Յուլիան Մարխլևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիան Մարխլևսկի
լեհ.՝ Julian Baltazar Marchlewski
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1866(1866-05-17)[1][2]
ԾննդավայրՎլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 22, 1925(1925-03-22)[1][2] (58 տարեկան)
Մահվան վայրԲոլիասկո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Լեհաստան[3]
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և խմբագիր
ԱմուսինՌոզա Լյուքսեմբուրգ[3] և B.G. Marhlevskaâ?
Զբաղեցրած պաշտոններռեկտոր
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն, Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա, ԽՄԿԿ և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներZofia Marchlewska?
Ստորագրություն
Изображение автографа
 Julian Marchlewski Վիքիպահեստում

Յուլիան Բալտազար Մարխլևսկի (լեհ.՝ Julian Baltazar Marchlewski, մայիսի 17, 1866(1866-05-17)[1][2], Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1925(1925-03-22)[1][2], Բոլիասկո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա), լեհ կոմունիստ քաղաքական գործիչ, հեղափոխական ակտիվիստ։

Հեղափոխական շարժման մեջ ընդգրկվել է 1880-ական թվականներին, որպես լեհական առաջին հեղափոխական կուսակցության՝ «Պրոլետարիատ-1»-ի անդամ։ 1891 թվականին բանտարկվել է, 1893 թվականին տարագրվել Շվեյցարիա։ Եղել է Լեհական թագավորության ս-դ-ի հիմնադիրներից։ 1896 թվականից աշխատակցել է լեհական և գերմանական ս-դ. մամուլին։ Օժանդակել է Վլադիմիր Լենինին՝ «Իսկրա»-ի կազմակերպման գործում։ 1905 թվականին վերադարձել է Վարշավա, մասնակցել 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությանը։ Եղել է ՌՍԴԲԿ V (լոնդոնյան) համագումարի (1907) պատգամավոր, ընտրվել է Կենտկոմի անդամության թեկնածու։ Եղել է II Ինտերնացիոնալի Ցյուրիխի և Շտուտգարտի կոնգրեսների պատգամավոր։ 1909 թվականից հիմնականում աշխատել է գերմանական ս-դ. կուսակցությունում, հանդիսանալով դրա ձախ թևի ղեկավարներից, մասնակցել է «Սպարտակ միության» կազմակերպմանը։ 1916 թվականին բանտարկվել է։ Ազատվել է 1918 թվականին, խորհրդային կառավարության պահանջով և ուղարկվել Ռուսաստան։ 1918 թվականին դարձել է Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի ստեղծմանը։ 1919 թվականից՝ Գերմանիայի կոմկուսի ԿԿ անդամ, 1920 թվականից՝ ՌԿ (բ)Կ ԿԿ-ին կից Լեհական բյուրոյի անդամ, Լեհաստանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեի նախագահ։ 1921-1922 թվականներին կատարել է դիվանագիտական աշխատանք։ 1922 թվականից՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծած ՄՕՊՌ-ի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիան Մարխլևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։