Յան Քարթիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Քարթիս
Բնօրինակ անունանգլ.՝ Ian Curtis
Ի ծնե անունանգլ.՝ Ian Kevin Curtis
Ծնվել էհուլիսի 15, 1956(1956-07-15)[1][2]
Stretford, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն և  Անգլիա
Մահացել էմայիսի 18, 1980(1980-05-18)[1][2] (23 տարեկան)
Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
ԳերեզմանMacclesfield Cemetery
Ժանրերռոք, գոթիկ ռոք, դարկ ուեյվ և Պոստ փանկ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կիթառահար, երգերի հեղինակ և բանաստեղծ
Երգչաձայնբարիտոն և դրամատիկական բարիտոն
Գործիքներկիթառ, ստեղնաշարային գործիքներ, մեղեդային հարմոն և վոկալ
ԼեյբլFactory Records
ԿրթությունThe King's School in Macclesfield?
ԱնդամակցությունJoy Division
ԱմուսինDeborah Curtis?
 Ian Curtis Վիքիպահեստում

Յան Քևին Քարթիս (անգլ.՝ Ian Kevin Curtis, հուլիսի 15, 1956(1956-07-15)[1][2], Stretford, Միացյալ Թագավորություն - մայիսի 18, 1980(1980-05-18)[1][2], Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի երաժիշտ, պոետ, վոկալիստ և Joy Division խմբի բոլոր երգերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Քարթիսը ծնվել է Memorial Hospital-ում Օլդ Թրաֆորդում (Մանչեստր), նրա մանկությունն անցել է Հերդլսֆիլդ շրջանում (Մաքլսֆիլդ)։ Վաղ տարիքից տղան հետաքրքրվում է պոեզիայով և իր մեջ հայտնաբերում է գրական ունակություններ։ 11 տարեկանում ստանալով King's School ընդունվելու հնարավորություն նա չի օգտագործում այդ հնարավորությունը, բայց շարունակում է ուսումնասիրել արվեստը, գրականությունը և երաժշտությունը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Քարթիսը ընդունվում է աշխատանքի, որպես քաղաքացիական ծառայող՝ սկզբում Մանչեստրում, այնուհետև Մաքլսֆիլդում։ Նրա համար գրականությունում մեծ տեղ են ունեցել Ուիլյամ Բերոուզը, Ջեյմս Բալարդը և Ժոզեֆ Քոնրադը։ Երաժշտության ասպարեզում նա մեծ տեղ է տվել Դեյվիդ Բոուիին և The Doors-ին։ Ճանաչվել է բրիտանական երաժշտության քննադատներից մեկը 1970-ական թվականներին։ 1975 թվականի օգոստոսի 23-ին Քարթիսն ամուսնանում է դպրոցի տարիներից նրան ծանոթ աղջկա հետ՝ Դեբորա Վուդրաֆի հետ (տղան 19 տարեկան էր, իսկ աղջիկը 18)։ 1979 թվականի ապրիլի 16-ին նրանք ունեցան իրենց առաջնեկին՝ Նատալիին։

Joy Division[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի վերջին Քարթիսը միանում է Բերնարդ Դիկենին և Պիտեր Հուկին, ովքեր որոշեցին ստեղծել ռոք խումբ, որի սկզբնական անունը պետք է լիներ Warsaw, իսկ հետո դարձավ Joy Division (անվանումը փոխվեց, որպեսզի խուսափեն կրկնօրինապատկումից, փանկ խումբ Warsaw Pakt)։ Քարթիսը դարձավ վոկալիստ և բոլոր երգերի հեղինակը, ինչպես նաև խմբի դեմքը։

Յանն իր ժամանակների համար շատ համեստ էր։ Նա հաճախ կարող էր իրեն ագրեսիվ պահել, բայց իր ներսում նա այդպիսին չէր։ Նա գնում էր մարդկանց ընդառաջ։ Տեսնում էր, որ ինչ-որ մեկը տխուր է կամ մոլորված, թողնում էր ամեն ինչ և օգնության հասնում։ Իմ և Բերնարդի համար նա դարձավ իսկական ուսուցիչ։ Մեզ հանձնարարում էր կարդալ Բերոուզ և Կերուակա, լսել Kraftwerk և The Doors: Նա զարմանալիորեն լավ էր դաստիարակված։ Իսկ երբ ինչ-որ մեկը սկսում էր նվնվալ իր դժվարություններից միշտ ասում էր. «Դե վերջացրու, մի կերպ դուրս կգանք»[4]։

Քարթիսի մռայլ տեքստերը Joy Division-ը դարձրեցին դեպրեսիոն խումբ։ Քարթիսի ցածր ձայնը նրան ավելի շքեղ էր դարձնում բեմի վրա։ Քարթիսը տառապում էր լուսնոտությամբ, թեև դրա մասին խմբի անդամները ուշ իմացան։

Ամեն ինչ փոխվեց 1978 թվականի դեկտեմբերի 27-ի գիշերը լոնդոնյան Hope & Anchor համերգից հետո։ Տան ճանապարհին Յանի մոտ սկսվեց լուսնոտությունը, մենք 4 ժամ նստեցինք միասին` առանց որևէ բառ ասելու։ Դժբախտությունը կայանում էր նրանում, որ նա անընդհատ նախատում էր իրեն և համարում էր, որ նա բեռ է։ Շատ էի ցանկանում շարունակել, մենք շնորհակալ էինք նրան, բայց... Միգուցե մենք պետք է մեր շնորհակալությունը նրան այլ ձևով արտահայտեինք։ Բայց հիվանդության մասին հիշեցնել անհնար էր, դա ավելի կբարդացներ իրավիճակը։ Մնում էր ասել փուչ խոսքեր, որն ավելի վատ էր։ Թող նրան. «Դե լավ, ամեն ինչ լավ է»։ Այս իմաստով նա իր միակ թշնամին էր։ Պիտեր Հուկ

Վերջին անգամ լուսնոտություն սկսվեց հենց համերգի ժամանակ։

Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի գարնանը չնայած նրան, որ Joy Division-ը շարունակում էր աճել, Քարթիսը դեպրեսիայի մեջ էր։ Նրա ամուսնությունը կործանվեց Աննիկ Օնորեի հանդեպ սիրո պատճառով, իսկ հիվանդությունն ավելի շատ էր վատթարանում" մայիսի 18-ին Քարթիսը ինքնասպան եղավ իր տանը՝ Մակլսֆիլդում՝ իր առաջին ինքնասպանության փորձից շաբաթներ անց։ Նրա կինը գտավ դիակը խոհանոցում՝ հաջորդ առավոտյան։ Մայիսի 23-ին նրան թաղեցին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Քարթիսը դարձավ ռոք երաժշտության դեմքերից մեկը։ Նրան կոչել են նաև փոստ ռոքի և գոտիկ ռոքի կնքահայր։ Նրա արվեստը մեծ դեր խաղաց ինդի ռոք երաժշտության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119470071 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Q, ноябрь 2007. Peter Hook interview. Стр 110
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Քարթիս» հոդվածին։