Ավստրիայի բարոկկոյի ականավոր ներկայացուցիչներից։ Սովորել է Հռոմում, Կ.Ֆոնտանայի մոտ, 1701 թվականից եղել է պալատական ինժեներ։ Հիլբերդանտի կառույցներից են. Վիեննայում՝ Դաուն-Կինսկի (1713-1716 թվականները), Բելվեդեր (Վերին՝ 1721-1722 թվականներին և Ցածի՝ 1714-1716 թվականներին), Զալցբուրգում՝ Միրաբել (վերակառուցվել է 1721-1727 թվականներին) պալատները, որոնց բնորոշ են ճակատների ռիթմիկ մասնատումները և առատ զարդանախշերը, ներքին հատակաձևն իր խստորոշ սիմետրիկությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 404)։