Յան Անվելտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Անվելտ
Ծնվել էապրիլի 18, 1884(1884-04-18)[1]
ԾննդավայրՎիլյանդիմաա, Էստոնիա
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2] (53 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱմուսինAlma Ostra-Oinas?
ԶավակներJaan Anvelt Jr.?
 Jaan Anvelt Վիքիպահեստում

Անվելտ Յան Յանովիչ (կեղծանունը՝ Էսսաարե Աադու, ապրիլի 18, 1884(1884-04-18)[1], Վիլյանդիմաա, Էստոնիա - դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Էստոնիայի կոմկուսի ղեկավարներից, հրապարակախոս, գրող։ Կոմկուսի անդամ 1907 թվականից։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում և Էստոնիայում։ Նարվայում լույս ընծայվող բոլշևիկյան «Կիյր» («Ճառագայթ») թերթի կազմակերպիչներից և խմբագիրներից (1912—19141917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ եղել է Նարվայի խորհրդի և ժամանակավոր հեղկոմի նախագահ։ 1918 թվականի նոյեմբերից Էստոնիայի Խորհրդային Հանրապետության (Էստլանդիայի աշխատանքային կոմունայի) ժողկոմխորհի նախագահ։ 1921–1925 թվականներին գտնվել է ընդհատակում, բուրժուական էստոնիայում։ 1925 թվականին եկել է ԽՍՀՄ։ 1935 թվականից՝ Կոմինտերնի Ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի անդամ և պատասխանատու քարտուղար։ Անվելտը գրել է պատմության, էկոնոմիկայի, քաղաքականության վերաբերյալ գործեր, գեղարվեստական երկեր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Անվելտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 438