Յուզեֆ Մինասովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուզեֆ Մինասովիչ
Ծնվել էհոկտեմբերի 3, 1792(1792-10-03)[1][2]
ԾննդավայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա[2]
Վախճանվել էօգոստոսի 26, 1849(1849-08-26)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, պետական գործիչ, հասարակական գործիչ և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան (1814)[2]
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
 Józef Dionizy Minasowicz Վիքիպահեստում

Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ (լեհ.՝ Józef Dionizy Minasowicz, հոկտեմբերի 3, 1792(1792-10-03)[1][2], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[2] - օգոստոսի 26, 1849(1849-08-26)[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[2]), լեհ բանաստեղծ, թարգմանիչ, պետական-հասարակական գործիչ։ Նկարիչ Յան Կլեմենս Մինասովիչի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է լեհահայ ազնվականի ընտանիքում. հայրը՝ Ավգուստ (Ավգուստին) Մինասովիչը, մեծահարուստ առևտրական էր, համեմունքի խանութ և վարձով տրվող շենք ուներ Վարշավայի կենտրոնական թաղամասում[3]։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (18141817 թվականին եղել է Լեհական թագավորության դատախազության գլխավոր թարգմանիչը, 1819 թվականին նշանակվել է դատախազի տեղակալ, 1820-1821 թվականներին խմբագրել է Վարշավայի «Երաժշտական շաբաթաթերթը»։ Եղել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, 1828 թվականից՝ Լեհական թագավորության ֆինանսների նախարարref>Nowy kalendarzyk polityczny na rok 1834, Warszawa, s. 134.</ref>։ Ճանաչվել է «Մարդը» (1816) քերթվածով։ Գրել է նաև հոգևոր երգերի տեքստեր, որոնք առանձին գրքով լույս են տեսել 1825 թվականին։ 1844 թվականին հրատարակվել է Մինասովիչի սեփական և թարգմանական «Երկերի» 4-րդ հատորը։ Շիլլերի և Գյոթեի առաջին թարգմանիչներից է լեհական իրականության մեջ։ Թարգմանել է նաև Հորացիոսի, Շեքսպիրի, Էժեն Սկրիբի, Ժերմեն Դելավինի ստեղծագործություններից։

Պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 556.
  3. | rozdział = T. 5: Oświecenie | tytuł = Bibliografia Literatury Polskiej – Nowy Korbut | wydawca = Państwowy Instytut Wydawniczy | miejsce = Warszawa | rok = 1967 | strony = 317}}
  4. Obraz polityczny i statystyczny Królestwa Polskiego iaki był w roku 1830 przed dniem 29 listopada, Warszawa 1830, s. 22.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Մինասովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 556