Մուրանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրանո
Տեսակբնակելի տարածք և կղզի
Երկիր Իտալիա[1]
Վարչատարածքային միավորՎենետիկ
Մասն էMetropolitan City of Venice?
Մակերես1,171625 կմ²
Բնակչություն4683 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Մուրանո (իտալ.՝ Murano, լատին․՝ Amurianum բառից), Վենետիկի ծովածոցի ամենամեծ կղզիներից մեկը։ Հռչակված է այստեղ արտադրվող ապակով՝ վենետիկյան մուրանոյի ապակով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրանոյի կազմի մեջ մտնող մանր կղզիները

Մուրանո կղզին գտնվում է Վենետիկի ծովածոցում։ Այն Վենետիկ քաղաքից գտնվում է հյուսիս-արևելք ուղղության վրա։ Բաղկացած է թվով 7 փոքրիկ կղզիներից, որոնք միմյանցից բաժանվում են ջրանցքներով[2]։ Ընդհանուր տարածքը կազմում է 1,17 կմ2:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բնակավայրերը կղզում ի հայտ են եկել մեր թվարկության V-VII դարերում[3]։ Մուրանոյի ծաղկումը տեղի ունեցավ 1291 թվականին, երբ որոշում ընդունվեց այնտեղ տեղափոխել վենետիկյան ապակեգործական արհեստանոցները, քանի որ ապակու արտադրությունը հույժ վտանգավոր էր քաղաքի փայտյա շինությունների համար[3][4]։ Այդ պահից սկսած ապակեգործությունը դարձավ կղզու անբաժան մասը և պատմությունը։

XVIII դարում Մուրանոն, որին հաճախ անվանում են «Վենետիկի մանրակերտ», դարձավ վենետիկյան պատրիկների ամենասիրած հանգստավայրը[2]։

Ներկա դրությամբ կղզին գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկներին։

Վարչական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրանոն Վենետիկի ինքնակառավարվող կոմունաներից մեկն է համարվում[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու բնակչությունը ժողովրդագրական պիկին հասել է XVI դարում, երբ այն հասավ 30 000 մարդու[3]։ Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, բնակչությունը կազմում է 4616 մարդ։

Մուրանոյի ապակու թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրանոյի ապակեգործը ապակե իր պատրաստելիս

Մուրանոյի ապակու թանգարան (իտալերեն, Museo del vetro), թանգարան ապակու արտադրության պատմության մասին, ինչպես նաև արտադրությունը մուրանյան ապակու, որը գտնվում է Մուրանո կղզում, Վենետիկի հյուսիսում։

Թանգարանը գտնվում է Պալացցո Հուստինիանոսի պալատում, որը երկար ժամանակ եղել է Տորսելլա եպիսկոպոսի նստավայրը։ Սկզբնապես պալատը կառուցվել է գոթական ոճով ինչպես Պատրիցիայն պալատը։ 1659 թվականին շենքը դարձավ Մարկո Հուստինիանոս եպիսկոպոսի նստավայրը, ով հետագայում գնել է պալատ և նվիրել Տորչելլոյի թեմին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու հիմնական տեսարժան վայրերն են.

  • Մուրանոյի ապակու գործարան, 1861 թվական
  • Սանտի Մարիա է Դոնատո տաճար XII դար
  • Սանտա Մարիա դելի Անջելինի եկեղեցի
  • Սան Պիետրո Մարտիրե եկեղեցի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всеволожская С.Н. Венеция. — Ленинград: Искусство, 1970. — 222 с.
  • Качалов Н.Н. Стекло. — Москва: Издательство Академии наук СССР, 1959. — С. 98—128. — 465 с.
  • Красильникова Е.Н. Венеция. — Москва: Вече, 2003. — С. 164-171. — 208 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 Treccani
  3. 3,0 3,1 3,2 Britannica
  4. Красильникова, 2003, էջ 165
  5. «Città di Venezia. Suddivisioni amministrative». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրանո» հոդվածին։