Յուն Դոնգ-Ջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուն Դոնգ-Ջու (윤동주)
կորեերեն՝ 윤동주
Ծնվել էդեկտեմբերի 16, 1917
ԾննդավայրՄիոնգդոնգչոն(명동촌) Լոնջինգ, Չինաստան
Վախճանվել էփետրվարի 16, 1945(27 տարեկան)
Վախճանի վայրՖուկուոկա բանտ, Ֆուկուոկա, Ճապոնիա
ԳերեզմանQ13896368?
Գրական անունԴոնջու, Յոնջու
Մասնագիտությունբանաստեղծ, էսսեիստ, ակտիվիստ
Լեզուկորեերեն
Ազգությունկորեացի
ՔաղաքացիությունԿորեա
ԿրթությունՅոնսեի համալսարան
Ստեղծագործական շրջան1932-1945
Ժանրերբանաստեղծություն, էսսե
Գրական շարժումներհակաճապոնական շարժում
Ուշագրավ աշխատանքներ하늘과 바람과 별과 시(երկինք, քամի, աստղ և բանաստեղծություն)
Կայք.yonsei .ac .kr
 Yun Dong-ju Վիքիպահեստում

Յուն Դոնգ-Ջու (հանգըլ՝ 윤동주, 30 դեկտեմբերի, 1917, Միոնգդոնգչոն (명동촌), Լոնջինգ, Չինաստան - փետրվարի 16, 1945, Ֆուկուոկա բանտ, Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնական օկուպացիայի ժամանակ անկախության պայքարի ակտիվիստ, բանաստեղծ և գրող[1]։ Ծնվել է Չինաստանի Հանրապետության Ջոիլին նահանգի Լոնջին քաղաքի Մյոնգդոնգ գյուղում, սովորել է Մյոնգդոնգի դպրոցում ու ավարտել Փհենյանի Սոնգսիլի միջնակարգ դպրոցը և Սեուլի Յոնհի քոլեջը։ Յոնհի քոլեջում սովորելու երկրորդ տարվա ընթացքում նա բանաստեղծություն է հրապարակել տղաների ամսագրում և պաշտոնապես հայտնվել գրական պարբերությունում։

Ճապոնիա տեղափոխվելուց հետո Յուն Դոնգ-Ջուն 1942 թվականին ընդունվել է Կիոտոյի համալսարան, սակայն մեկ տարի անց ճապոնական ոստիկանության կողմից ձերբակալվել է հակաճապոնական շարժմաը մասնակցելու կասկածանքով[2]։ Մահացել է Ֆուկուոկայի բանտում (27 տարեկան)` թողնելով ավելի քան 100 բանաստեղծություն[3]։ Նրա մահվան պատճառը անորոշ է, սակայն վարկածներ կան, որ Ֆուկուոկայի բանտում բժշկական փորձերի նպատակով նրան աղաջրի ներարկումների են արել[4]։ Հետմահու լույս է տեսել նրա «Երկինք, քամի, աստղեր և բանաստեղծություն» գիրքը («하늘 과 바람 과 별 과시»[5]):

Ճապոնական գաղութային ժամանակաշրջանում նա ճանաչվեց որպես լիիրավ մտավորական[6]։ Նրա բանաստեղծությունները հիմնված էին ճապոնական գաղութային կառավարության քննադատության վրա։ Նրա ընկեր և զարմիկ՝ Սոնգ Մոնգ-Գյունը, նույնպես ձերբակալվեց անկախության շարժմանը միանալու փորձ կատարելիս և օգտագործեցին ճապոնական փորձարկումների ընթացքում։ Ճապոնիայում գտնվելու ընթացքում Յուն Դոնգ-Ջուն ընդունեց ճապոնական անուն՝ Հիրանումա, օգտագործելով նաև Դոնջու և Յոնջու մականունները բացի իր կորեական անունից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուն Դոնգ-Ջուի[6] բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել հետմահու և մեծ արձագանք գտել։

  • «Նոր Մյոնգդոնգ» (새 명동)
  • «Մեկ այլ հայրենիք» (또 다른 고향)
  • «Աստղազարդ գիշեր» (별 헤는 밤)
  • «Երկինք, քամի, աստղեր և բանաստեղծություն» (하늘과 바람과 별과 시[7])
  • «Լուսանկարը` Յուն Դոնգ-Ջուի[8] ձեռագիր բանաստեղծությունների ժողովածու» (사진판 윤동주 자필 시고전집)
  • «Աստղեր սիրող երեխաներ» (별을 사랑하는 아이들아)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 윤필립, 「윤동주 서거 60년, 알려지지 않은 이야기들」, 《신동아》, 2005.4.(չաշխատող հղում)
  2. 네이버캐스트 독립운동가 <윤동주>
  3. |url=http://www.sedaily.com/NewsView/1OD7AM1Z6O |저자=조상인 |출판사=서울경제 |날짜=2017-03-01 |확인날짜=2018-08-28 }}
  4. 박덕규, 「‘민족시인’ 윤동주-폭압의 겨울, 봄을 그리며 별로 지다」, 《경향닷컴》, 2006.2.
  5. Kyungnyun K. Richards, Steffen F. Richards, Sky, Wind and Stars, Fremont CA 2003, p.1
  6. 6,0 6,1 Chung, Ah-young (2007 թ․ հոկտեմբերի 15). «Top Ten Korean Modern Poets Selected». The Korea Times. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  7. https://www.facebook.com/pages/English-Translation-of-Yoon-Dong-Ju/389773294463952
  8. David "Race" Bannon|David Bannon, "Unique Korean Cultural Concepts in Interpersonal Relations," Translation Journal, 12(1)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուն Դոնգ-Ջու» հոդվածին։