Յակոպո Ամիգոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակոպո Ամիգոնի
Jacopo Amigoni
Ծնվել է1682[1]
ԾննդավայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն[2] և Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3]
Վախճանվել էօգոստոսի 21, 1752(1752-08-21)[4][5][6][…]
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[3]
ՔաղաքացիությունԻտալիա[7]
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
Ոճռոկոկկո
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՌուսաստանի կայսր Պետրոս I-ը
ԱշակերտներGiuseppe Becchetti?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱմուսինMaria Antonia Marchesini?
ԶավակներCaterina Amigoni Castellini?
 Jacopo Amigoni Վիքիպահեստում

Յակոպո Ամիգոնի (իտալ.՝ Jacopo Amigoni, 1682[1], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[2] և Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] - օգոստոսի 21, 1752(1752-08-21)[4][5][6][…], Մադրիդ, Իսպանիա[3]), իտալացի դիմանկարիչ և պատմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոպո Ամիգոնին ծնվել է 1675 թվականին Վենետիկում։

Իր առաջին նկարները Ամիգոնին նկարել է հարազատ քաղաքում, սակայն հետագայում շատ է ճանապարհորդել Եվրոպայով, որտեղ նրա նկարները մեծ ուշադրության արժանացան։ Որոշ ժամանակ աշխատել է Ֆրանսիայում, իսկ հետո ծառայության է անցել Մաքսիմիլիանա Երկրորդի մոտ։

1729 թվականին Յակոպո Ամիգոնին տեղափոխվում է Մեծ Բրիտանիա` Լոնդոն։ 1747 թվականից մինչև նրա վախճանը Ամիգոնին ապրել և աշխատել է Իսպանիայի մայրաքաղաքում՝ Մադրիդում, որտեղ թագավոր Ֆերդինանդ Վեցերորդի պատվերով նկարում է Սան-Սալվադորի օրատորիայի համար «Սուրբ ընտանիք» նկարը։

Յակոպո Ամիգոնին ինքնասպան է եղել 1752 թվականին։

Նրա աշխատանքները պահվել են Մյունխենին մոտ գտնվող Շլայսհայմ ամրոցում, ինչպես նաև տեղի թանգարաններում և աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում։ Նկարների մի մասն անհետացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BeWeB
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Wurzbach D. C. v. Amigoni, Jakob (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 1. — S. 31.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Kunstindeks Danmark (դան.)
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1318
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոպո Ամիգոնի» հոդվածին։