.com. 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Klinsmann Named Head Coach of U.S. Men's National Team» (անգլերեն). US Soccer. 29.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Klinsmann neuer Fußball-Nationaltrainer der USA» (գերմաներեն). transfermarkt.de. 29.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Bradley's Tenure as Head Coach of U.S. Men's National Team Ends» (անգլերեն). Official site of US Soccer and the United States National Soccer Teams. 28.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Klinsmann may finally be next U.S. soccer coach». Yahoo Sports. 2011 թ․ հուլիսի 28. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  10. Zeigler, Mark (2006 թ․ հունիսի 7). «The face of Germany». utsandiego.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրգեն Կլինսման» հոդվածին։