Յակով Գոգեբաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Գոգեբաշվիլի
վրաց.՝ იაკობ გოგებაშვილი
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1840
ԾննդավայրՎարիանի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 1 (14), 1912 (71 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունլրագրող, գրող, մանկավարժ, հրապարակախոս, մանկագիր և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԹբիլիսիի հոգևոր ճեմարան և Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա
Изображение автографа
 Iakob Gogebashvili Վիքիպահեստում

Յակով Սեմյոնի Գոգեբաշվիլի (հոկտեմբերի 15 (27), 1840, Վարիանի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 1 (14), 1912, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի մանկավարժ, մանկագիր։

Հիմնադիրն է «Շրոմա» («Աշխատանք») հանդեսի։ 1879 թվականին Գոգեբաշվիլու նախաձեռնությամբ կազմակերպվել է «Վրաց բնակչության մեջ գրագիտություն տարածելու ընկերությունը»։ 1865 թվականին հրատարակել է «Վրացական այբբենարան»-ը, 1876 թվականին՝ «Մայրենի լեզու»-ն, 1887 թվականին՝ ռուսաց լեզվի դասագիրք վրացական դպրոցների համար։ Գոգեբաշվիլու անվան հետ է կապված վրացական մանկական գրականության սկզբնավորումը («Կոկոն», 1880 թվական, «Ճյուղ», 1883 թվական, «Պլեուադա», 1883 թվական, «Ողկույզ», 1901 թվական)։ Գոգեբաշվիլին մահացել է 1912 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 142