Յուլիա Վոլկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Վոլկովա
Բնօրինակ անունռուս.՝ Юлия Олеговна Волкова
Ի ծնե անունռուս.՝ Юлия Олеговна Волкова
Ծնվել էփետրվարի 20, 1985(1985-02-20)[1][2] (39 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ, փոփ ռոք և սինթիփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլUniversal Music Group, Interscope Records, EMI և Gala Records
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱնդամակցությունNeposedi?[3] և Տատու[4][5][6]
Կայքjuliavolkova.com
 Julia Volkova Վիքիպահեստում

Յուլիա Օլեգի Վոլկովա (ռուս.՝ Ю́лия Оле́говна Во́лкова, փետրվարի 20, 1985(1985-02-20)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, «Տատու» փոփ-խմբի նախկին մենակատարուհի։ 2010 թվականից զբաղվում է մենակատարային կարիերայով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Վոլկովան և Սերգեյ Գալոյանը («Տատու»-ի երգերի հեղինակ), 2004 թվական

Յուլիա Վոլկովան ծնվել է 1985 թվականի փետրվարի 20-ին Մոսկվայում։ Ծնուղները՝ գործարար Օլեգ Վիկտորի Վոլկով և ոճաբան Լարիսա Վիկտորի Վոլկովա։ 7 տարեկան հասակում Յուլիան ընդունվում է № 62 մանկական երաժշտական դպրոց, դաշնամուրի դասարան։ 9 տարեկանից ելույթ է ունենում «Նեպոսեդի» մանկական վոկալ-գործիքային համույթում։ Մեկ տարի անց համույթի կազմի մեջ է ընդգրկվում նաև Լենա Կատինան։ 1995 թվականին Յուլիան տեղավոխվում է թատերական թեքումով № 1113 հանրակրթական դպրոցը։

Յուլիան նկարահանվել է մանկական «Երալաշ» (ռուս.՝ «Ералаш») կինոժուռնալում («Փրկիր ինձ», «Մանեկեն» սյուժեներ)[7][8]։

1999 թվականին, 14 տարեկան հասակում, Յուլիան քասթինգի արդյունքում դառնում է «Տատու» երաժշտական նախագծի մասնակից, կազմակերպված գովազդային հոլովակների սցենարիստ Իվան Շապովալովի և երգահան Ալեքսանդր Վոյտինսկու կողմից։

Ըստ խմբի ներկայացուցիչների տվյալների, 2000 թվականին Յուլիան ընդունվում է Գնեսինների անվան էստրադա-ջազային ուսումնարանի վոկալի բաժանմունք[9]։ 2006 թվականի հունվարին լրատվամիջոցները հայտնում էին, որ Յուլիան պատրաստվում է ընդունվել Կառավարման Պետական Համալսարանի պրոդյուսերական ֆակուլտետ[10]։

2009 թվականի մարտին խմբի մենեջմենթը հայտարարում է խմբի մեծամասշտաբային ռեժիմով աշխատանքների դադարեցման մասին։ Պատճառ հանդիսանում է այն, որ Յուլիան վիճաբանել է պրոդյուսեր Բորիս Ռենսկու հետ[11]։ Այդ ժամանակից Վոլկովան սկսում է մենակատարային կարիերա։ 2011 թվականի հունիսին Վոլկովան մատուցում է երկու երգ իր մենակատարային նախագծի առաջին սինգլից («Rage» և «Woman All The Way Down»)։ Նա հայտարարում է, որ այդ երգերը չեն մտնի դեբյուտային ալբոմի մեջ[12]։

2012 թվականին, «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընտրական փուլում, Յուլիան հանդես է գալիս «Back to Her Future» երգով, երգիչ Դիմա Բիլանի հետ դուետով, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, զիջելով «Բուրանովսկիե Բաբուշկի»-ին[13]։

2012 թվականի ամռանը թողարկվում է Յուլիայի նոր սինգլը, «Didn’t Wanna Do It» («Արի պտտեցնենք Երկիրը», ռուս.՝ «Давай закрутим Землю») անվանումով, որի հեղինակներն են հանդիսանում «The Euroz»-ի երգահանները, Taj Jackson-ի մասնակցությամբ։ Ռուսերեն տեքստը գրել է Ելենա Կիպերը։ Օգոստոսին կայանում է սինգլի առաջնախաղը YouTube-ի «ELLO» ալիքում։ Օգոստոսի 21-ին սինգլը թողարկվում է iTunes-ում և Amazon-ում։

2012 թվականի սեպտեմբերին Յուլիան վիրահատություն է տանում ձայնալարերի վրա։

2012 թվականի դեկտեմբերին Յուլիան միավորվում է «Տատու» խմբի իր նախկին գործընկերուհի Լենա Կատինայի հետ՝ «200 km/h In the Wrong Lane (10th Anniversary Edition)» ալբոմի հոբելյանական վերահրատարակման աջակցման շրջանակներում[14]։

2013 թվականի ապրիլի 19-ին «Իզվեստիա Hall» համերգային դահլիճում կայանում է հանրաճանաչ երաժշտության բնագավառում «Звуковая дорожка» մրցանակաբաշխության 10-րդ հոբելյանական արարողությունը, որտեղ Յուլիան և երգիդ Դիմա Բիլանը արժանանում են գլխավոր մրցանակին՝ «Տարվա դուեիտ» անվանակարգում[15]։ Նաև, նույն թվականի գարնանը, Յուլիան և երգիչ Դիմա Բիլանը «Սեր-շուն» («Любовь-сука») սինգլով հաղթանակ են տանում «OE Video Music Awards»-ում, «Լավագույն սեքսուալ տեսահոլովակ» («Best sex video») անվանակարգում[16]։

2013 թվականի սեպտեմբերին Կիևում կայանում է «t.A.T.u.»-ի առաջին համերգը վերջին հինգ տարիների ընթացքում։

Նոյեմբերի 23-ին Յուլիան և Լենան երեք համերգ են տալիս Սանկտ Պետերբուրգում։

2014 թվականի փետրվարի 7-ին Յուլիան և Լենան ելույթ են ունենում Սոչիի XXII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։

Յուլիա Վոլկովան, Լենա Կատինան, Լիգալայզը և Մայկ Թոմպկինսը համատեղ ձայնագրում են «Սեր Յուրաքանչյուր ակնթարթում» («Любовь В Каждом мгновении») տրեկը։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է 2014 թվականի ապրիլի 7-ին։

2015 թվականի սեպտեմբերի 18-ին, երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, Յուլիան պատմում է դեբյուտային ալբոմի վրա աշխատանքների մասին։ «Տրեկների մեծամասնությունն արդեն ձայնագրված է, սակայն մենք շարունակում ենք փնտրել նոր նյութեր, կլինի երկու տարբերակ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ձկավառակը սհացվում է բացարձակ տարբեր։ Երեք տարվա լռության ընթացքում ես ձեռքերս ծալած չեմ նստել, երգերի վրա աշխատել են ինչպես ռուս դիջեյներ, այնպես էլ շվեդ և ամերիկացի մասնագետներ, հայտնի իրենց աշխատանքներով ամբողջ աշխարհում։ Անվանումը ես մտածել եմ ինքնուրույն՝ "VGNA", այսինքն «Volkova's Great New Album», կարճ և հասկանալի։ 2016 թվականի ապրիլին տեղի կունենա նախադիտումը։ Սպասեք» - կիսվել է Վոլկովան։

2015 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 21-ը տեղի են ունենում «Պահիր կողքիդ» («Держи Рядом») երգի հիման վրա նոր հոլովակի նկարահանումները։ Որպես ռեժիսոր հանդես է գալիս Ալան Բադոևը։ Երգի և հոլովակի պրեմիերան նախատեսված է 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Երգը կհանդիսանա Յուլիայի առաջին մենակատարային աշխատանքը վերջին երեք տարիների ընթացքում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Վոլկովան և նրա նախկին ամուսին Պարվիզ Յասինովը 2008 թվականին

2004 թվականի սեպտեմբերի 24-ին, 19 տարեկան հասակում, Յուլիան ունենում է դուստր՝ Վիկտորյա, որի հայրը Պավել Սիդորովն է (այդ ժամանակ երգչուհու թիկնապահը)[17]։ «Անատոմիա t.A.T.u.» («Анатомия t.A.T.u.») ֆիլմում Վոլկովան հիշատակում է վաղ վիժման մասին, սակայն հետագայում, իր հարցազրույցներում, չի խոսում դրա մասին, պատմելով, որ ինքը ծննդաբերել է առաջին հղիության ժամանակ[18]։

2006 թվականին թերթերը հայտարարում են երգիչ Վլադ Տոպալովի հետ նախատեսվող ամուսնության մասին, որի հետ Վոլկովան ծանոթ էր «Նեպոսեդի» մանկական համույթում մասնակցության տարինարից[19]։

2006 թվականին Վոլկովան ծանոթանում է «Մոսստրոյմեխանիզացիա-5» ընկերության գլխավոր տնօրեն Օբիդ Յասինովի որդու՝ 19-ամյա Պարվիզ Յասինովի հետ։ 2007 թվականին լրատվամիջոցները գրում են, որ Վոլկովան գաղտնի ամուսնացել է Պարվիզի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում և ընդունել է իսլամ[20][21]։ Հետագայում խմբի ներկայացուցիչները հերքում են ամուսնության և իսլամի ընդունման մասին հայտարարությունները[22], սակայն ինքը՝ Վոլկովան, այդ հաստատում է[23]։ 2007 թվականին լույս աշխարհ է գալիս Վոլկովայի երկրորդ երեխան՝ Սամիրը։ 2010 թվականի մարտին Վոլկովան բաժանվում է Յասինովից[24]։

Ունի մի քանի դաջվածք, որոնցից մեկը գոտկատեղին, կատարված արաբական զարդագրով, 2003 թվականին, «Maxim» ամսագրի համար ֆոտոսեսիայի ժամանակ։ Գրությունը, ինչպես ասվում է ամսագրում, նշանակում է «սեր» (հիյամ)[25]։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվական - «All Because of You»
  • 2011 թվական - «Կտեղաշարժեմ աշխարհը» («Сдвину мир»)
  • 2012 թվական - «Սեր-շուն» («Любовь - сукa») (Դիմա Բիլանի հետ համատեղ)
  • 2012 թվական - «Արի պտտենք Երկիրը» («Давай закрутим Землю»)
  • 2012 թվական - «Didn’t Wanna Do It»
  • 2014 թվական - «Սեր յուրաքանչյուր ակնթարթում» («Любовь в каждом мгновении») (Լենա Կատինայի, Լիգալայզի և Մեյկ Թոմպկինսի հետ համատեղ)
  • 2015 թվական - «Պահիր կողքիդ» («Держи Рядом») (ռեժիսոր Ալան Բադոև)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվական, 2001 թվական - «Երալաշ» («Ералаш»)
  • 2011 թվական - «Դու և ես» («Ты и я») (ինքն իր դերում)[26]
  • 2013 թվական - «Զոմբի արձակուրդներ 3D» («Zомби каникулы 3D») (Նատաշա)[26]
  • 2014 թվական - դրվագ սլովակյան «Panelák» սերիալում (ինքն իր դերում)[26]
  • 2014 թվական - «Մոտ, բայց հեռու» («Близко, но далеко») (կուպիդոնի դերում)[26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. https://my.mail.ru/music/artists/Julia%20Volkova
  4. https://www.billboard.com/music/music-news/tatu-singer-wont-accept-gay-son-6258933/
  5. https://video.lefigaro.fr/figaro/video/t.a.t.u.-le-derapage-homophobe-de-yulia-volkova/3794506459001/
  6. https://www.nme.com/news/music/tatu-1229252
  7. Борис Грачевский об участии Волковой в «Ералаше»(չաշխատող հղում)
  8. Видео с Волковой в «Ералаше» Արխիվացված 2008-07-16 Wayback Machine // tatu.ru
  9. однако, газета «Аргументы и факты» сообщала, что Юлия не числится в студентках этого учебного заведения. См. Богданова Т. «Тату» придумал детский психиатр // Аргументы и факты. «Дочки-Матери», № 25-26 (231-232), 24 июня 2002
  10. Юля из «Тату» будет учиться в ГУУ // gazeta.ru, 18 января 2006
  11. Юля Волкова начинает сольную карьеру в Америке - NEWSmusic.ru
  12. «MTV: Юля Волкова спела у шеста». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. Билан и Юлия не согласны с победой «Бурановских бабушек»
  14. «Лена снова выступит с Юлей!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. ««Любовь-Сука» Принесла Победу Юлии и певцу Диме Билану На «Zd Awards»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  16. BEST SEX VIDEO Արխիվացված 2016-03-23 Wayback Machine | OE Развлекательное Телевидение
  17. «Татушка» Юля Волкова сказала врачам: Я сама рожу! // Կոմսոմոլսկայա պրավդա, 24 сентября 2004
  18. Табу для t.A.T.u // Московский комсомолец, 1 февраля 2008
  19. «Татушка» Юля Волкова выходит замуж за Влада Топалова // Կոմսոմոլսկայա պրավդա, 18 мая 2006
  20. «Татушка» тайно вышла замуж // Твой день, 8 марта 2007
  21. Маленькая вера // Rolling Stone, 15 апреля 2007
  22. Солистка «Тату» не принимала ислам // Интерфакс, 15 марта 2007
  23. Я одна в ответе за детей
  24. У Юли Волковой хотят отобрать сына // Труд
  25. Мы сделали «Тату» тату // Журнал Maxim
  26. 26,0 26,1 26,2 26,3 Юлия Волкова (անգլ.) Internet Movie Database կայքում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]