Յան Կոլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Կոլլեր
չեխ․՝ Jan Koller[1]
Անձնական տվյալներ
Ազգությունը Չեխիա չեխ
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա[2] և  Չեխիա[2]
Մականուն Dino
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա
Հասակ 202 սմ
Քաշ 100 կիլոգրամ[2]
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1978–1989
1989–1994
Սմետանովա Լհոտա
Միլեվսկո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994–1996
1996–1999
1999–2001
2001–2006
2006-2008
2008
2008-2009
2009-2011

Սպարտա Պրահա
Լոքերեն (ֆուտբոլային ակումբ)
Անդերլեխտ
Բորուսիա Դորտմունդ
Մոնակո
Նյուրնբերգ
Կռիլյա Սովետով
Կանն

Ընդհանուր

29 (5)
97 (43)
65 (42)
138 (59)
50 (12)
14 (2)
46 (16)
44 (20)

483 (199)
Ազգային հավաքական
1995–1996
1999–2009
Չեխիա Չեխիա (մինչև 21)
Չեխիա Չեխիա
3 (1)
91 (55)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յան Կոլլեր (մարտի 30, 1973(1973-03-30)[3][1][2], Պրահա, Չեխոսլովակիա[1]), չեխ ֆուտբոլիստ, հարձակվող։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Կոլլերը ծնվել է 1973 թվականի մարտի 30-ին՝ Չեխիայում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել դեռևս 5 տարեկանից, հանդես գալով նախ Սմետանովա Լհոտա գյուղի թիմում, ապա՝ Միլեվսկո սիրողական ակումբում։ Սկզբնական շրջանում նա հանդես է եկել որպես դարպասապահ[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանագիտական կարիերան սկսել է 1994 թվականից, երբ 21 տարեկան հասակում տեղափոխվեց մայրաքաղաքը ներկայացնող Սպարտա Պրահա ակումբ,որտեղ էլ սկսեց հանդես գալ արդեն որպես հարձակվող։ 1996 թվականին Կոլլերը տեղափոխվեց Բելգիա և դարձավ Լոքերեն (ֆուտբոլային ակումբ)ի խաղացող, որտեղ ընդհանուր առմամբ մասնակցեց 97 հանդիպման և դարձավ 43 գոլի հեղինակ։ Հաջորդ կանգառը Անդերլեխտ ակումբն էր, որտեղ Կոլլերն անցկացրեց 2 տարի՝ մասնակցելով 65 հանդիպման, դարձավ 42 գոլի հեղինակ։ Չեխ հսկայի ակումբային կարիերայի գագաթնակետը թերևս կարելի է համարել 2001-06 թվականները, երբ նա հանդես էր գալիս գերմանական հեղինակավոր Բորուսիա Դորտմունդ ակումբում։ Այստեղ ընդհանուր առմամբ նա մասնակցեց 138 խաղի և դարձավ 59 գոլի հեղինակ։ Կոլլերը հանդես է եկել նաև Մոնակոյում, Նյուրնբերգում, Կռիլյա Սովետովում և Կաննում, սակայն այս ակումբների կազմում ֆուտբոլիստն էական հաջողությունների չի հասել։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Կոլլերն իր հեղինակած 55 գոլերով համարվում է Չեխիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Հավաքականում նա հանդես է եկել 1999-2009 թվականներին և մասնակցել 91 հանդիպման։ Եվրոպայի 2008 թվականի առաջնությունից հետո Կոլլերը որոշեց հեռանալ հավաքականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 worldfootball.net
  3. Transfermarkt.com — 2000.
  4. «Czech striker Koller calls it a day». FourFourTwo. 2011 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]