Մուսուլման եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսուլման եղբայրներ
արաբ․՝ الإخوان المسلمون‎‎
Изображение логотипа
Տեսակկրոնական կազմակերպություն, Միջազգային կազմակերպություն, կուսակցություն և Islamist movement?
Գաղափարախոսությունreligious conservatism?, Իսլամիզմ[1], Պանիսլամիզմ և Սոցիալական պահպանողականություն
ՀիմնադիրՀասան ալ-Բաննա
ՂեկավարMahmoud Hessien? և Մուհամեդ Բադի
Ղեկավար կենտրոնdecentralized
Ստեղծման տարեթիվմարտի 22, 1928
ՍտորաբաժանումներMuslim Brotherhood in Egypt?, Muslim Brotherhood in Syria?, Society of the Muslim Brothers in Jordan? և Muslim Brotherhood in Iraq?
Կայքikhwanweb.com
 Muslim Brotherhood Վիքիպահեստում

«Մուսուլման եղբայրներ» (մասրի՝ الاخوان المسلمين), միջազգային կրոնաքաղաքական կազմակերպություն, որն ստեղծվել է 1928 թվականին Իսմայիլիայում` իսլամի ուսուցիչ Հասան Ալ-Բաննայի կողմից (Եգիպտոս1933 թվականին կազմակերպության շտաբ-կայանը տեղակայված է Կահիրեում։ Հասան Ալ-Բաննանը շարժումը բնութագրեց այսպես՝ «Սաֆալյան շարժում, ուղղափառ ճանապարհ, սուֆիական իրականություն, քաղաքական կազմակերպություն, սպորտային խումբ, գիտական և մշակութային համայնք, գյուղատնտեսական կազմակերպություն, սոցիալական գաղափար»[2]։ 1949 թվականին Հասան Ալ-Բաննայի մահից հետո, արդեն 1950-ին շարժման գաղափարակիցներից մեկը դարձավ Սայիդ Կութուբը, ում մահապատժի ենթարկեցին 1966 թվականին[3]։ Ասոցիացիան ունի իր բազմաթիվ հետևորդները աշխարհի տարբեր երկրներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ուներ գրեթե 500 հազար անդամ։ Ինչպես նշում է «Ժենմին Ժիբաո» թերթը (2013), կազմակերպությունն ունի մեծ տարածում։ Այն մեծ ուժերով գործում է Թունիսում, Լիբիայում, Սիրիայում և արաբական այլ երկրներում։

Կազմակերպության կարգավիճակը միանշանակ չէ։ Մի քանի երկրներում այն հանդիսանում է լեգալ, իսկ նրա հետ կապված քաղաքական կուսակցությունները տեղեր են զբաղեցնում տարբեր երկրների խորհրդարաններում (Վերածննդի կուսակցությունը՝ Թունիսում, ազգային կոնգրեսը՝ Սուդանում, Իսլահը՝ Եմենում և այլն)։ Միաժամանակ այն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Բահրեյնում, Եգիպտոսում[4][5],, Ռուսաստանում[6], Սիրիայում, Սաուդյան Արաբիայում։

Մուսուլման եղբայրները Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի վրա կատարված անհաջող մահափորձից հետո «Մուսուլման եղբայրների» գործունեությունը Եգիպտոսում ավարտվեց, մի քանի ակտիվիստներ ձերբակալվեցին։

1984 թվականին «Մուսուլման եղբայրները» մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին։ Սակայն իրավաբանական կարգավիճակ չունենալը նրանց ստիպում է հանդես գալ գրանցված կուսակցությունների ցուցակով կամ որպես «անկախ» թեկնածու։ Օրինակ՝ 1984 թվականին «Եղբայրները» հանդես եկան «Նոր Վաֆտ» լիբերալ կուսակցության ցուցակով և Ազգային ժողովում (խորհրդարան) ունեցան 8 տեղ։ 1987 թվականին նրանք արդեն միացան ընդդիմադիր «Նոր Վաֆտ», Լիբերալ-սոցիալիստներին և Սոցիալ-աշխատավորական կուսակցություններին ու ստեղծեցին «Իսլամական դաշինքը»։ «Մուսուլման եղբայրների» թեկնածուներին բաժին հասավ 37 տեղ[7]։

2005 թվականի Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում «Մուսուլման եղբայրները» ընտրություններին մասնակցեցին որպես անկախ թեկնածու և ստացան 88 տեղ (խորհրդարանի 20 %-ը)՝ դառնալով թվով ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը։ 2010 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ահաբեկչությունների և իշխանությունների ձեռնարկած քայլերի պատճառով, «Մուսուլման եղբայրները» ստացան ավելի քիչ քվե, քան ստացել էին 5 տարի առաջ։ Դա բերեց նրան, որ մարդիկ դուրս եկան փողոցներ՝ բերելով մուսուլման-արմատականների բողոքի առիթի[8]։

Կազմակերպությունը մտադիր էր ակտիվորեն մասնակցել 2010 թվականի նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին, սակայն առաջին փուլից հետո բազմաթիվ խախտումների պատճառով նրանք հայտարարեցին բոյկոտի մասին։

2011 թվականի դեկտեմբերի 4-ին կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում։ Նրանք հավաքեցին ընտրողների ձայների 40 %-ը, ընտրություններին մասնակցել էին ընդհանուր ընտրողների 62 տոկոսը, կամ 8,5 մլն մարդ[9]։ Նրանք հաղթեցին նաև երկրորդ փուլում։

2012 թվականի հունիսին շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին հաղթեց Եգիպտոսի առաջին ժողովրդավարական ընտրություններում։ 2013 թվականի հուլիսի 3-ին Մուրսին ռազմական հեղաշրջման հետևանքով տապալվեց։ Միևնույն ժամանակ ցուցարարների գործողությունները նպաստեցին Եգիպտոսում Մուսուլման եղբայրների ժողովրդականության աճին[10]։

Հուլիսի 26-ին դատախազության կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում Մուրսին կալանավորվեց։ Նա մեղադրվեց բանտի հրկիզման և բանտային տվյալների ոչնչացման մեջ (խոսքը 2011 թվականին Հոսնի Մուբարաքի դեմ անցկացվող ցույցերի ժամանակ Մուրսիի բանտարկության և նրա՝ բանտից փախուստի դիմելու մասին է), «Պաղետինյան «Համաս» շարժման հետ համագործակցության, որը երկրում կատարել է ագրեսիվ գործողություններ՝ հարձակվել են ոստիկանական և ռազմական տեղամասերի վրա, «Գիտակցաբար և նախնական մտադրությամբ սպանել են մի քանի բանտարկյալների, ոստիկանների և զինվորականների։ Եգիպտոսի բանակը «Մուսուլման եղբայրների» աջակիցներին տվեց 48 ժամ, որպեսզի նրանք միանան երկրում ոստիկանական կարգավորման «Ճանապարհային քարտեզին»[11]։

Մուրսիի տապալումից հետո՝ 2013 թվականի հուլիսի սկզբին, նրա տասնյակ հազարավոր աջակիցներ սկսեցին կազմակերպել ցուցարարների ճամբարներ՝ պահանջելով տապալված նախագահի իշխանության վերականգնում։ Ցուցարարները և ժամանակավոր կառավարությունը հակամարտության մեջ մնացին վեց շաբաթ, ներքին և արտաքին բոլոր ուժերը հորդորում էին կողմերին աշխատել հակամարտության ժողովրդավարական և խաղաղ կարգավորման ուղղությամբ[12]։ Նոր կառավարությունը մի քանի անգամ սպառնացել է ոչնչացնել ճամբարները[13]։ Ենթադրվում էր, որ նույնիսկ վերջնագիր է ներկայացվել մինչև օգոստոսի 14-ը, միաժամանակ Ալ-Ազհարը հերքում է այդ փաստը[14]։ Հակամարտության կարգավորման փորձերը, այդ թվում՝ արաբական և Պարսից ծոցի երկրների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, պետական ղեկավարությանը լուրջ արդյունք չտվեցին[15]։

2013 թվականի օգոստոսի 14-ին ուղիղ ժամը 7-ին Եգիպտոսի անվտանգության ուժերը սկսեցին շարժվել դեպի Կահիրեում գտնվող երկու ճամբարներ։ Ըստ Եգիպտոսի ՆԳՆ-ի՝ սկզբնական պլանը եղել է այսպիսին՝ աստիճանաբար դադարեցնել բողոքները, կտրել մատակարարման գիծը և ապահովել անվտանգ ելք նրանց համար, ովքեր ցանկանում էին հեռանալ։ Առավոտյան 8։00-ին իրավիճակը սրվեց։ Անվտանգության ուժերը սկսեցին օգտագործել զինտեխնիկա, բուլդոզերներ, մարտական փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Շատ ցուցարարներ գնդակահարվեցին, որոշները ծայրահեղ դեպքում այրվեցին։ Դիպուկահարները կրակում էին նրանց վրա, ովքեր փորձում էին լքել ճամբարը։ Շատ լրագրողներ և լուսանկարիչներ նորությունների հեռուստաալիքներով և ինտերնետի միջոցով ցուցադրեցին զենքեր, ներառյալ՝ ինքնաձիգներ, և հազարավոր փամփուշտներ։

Կահիրեում տեղի ունեցածն իմանալուն պես շատ մարդիկ դուրս եկան փողոցներ։ Երկրում սկսվեց բռնությունների ալիք։ Գիզայում ամբոխը մտավ ոստիկանական տեղամաս։ Ըստ Եգիպտոսի ՆԳՆ-ի՝ ընդհանուր հարձակման է ենթարկվել 21 տեղամաս։ Եգիպտոսի հարավում ամբողջությամբ այրվեցին երկու ղպտիական եկեղեցիներ։ Արդյունքում քրիստոնյա ցուցարարները Մուրսիի կողմնակիցներին մեղադրեցին «Եգիպտոսում ղպտիների դեմ պատերազմ վարելու մեջ»։ Ըստ կառավարության՝ «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները մի քանի շրջաններում հարձակվել են կառավարական շտաբ կայանների վրա։ Ժամանակավոր կառավարությունը մեկ ամիս ժամկետով արտակարգ իրավիճակ մտցրեց։ 2013 թվականի օգոստոսի 20-ին զինվորականների կողմից ձերբակալվեց եգիպտական մուսուլման եղբայրների առաջնորդ Մոհամեդ Բադին[16]։

2013 թվականի սեպտեմբերի 23-ին եգիպտական դատարանը արգելեց «Մուսուլման եղբայրների» գործունեությունը[17]։

2013 թվականի դեկտեմբերի 24-ին Եգիպտոսի կառավարությունը կուսակցությունը հայտարարեց որպես ահաբեկչական[18]։

Մուսուլման եղբայրների գործունեությունը Հորդանանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 1980-ականների կեսերին՝ Հորդանանի թագավոր Հուսեյնի կառավարման տարիներին, Մուսուլման եղբայրները Հորդանանում քաղաքական ակտիվություն դրսևորեցին։ Միաժամանակ, մի շարք արգելքների պատճառով նրանց առաջխաղացումը մեծ թափ չստացավ։ 2011 թվականին մուսուլման եղբայրները Հորդանանի քաղաքական համակարգում առաջարկեցին մի շարք փոփոխություններ։ Այս կազմակերպության ղեկավար Համսե Մանսուրը հաճախ երկրի վարչապետից պահանջում էր առաջադրվել որպես գերիշխող խմբակցություն, այլ ոչ թե կոչվել թագավոր։ Նա նաև պահանջում էր, որ վերին պալատի պատգամավորներն ընտրվեն ժողովրդի կողմից, ոչ թե նշանակվեն թագավորի կողմից[19]։

Մուսուլման եղբայրները Սիրիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում մուսուլման եղբայրները և այլ ֆունդամենտալիստական խմբավորումները գործում են 1970-ական թվականների կերից։ Նրանք իրականացնում են հակաժողովրդական քարոզ, մղում զինված պայքարի՝ հենվելով Բաաս կուսակցության տնտեսական ձախողված քաղաքականության հանդեպ դժգոհության վրա։ Ծայրահեղականները փորձում էին հաստատել իսլամական կարգ ու կանոն և ստեղծել միացյալ իսլամական պետություն։ 1970-ական թվականներին հայտնվեց «Մարտական ավանգարդը»։ 1980-ական թվականների սկզբին Գերմանիայում տեղի ունեցած Մուսուլման եղբայրների համագումարի ժամանակ կազմակերպության ղեկավարության գլուխ եկավ ծայրահեղականների թևը՝ Սայիդ Հավայի, Ադնանոմ Սայիդ ադ-Դինոմի և Ալի Սադրեդին ալ-Բայանունի գլխավորությամբ։ 1981 թվականին տեղի է ունենում հերթական պառակտումը՝ «քաղաքական» և «ռազմական» թևերը բաշխվեցին ըստ կազմակերպությունների։ Ադնան Օկլան դուրս եկավ ընդդեմ մուսուլման եղբայրների ղեկավարության, որը վարում էր հակաասադական ուժերի հետ համագործակցելու քաղաքականություն, ինչը խախտում էր մուսուլման եղբայրներ կազմակերպության մի քանի կանոններ։ Տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ։ Հիմնական թիրախներն էին ալավիները, պետվարչակազմի անդամները, անվտանգության գործակալները։ Այս ժամանակահատվածում «որս» բոլորի դեմ պայքարը հասնում է իր գագաթնակետին, որն ինչ-որ կերպ կապված էր ռեժիմի հետ։ 1977 թվականի փետրվարին սպանվել է Դամասկոսի համալսարանի ռեկտոր Մոհամմեդ Ֆադելը, 1978 թվականի ապրիլին սպանվեց Դամասկոսի գլխավոր դատախազ Ադել Մինին։ 1979 ահաբեկիչները ակտիվանում են, որը պայմանավորված էր Իրանում տեղի ունեցած հեղաշրջմամբ։ 1979 թվականի հունիսի 16-ին Հալեպում գնդակահարվում են հրետանային ուսումնարանի կուրսանտներ՝ 80 զոհ։ 1979 թվականի օգոստոսին Լաթակիայում սպանվում է սուննի շեյխ, սրան ի պատասխան՝ օգոստոսի 30-ին հենց այնտեղ սպանվում են երկու ալավիներ, որը հանգեցնում է բախումների, որոնցում զոհվում է 20 մարդ։ 1979 թվականի աշնանը ձերբակալվեց 1965 թվականից կազմակերպության անդամ Մուսուլման եղբայրների փոխնախագահ Աբու Մահմուդ Հուսնին։ Ծայրահեղականները պայթյուն են կազմակերպում Դամասկոսում գտնվող Բաասի շենքերից մեկում, սպանում Իբրահիմ Նաամեին։ 1979 թվականի աշնանը ահաբեկչությունները դարձան գրեթե ամենօրյա դեպքեր։ Հալեպում կուրսանտների սպանությունից մեկ տարի անց սպանվեցին հարյուրավոր մարդիկ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ոստիկանները ձերբակալեցին մուսուլման եղբայրների մի քանի առաջնորդների՝ Աբդո Հուսնի, Զուհեր Զապլուտու, իսկ Աբդ աս-Սաթթար ազ-Զաիմը սպանվեց, սակայն ահաբեկիչների ակտիվությունը գրեթե չնվազեց։ 1980 թվականի հունվարի 31-ին սպանվում է շեյխ Մոհամմեդ աշ-Շամին, իսկ հաջորդ օրը Դամասկոսում սպանվեց շեյխ Սալահ Օքլեն։ 1981 թվականին ահաբեկիչներն ինքնաշեն պայթուցիկներով սկսեցին պայթեցնել ավտոմեքենաներ։ 1981 թվականի նոյեմբերի 29-ին այդպիսի պայթյուն կազմակերպվեց ամերիկյան զորակոչային կենտրոն Ալ-Ազբակիայի (Դամասկոս) մոտ, այս պայթյունը խլեց 90 մարդու կյանք (130 մարդ վիրավորվեց)։ 1980—1981 թվականներին մուսուլման եղբայրները կազմակերպեցին Հալեբե ներխուժումը[20][21]։

1982 թվականի փետրվարի 2-ին Սիրիայի արևմուտքում գտնվող Համա քաղաքում բարձրացված խռովությունն այս շրջանում դարձավ պայքարի գագաթնակետը[22]։ Խռովությունը ճնշվեց նախագահի եղբոր՝ Ռիֆատա Ասադի հրամանատարությամբ գործող 8000-անոց բանակի շնորհիվ, որին աջակցում էին նաև ՌՕՈւ և տանկային ստորաբաժանումներ։ Զինված բախումների հետևանքով մահացավ ավելի քան 25 հազար մարդ։ Բախումների ընթացքում փլուզվեց Մեծ մզկիթը, որը հետագայում վերանորոգվեց։

Անհաջող ապստամբությունից հետո ահաբեկիչների գործողությունները դադարեցին։ 1985 թվականին Ադնան Օկլան և նրա խմբի մնացորդները հանձնվեցին իշխանություններին[23]։

Մուսուլման եղբայրները Պաղեստինյան ազգային վարչությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուսուլման եղբայրների» խումբը Պաղեստինի ազգային վարչությունում ներկայացնում է Իսլամական դիմադրության շարժումը (Համաս)[24][25]։

Մուսուլման եղբայրները Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Գերագույն դատարանի 2003 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը համարվում է ահաբեկչական և դրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում արգելված է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.verfassungsschutz.de/embed/vsbericht-2019.pdf — P. 221f.
  2. Մուսուլման եղբայրներ։ http://ilgid.ru/politics/brothers.html Արխիվացված 2014-12-22 Wayback Machine
  3. Եգիպտոսն առանց Մուբարաքի
  4. «Վերլուծական ակնարկ»։ 27.12.2013
  5. «Egypt PM labels Brotherhood 'terrorist' group after bomb kills 14». Dawn. AFP. 2013 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  6. Կազմակերպությունների դաշնային միացյալ ցուցակ, այդ թվում արտաքին և միաջազգային կազմակերպությունների, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ համարվում են ահաբեկչական // ԱԴԾ պաշտոնական կայք
  7. Ալեքսեյ Կուդրյավցև, «Եգիպտացի իսլամիստներ՝ ո՞վքեր են նրանք», Le Monde Diplomatique, ռւոսական պարբերական
  8. «Heftige Ausschreitungen in Ägypten». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  9. Մուսուլման եղբայրները հաղթել են Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում:
  10. Մուսուլման եղբայրների փայլուն պարտությունը
  11. Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին ձերբակալվել է 15 օրով, նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ հանցագործությունների համար
  12. Nearly 300 Killed as Egyptian Forces Storm Camps August
  13. Abigail Hauslohner; Sharaf al-Hourani (2013 թ․ օգոստոսի 14). «Scores dead in Egypt after security forces launch assault on protesters' camp». Washington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  14. Reem Gehad (2013 թ․ օգոստոսի 15). «Crackdown on pro-Morsi sit-ins leaves Egypt in a state of emergency». Ahram Online. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  15. Cairo crackdown follows failed negotiation — Middle East (անգլ.)
  16. Chef der Muslimbrüder in Ägypten verhaftet
  17. Եգիպտոսում արգելել են «Մուսուլման եղբայրների» գործունեությունը
  18. [1]
  19. Muslimbruderschaft will Jordanien reformieren
  20. «Information on Muslim Brotherhood of Syria, other than that found in Revolutionary and Dissident Movements». Immigration and Refugee Board of Canada. 01.06.1989.
  21. «Information on Muslim Brotherhood of Syria, other than that found in Revolutionary and Dissident Movements». Immigration and Refugee Board of Canada. 01.06.1989.
  22. Eric Rouleau (translated by Gulliver Cragg) (03.05.2006). «Syria: nobody wants democracy». Le Monde diplomatique.
  23. Neil MacFarquhar (05.05.2012). «Trying to Mold a Post-Assad Syria From Abroad». The New York Times.
  24. «Համաս». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  25. «Համասի» պատմության կարճ ընթացքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]