Յոհան Ֆոլք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Ֆոլք
գերմ.՝ Wilhelm Volck
Ծնվել էնոյեմբերի 18, 1835(1835-11-18)[1][2]
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2]
Մահացել էմայիսի 29, 1904(1904-05-29)[1][2] (68 տարեկան)
Ռոստոկ, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական կայսրություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունաստվածաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Գրայֆսվալդի համալսարան, Դորպատի կայսերական համալսարան և Ռոստոկի համալսարան
ԱնդամակցությունSchwarzburgbund?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Երեխա(ներ)Alexander Volck?[2], Adalbert Volck?[2], Marie Volck?[2] և Betty Büttner?[2]

Յոհան Ֆոլք (գերմ.՝ Johann Christoph Wilhelm Volck, նոյեմբերի 18, 1835(1835-11-18)[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] - մայիսի 29, 1904(1904-05-29)[1][2], Ռոստոկ, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական կայսրություն[2]), գերմանացի աստվածաբան, Դորպատի, ապա Ռոստոկի համալսարնների դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Ֆոլքը Անդրեաս Ֆոլքի 13 երեխաներից յոթերորդն էր (1800-1888)[3]։ Նրա հայրը ուներ քացախի գործարան և մոտ էր Վիլհելմ Լյոեի հետ, որը դարձավ նրա կնքահայրը։ 1853-1857 թվականներին սովորել է Բանասիրություն և Աստվածաբանություն Էրլանգենի համալսարանում և ավարտել դոկտորական աստիճանով[4]։ Ուսման ընթացքում նա 1853 թվականին դարձել է Ուտենրուսիայի (Uttenruthia) քրիստոնեական եղբայրության անդամ[5]։

1858-1859 թվականներին Ֆոլկը Լայպցիգի համալսարանում սովորել է սեմիական բանասիրություն։ 1961 թվականին ստացել է դոկտորական աստիճան և առաջին անգամ դասավանդել Էրլանգենում։ 1862-1864 թվականներին դասախոսել է Դորպատի համալսարանում։ 1864-1898 թվականներին.եղել է Դորպատի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում սեմիտական լեզուների պրոֆեսոր և մի քանի անգամ եղել է այդ ֆակուլտետի դեկանը։ Դորպատում լինելու տարիներին, մասնավոր վարժարանի հիմադիրներից է, որտեղ դասավանդել է լատիներեն։ Համալսարանի ռուսիֆիկացման ընթացքում հեռացել է Դորպատից և 1898-1900 թվականներին եղել է Գրայֆսվալդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 1900-ից մինչև իր մահը՝ 1904 թվականը դասավանդել է Ռոստոկի համալսարանում, որպես Աստվածաբանության պրոֆեսոր և կրկին եղել է նույն ֆակուլտետի ժամանակավոր դեկան[6]։

Նա եղել է փաստաբան և գրող Ադալբերտ Ֆոլքի հայրը (1868-1948), իսկ արկածախնդիր և գրող Հերբերտ Ֆոլքը նրա թոռն էր։ Ադալբերտ Ֆոլկը և Ֆրիդրիխ Ֆոլկը նրա ավագ եղբայրներն էին։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mosis canticum cygneum (Deuter. c. XXXII.) denuo illustratum dissertatio … publicem defendam, Beck, Nördlingen 1861 (Dissertation)
  • Auf den Höhen des Kirchenjahrs: ausgewählte Festpredigten. Herausgegeben von Viktor Wittrock, Jurjev (Dorpat): Krüger 1905
  • Commentar zum Buch Hiob u. Predig. Salomonis (помещено в Kurzgefassten Commentar zum Alten Testament Штрака-Цекклера, Мюнхен, 1889);
  • In wie weit ist der heiligen Schrift Irrtumslosigkeit zu zuschreiben (Дерпт, 1883);
  • Heilige Schrift u. Kritik (Лейпциг, 1897);
  • Die Urgeschichte nach Genesis, cap. I—II (Бармен, 1897)[7].
  • Der Chiliasmus (1869);
  • Christi und der Apostel Stellung zum Alten Testament (Лпц., 1900)[8].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
  3. Genealogie bei der Merkel Stiftung, Nürnberg
  4. Promotion 1859: Dr. phil., Univ. Erlangen; Promotion 1861: Lic. theol., Univ. Erlangen
  5. Leopold Petri (Hrsg.): Mitgliederverzeichnis des Schwarzburgbundes. Vierte Auflage, Bremerhaven 1908, S. 167, Nr. 542.
  6. Eintrag Wilhelm Volck im Catalogus Professorum Rostochiensium
  7. «Фольк, Иоганн Христофор Вильгельм». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «Фольк, Иоганн Христофор Вильгельм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]