Յուլիանա Նոյհուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիանա Նոյհուբեր
Ծնվել է1979
ԾննդավայրKirchdorf an der Krems, Վերին Ավստրիա, Ավստրիա
Մասնագիտացումգրող, կինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 4488756

Յուլիանա Նոյհուբեր (գերմաներեն՝ Juliana Neuhuber, 1979, Kirchdorf an der Krems, Վերին Ավստրիա, Ավստրիա), ժամանակակից ավստրիացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարչուհի։ Ապրում է ստեղծագործում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Ստեղծագործական իր գործունեությունը Յուլիանան սկսել է ծավալել 1998 թվականից և արդեն հասցրել է իրագործել մի ամբողջ շարք նկարչական ու արտիստական նախագծեր[1][2], ինչպես նաև՝ նկարահանել բազմաթիվ կարճամետրաժ կինոնկարներ, որոնցից շատերն արժանացել են թե՛ կինոհանդիսատեսների և թե՛ կինոքննադատների ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին[3][4][5][6][7]։

Նրա առաջին գեղարվեստական կինոնկարը Je Suis Auto վերնագիրը կրող ֆիլմն է, որ նա նկարահանել է մեկ այլ կինոռեժիսորի՝ Յոհանես Գրենցֆյուրտների հեղինակակցությամբ[8]։ Այդ ֆիլմում գլխավոր հերոսների դերերի մարմնավորմամբ հանդես են եկել ամերիկացի անվանի կինոդերասաններ Չեյզ Մասթերսոնը[9] և Ջեյսոն Սքոթը[10]։

2018 թվականին կայացած ավստրիական կինոյի փառատոնում Յուլիանա Նոյհուբերն արժանացել է Austrian Indie Adler պատվավոր մրցանակի[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Schön be-hütet durch die Zeit». meinbezirk.at. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Winter, Susanne. «Geschichte trifft Moderne». tips.at. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. Bruckmüller, Nora. «Am Anfang bist du eben einer unter tausenden Filmemachern – Junge Regisseure aus Oberösterreich nutzen die Einladung zum Filmfest in Cannes». Oberösterreichische Nachrichten. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «Preisverleihung des 1. Smartphone Filmfestivals». OÖ Grüne. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Short Shakespeare: Games». Augohr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «Short Shakespeare: Love». EduGroup. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «Grenzwache». EduGroup. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «Je Suis Auto». monochrom. monochrom. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. @ChaseMasterson (November 22, 2018). «Je Suis Auto, announcement» (Թվիթ) – via Թվիթթեր.
  10. «Je Suis Auto – Premiere in April 2019» (PDF). monochrom. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. «Award Winners 2018». Austrian Filmfestival. AFF. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիանա Նոյհուբեր» հոդվածին։