Յոել Ֆինոլ
Յոել Ֆինոլ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |||||||||||||
Ամբողջական անուն | Յոել Սեգունդո Ֆինոլ Ռիվաս | ||||||||||||
Քաղաքացիություն | |||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 21, 1996 (28 տարեկան) | ||||||||||||
Ծննդավայր | Մերիդա, Վենեսուելա | ||||||||||||
Քաշային կարգ | առաջին թեթևագույն (մինչև 49 կգ), թեթևագույն (մինչև 52 կգ) , | ||||||||||||
Հասակ | 168 սմ | ||||||||||||
Մարզիչ | Իդոլ Ալֆրեդո Գոնսալես | ||||||||||||
World Series Boxing | |||||||||||||
Մարտերի թիվ | 10 | ||||||||||||
Հաղթանակների թիվ | 6 | ||||||||||||
Պարտությունների թիվ | 4 | ||||||||||||
Մեդալներ
|
Յոել Սեգունդո Ֆինոլ Ռիվաս (իսպ.՝ Yoel Segundo Finol Rivas, սեպտեմբերի 21, 1996, Մերիդա, Վենեսուելա), վենեսուելացի բռնցքամարտիկ։ 2016 թ. Ամառային օլիմպիական խաղերում կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։
Սիրողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թ. Ֆինոլը Վենեսուելայի երիատասարդական մրցաշարի մինչև 40 կգ քաշային կարգում դարձել է հաղթող[1]։
Բռնցքամարտի համաշխարհային սերիա 2015
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մրցաշարում ներկայացրել է «Caciques de Venezuela» (Վենեսուելա) թիմը։ Հանդես է եկել առաջին թեթևագույն քաշային կարգում (մինչև 49 կգ)։ 2015 թ. հունվարի 17-ին պարտվել է ղազախ մարզիկ Մարդան Բերիկբաևին[2]։ 2015 թ. հունվարի 30-ին կարողացել է հաղթել ամերիկացի մարզիկ Նիկո Էռնանդեսին[3]։ 2015 թ. փետրվարի 14-ին հաղթել է արգենտինացի մարզիկ Քրիստիան Ռոդեին[4]։ 2015 թ. փետրվարի 28-ին հաղթել է լեհ մարզիկ Դավիդ Յագոձինսկուն[5]։ 2015 թ. մարտի 28-ին հաղթել է պուերտոռիկացի մարզիկ Էնթոնի Չակոնին[6]։ 2015 թ. ապրիլի 18-ին պարտվել է իռլանդացի մարզիկ Փեդդի Բարնսին[7]։
Պանամերիկյան խաղեր 2015
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մրցաշարում հանդես է եկել առաջին թեթևագույն քաշային կարգում (մինչև 49 կգ)։ 1/8 եզրափակչում կարողացել է հաղթել կանադացի մարզիկ Տոնդոյին։ 1/4 եզրափակչում հաղթել է կոլումբիացի մարզիկ Յուբերխեն Մարտինեսին։ Կիսաեզրափակչում պարտվել է կուբացի մարզիկ Խոանիս Արխիլագոսին[8]։
Աշխարհի առաջնություն 2015
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս առաջնությունում հանդես է եկել թեթևագույն քաշային կարգում (մինչև 52 կգ)։ 1/16 եզրափակչում կարողացել է հաղթել թուրքմեն մարզիկ Զարիպ Ջումաևին։ 1/ր եզրափակչում պարտվել է կոլումբիացի մարզիկ Սեյբեր Ավիլային[9]։
Բռնցքամարտի համաշխարհային սերիա 2016
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մրցաշարում ներկայացրել է «Caciques de Venezuela» (Վենեսուելա) թիմը։ Հանդես է եկել թեթևագույն քաշային կարգում (մինչև 52 կգ)։ 2016 թ. հունվարի 29-ին պարտվել է արգենտինացի մարզիկ Քրիստիան Ռոդեին[10]։ 2016 թ. ապրիլի 23-ին պարտվել է ղազախ մարզիկ Ազամատ Իսակուլովին[11]։
Հանդես է եկել թեթևագույն քաշային կարգում (մինչև 52 կգ)։ 1/16 եզրափակչում կարողացել է հաղթել դոմինիկացի մարզիկ Լեոնել դե լոս Սանտոսին[12]։ 1/8 եզրափակչում հաղթել է բրիտանացի մարզիկ Մուհամմադ Ալիին[13]։ 1/4 եզրափակչում հաղթել է ալժիրցի մարզիկ Մոհամեդ Ֆլիսսիին[14]։ Կիսաեզրափակչում պարտվել է ուզբեկ մարզիկ Շահոբիդդին Զոիրովին[15]։
Բռնցքամարտի համաշխարհային սերիա 2017
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մրցաշարում ներկայացրել է «Caciques de Venezuela» (Վենեսուելա) թիմը։ Հանդես է եկել թեթևագույն քաշային կարգում (մինչև 52 կգ)։ 2017 թ. մարտի 17-ին կարողացել է հաղթել կուբացի մարզիկ Յոսվանի Վեյտիային[16]։ 2017 թ. ապրիլի 21-ին հաղթել է արգենտինացի մարզիկ Ֆերնանդո Մարտինեսին[17]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրոջ ամուսինը վենեսուելացի պրոֆեսսիոնալ բռնցքամարտիկ Էդվին Վալերոն է, ով աշխարհի չեմպիոն է երկրորդ կիսաթեթև (WBA, 2006-2008) և թեթև (WBC, 2009-2010) քաշային կարգերում։ Հենց Վալերոն է սեր և հետաքրքրություն մտցրել Ֆինոլի մեջ բռնցքամարտի հանդեպ։ 2010 թ. ապրիլի 18-ին Վալերոն, ով տառապում էր ալկոհոլից և թմրանյութերից ունեցած կախվածությունից, ձերբակալվում է իր կնոջը սպանելու մեղադրանքով[18][19][20][21] և խոստովամեց իր մեղքը[22][23]։ Մի քանի ժամ անց բռնցքամարտիկը բանտախցում կախվեց[24][25][26]։ 2016 թ. օլիմպիական խաղերի մրցելույթների ժամանակ Յոելն ասել է, որ ներել է Վալերոյին.
Ես ներել եմ նրան։ Չնայած այն փաստին, որ նա սպանել է քրոջս, այնուամենայնիվ ես ներում եմ նրան։ Սկզբում ես չէի կարողանում ընդունել կատարվածը, բայց հետո ես կարողացա իմ մեջ հավատ գտնել դեպի Աստված և սովորեցի ներել մարդկանց։ Նա ինձ սովորեցրել է կատարել հարվածներ։ Նա ինձ համար փողոցային կռիվներ էր սարքում, որպեսզի ինձ տղամարդ դարձնի։ Նա ցանկանում էր, որ ես դառնամ աշխարհի չեմպիոն։ Թմրանյութերը ամբողջովին փոխեցին նրան։ Նա վատ մարդ չէր։ Իմ ճանապարհը շատ երկար ու դժվար էր, բայց ես կարողացել եմ կատարել առաջին քայլը։ Աստված ինձնից տարավ քրոջս և Էդվինին, բայց փոխարենը տվեց ինչ որ բան. նա ինձ դարձրեց ավելի լավը։ |
Յոել Ֆինոլը քրոջ և Վալերոյի մահվան մասին[27] |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրողական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 Վենեսուելայի երիատասարդական մրցաշարի հաղթող մինչև 40 կգ քաշային կարգում։
- 2015 Պանամերիկյան խաղերի բրոնզե մեդալակիր առաջին թեթևագույն (մինչև 49 կգ) քաշային կարգում։
- 2016 Oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր թեթևագույն (մինչև 52 կգ) քաշային կարգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Venezuelan Junior National Championships 2012».
- ↑ «World Series of Boxing - 1st Round».
- ↑ «World Series of Boxing - 3rd Round».
- ↑ «World Series of Boxing - 5th Round».
- ↑ «World Series of Boxing - 7th Round».
- ↑ «World Series of Boxing - 11th Round».
- ↑ «World Series of Boxing - 13th Round».
- ↑ «17.Panamerican Games 2015».
- ↑ «18.World Championships 2015».
- ↑ «World Series of Boxing - 3rd Round».
- ↑ «World Series of Boxing - quarterfinals».
- ↑ «FINOL Yoel Segundo - DE LOS SANTOS NUNEZ Leonel». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «ALI Muhammad - FINOL Yoel Segundo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «FINOL Yoel Segundo - FLISSI Mohamed». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «ZOIROV Shakhobidin - FINOL Yoel Segundo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «World Series of Boxing 2017 - 4th Round».
- ↑ «World Series of Boxing 2017 - 6th Round».
- ↑ «Ex-lightweight champ Valero arrested».
- ↑ «Экс-чемпион мира по боксу заподозрен в убийстве жены».
- ↑ «Эдвин Валеро арестован по обвинению в убийстве жены».
- ↑ «Кадр дня: арест Эдвина Валеро».
- ↑ «Police: Valero admitted guilt». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Валеро сам сообщил о том, что убил свою жену».
- ↑ «Police say Valero hanged himself in cell».
- ↑ «Эдвин Валеро покончил жизнь самоубийством».
- ↑ «Эдвин Валеро покончил с собой в тюрьме».
- ↑ «Венесуэльский олимпиец Йоэль Финоль: Я простил Эдвина Валеро за то, что он сделал».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոելը AIBA-ի կայքում(անգլ.)
- Յոելը WSB-ի կայքում Արխիվացված 2017-03-22 Wayback Machine(անգլ.)
- Յոելը Boxing-Scoop.com կայքում(անգլ.)
- Յոելը 2015 թ. պանամերիկյան խաղերի կայքում Արխիվացված 2015-07-23 Wayback Machine(անգլ.)
- Յոելը 2016 թ. Ամառային Օլիմպիական խաղերի կայքում Արխիվացված 2016-08-06 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոել Ֆինոլ» հոդվածին։ |
|