Յան Վացլավ Անտոնին Ստամից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Վացլավ Անտոնին Ստամից
Բնօրինակ անունչեխ․՝ Jan Václav Antonín Stamic և գերմ.՝ Johann Wenzel Anton Stamitz
Ծնվել էհունիսի 19, 1717(1717-06-19)[1][2][3][…]
Havlíčkův Brod, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][5]
Երկիր Բոհեմիայի թագավորություն և  Electoral Palatinate
Մահացել էմարտի 27, 1757(1757-03-27)[1][2][5] (39 տարեկան)
Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2]
ԳերեզմանՄանհայմ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, փիլիսոփա և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան[6]
 Jan Václav Stamic Վիքիպահեստում

Յան Վացլավ Անտոնին Ստամից (չեխ․՝ Jan Václav Antonín Stamic, գերմ.՝ Johann Wenzel Anton Stamitz, հունիսի 19, 1717(1717-06-19)[1][2][3][…], Havlíčkův Brod, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][5] - մարտի 27, 1757(1757-03-27)[1][2][5], Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2]), չեխ կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1734 թվականից աշխատել է Պրահայում։ 1744 թվականից՝ Մանհայմի կապելլայի առաջին ջութակահար, 1748 թվականից՝ ղեկավար։ Որպես վիրտուոզ ջութակահար և դիրիժոր հանդես է եկել Գերմանիայի քաղաքներում, Փարիզում։ Մանհայմի դպրոցի հիմնադիրը։

Իր ստեղծագործության և կատարողական գործունեության մեջ Ստամից արտահայտել է Լուսավորության դարաշրջանի գեղարվեստական իդեալները։

Հեղինակ է 74 սիմֆոնիայի, նվագախմբային տրիոների, գործիքային կոնցերտների, սոնատների, կապրիսների, պաշտամունքային երկերի։ Հիմք է դրել սոնատաային ձևին, նվագախմբային դինամիկ կատարմանը, ներմուծել դրամատիկական, հերոսական տարրեր, թեմատիկ կոնտրաստներ, նվագախումբ մտցրել վալդհոռններ և կլառնետներ։

Ստամիցի աշակերտներից են իր որդիներ Կարել և Անտոնին Ստամիցները, Ք․ Կաննաբիխը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Վացլավ Անտոնին Ստամից» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 101