Յոհաննես Օկեգեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննես Օկեգեմ
Բնօրինակ անունֆր.՝ Johannes Ockeghem
Ծնվել է1456[1][2][3][…]
Սեն Գիսլեն, Մոնս, Էնո, Բելգիա
Երկիր Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 6, 1497
Տուր
ԺանրերCantus firmus
Մասնագիտությունկոմպոզիտոր
 Johannes Ockeghem Վիքիպահեստում

Յոհաննես (ժան) դե Օկեգեմ (հոլ.՝ Ockeghem, Ockenheim, Okeghem), 1456[1][2][3][…], Սեն Գիսլեն, Մոնս, Էնո, Բելգիա - փետրվարի 6, 1497, Տուր), նիդերլանդացի կոմպոզիտոր։ Նիդերանդական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ։

Ստեղծել է խմբերգային պոլիֆոնիայի (մեսսաներ, մոտետներ և այլն) բարձր նմուշներ։ Ժամանակակիցները Օկեգեմին անվանել են կոնտրապունկտի «գլխավոր վարպետ»։ Նա նշանակալիորեն հարստացրել է միջանցիկ իմիտացիայի տեխնիկան, ա կապելլա խմբերգային ոճում հաստատել քառաձայնությունը։ Մաթեմատիկոս (աստղագետ) և փիլիսոփա–նեոպլատոնական Օկագեմը իր կոմպոզիցիաները կառուցել է մաթեմատիկական հաշվարկներով, դրանցում ներմուծել փիլիսոփայական և կրոնական թաքնված սիմվոլիկա։ Հռչակվել են նրա «հանելուկային» կանոնները և բարդ, վիրտուոզ կառուցված խմբերգային երկերը՝ 36-ձայնանի կանոն (չորս 9-ձայնանի կանոնների զուգակցումով), «Տարբեր տոների մեսսա» (հնարավոր է կատարել ցանկացած տոնից) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 CONOR.Sl
  2. 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Օկեգեմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 534