Յակով Պոլոնսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Պոլոնսկի
Яков Полонский
Ծնվել էդեկտեմբերի 18, 1819(1819-12-18)[1][2] կամ դեկտեմբերի 19, 1819(1819-12-19)
ԾննդավայրՌյազան, Ռուսական կայսրություն[1][3][4]
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1898(1898-10-30)[1][2][4][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]
ԳերեզմանRyazan kremli[5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և լիբրետիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Պարգևներ
ԱմուսինJosephine Antonovna Rulman?[4]
 Yakov Polonsky Վիքիպահեստում

Յակով Պետրովիչ Պոլոնսկի (դեկտեմբերի 18, 1819(1819-12-18)[1][2] կամ դեկտեմբերի 19, 1819(1819-12-19), Ռյազան, Ռուսական կայսրություն[1][3][4] - հոկտեմբերի 30, 1898(1898-10-30)[1][2][4][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3], թաղված է Ռյազանում), ռուս բանաստեղծ։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1844Մոսկվայում բարեկամացել է Պ․ Չաադաևի, Ա․ Գերցենի, Վ․ Բելինսկու, Ն․ Գոգոլի, Ի․ Տուրգենևի, Ա․ Ֆետի հետ։ 1844 թվականին լույս է տեսել Յակով Պոլոնսկու առաջին ժողովածուն՝ «Գամմաները», այնուհետև՝ «Բանաստեղծություններ 1845»-ը, որը հստակ աշխարհայացքի բացակայության պատճառով քննադատվել է Բելինսկու կողմից։ 1846-1851 թվականներին Յակով Պոլոնսկին ապրել է Թիֆլիսում, որտեղ հրատարակվել են նրա «Մազանդար» (1849) և «Մի քանի բանաստեղծություն» (1851) ժողովածուները, 1851 թվականից ապրել է Պետերբուրգում։ 1859-1860 թվականներին խմբագրել է «Ռուսկոյե սլովո» («Русское слово») ամսագիրը։ Ծառայել է արտասահմանյան գրաքննության կոմիտեում, մամուլի գործերի գլխավոր վարչության խորհրդում (1860-189619-րդ դարի 60-ական թվականներին հասարակական ուժերի սահմանազատման շրջանում Յակով Պոլոնսկին եղել է պայքարից հեռու։ Արձագանքելով երկրի հասարակական-քաղաղաքական իրադարձություններին նա մնացել է քնարական բանաստեղծ, որի պոեզիայի կենտրոնում մարդու ներաշխարհն է («Դրոշմվածքներ», 1866, «Խրձեր», 1871, «Աշնանացան արտեր», 18761878 թվականին կարեկցալից ոտանավոր է նվիրել Վ․ Զասուլիչին («Կալանավորուհին»)։ 1880-1890-ական թվականներին Յակով Պոլոնսկու ստեղծագործության մեջ հայտնվել են կրոնամիստիկական տրամադրություններ, մահվան մոտիվներ («Երեկոյան ղողանջ», 1890)։ Որպես նուրբ քնարերգու, Յակով Պոլոնսկին նկատելի հետք է թողել ռուսական պոեզիայում։ Նա մշակել է նաև ռոմանսի ժանրը։ Նրա շատ բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Պ․ Չայկովսկին, Ա․ Ռուբինշտեյնը, Ս․ Ռախմանինովը և ուրիշներ։

Կապը հայկական մշակույթի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Պոլոնսկու գործունեությունը 19-րդ դարի կեսերին սերտորեն առնչվել է վրաց և հայ մշակույթների հետ։ Նրա հայրը 1830-ական թվականներին իշխան Բեհբութովի մոտ եղել է հատուկ հանձնարարությունների պետական պաշտոնյա՝ Երևանի մարզում։ Հոր պատմածների տպավորության տակ դեռևս 1841 թվականին գրել է «Արարատ» բանաստեղծությունը։ Եղել է Հայաստանում։ Հայտնի են նրա «Մի սպասիր», «Կովկասից վերադառնալիս» բանաստեղծությունները՝ նվիրված հայ գեղեցկուհի Սոֆյա Գուլգազին, որը նաև «Թիֆլիսյան խրճիթներ» պատմվածքի և «Դարեջան» պատմական դրամայի կերպարների նախատիպն է։ Լինելով լավ նկարիչ, Յակով Պոլոնսկին ստեղծել է Սոֆյայի դիմանկարը։ Թիֆլիսում մտերմացել է Գ․ Ախվերդյանի հետ, նրա օգնությամբ գրել է «Սայաթ-Նովա» («Кавказ», 1851, N 1, 2) պատմագեղարվեստական ակնարկը, որտեղ տվել է Սայաթ-Նովայի երգերի ռուսերեն առաջին թարգմանությունները (արձակ)։ Բանաստեղծություն է նվիրել հայ մեծ երգչին։ Պետերբուրգում ծանոթացել է Ռ․ Պատկանյանի, մտերմական կապերի մեջ եղել Հ․ Այվազովսկու, գրական-դրամատիկական ընկերության նախագահ Պ․ Իսակովի, Ս․ Աբամելիք-Լազարեի հետ։ Յակով Պոլոնսկու «Բեդան՝ քարոզիչ» բանաստեղծության հիման վրա Ա․ Սպենդիարյանը գրել է «Լեգենդ» հայտնի գործը, որն առաջին անգամ կատարվել է Պետերբուրգում, 1909 թվականին՝ բանաստեղծի հիշատակին նվիրված երեկոյին։ «Մշակ» թերթում, «Տարազ», «Հուշարար» և այլ պարբերականներում տպագրվել են Յակով Պոլոնսկու բանաստեղծությունները՝ Ա․ Ծատուրյանի և այլոց թարգմանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Պոլոնսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 365