Մուասի-Կրամայել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մուասի-Կրամայել
ֆր.՝ Moissy-Cramayel[1]
ֆր.՝ Moissy-la-Plaine[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես14,28 կմ²
Բնակչություն18 248 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ77550[4]
Պաշտոնական կայքmoissy-cramayel.fr(ֆր.)
Մուասի-Կրամայել (Ֆրանսիա)##
Մուասի-Կրամայել (Ֆրանսիա)

Մուասի-Կրամայել, քաղաք և համայնք Ֆրանսիայում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուասի-Կրամայել համայնքը գտնվում է Ֆրանսիայի կենտրոնական մասում, Փարիզից ոչ հեռու։ Վարչականորեն մտնում է Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն է Մարն դեպարտամենտի Մելյոն օկրուգի Կոն-լա Վիլ կանտոնի կազմի մեջ։

Անցյալում համայնքը կրել է Մուասի-լ՛Էվեք անվանումը։ 1643 թվականից, այն բանից հետո, երբ կոմս Կրամայելը վաճառել է իրեն պատկանած այդ տիրույթը, բնակավայրն ստացել է ներկայիս իր անվանումը։ Ավանի անվան մեջ տեղ գտած Մուասի բառը առաջացել է ֆրանսերեն moisson-ից, որ նշանակում է բերք։

Այս բնակավայրը մտնում է Փարիզի մայրաքաղաքային շրջագծի մեջ, գտնվում է նրա կենտրոնից 33 կիլոմետր հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք, 1970 թվականին հիմնված «նոր քաղաքի՝» Սենարի գոտում։ Փաստորեն Մուասի-Կրամայելը Փարիզի արբանյակ-քաղաքների մեկն է և մայրաքաղաքից առայժմ դեռ բաժանված է գյուղատնտեսական նշանակության մի հողատարածքով։ Սակայն Սենարի ներկայիս արագ աճի պայմաններում ակնկալվում է, որ Մուսի-Կրամայելը, որը Սենարի կենտրոնական բաղադրիչն է, մոտ ապագայում, ինչպես Սենարի այլ համայնքներ, ֆիզիկապես կկապվի Փարիզի քաղաքային գոտու հետ։

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրամայելի ամրոց, որը հիմնադրվել է 1203 թվականին
  • Կրամայելյան բուրգ - 25 մետր բարձրություն ունեցող սյուն, որը 1767 թվականին կառուցվել է Կրամայելի սենյոր, շատելեն մոնսինյոր Ֆոնտեյնի պատվերով՝ նրա ամուսնության քսանամյակի կապակցությամբ
  • Լյունյի ամրոց (14-րդ դար) և 1785 թվականին ստեղծված զբոսայգի։ Ներկայումս աիս ամրոցը վերափոխվել է թայլանդական բուդդիստական պագոբայի, իսկ զբոսայգում կառուցվել է մեծ կոլումբարիում, որտեղ պահվում են հանգուցյալների դիակիզումից գոյացած մոխիրները՝ համապատասխան սափորների մեջ[5]
  • Աստվածամոր համբարձման եկեղեցի, որը 1926 թվականին դասակարգվել է որպես պատմական հուշարձան
  • 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
Աստվածամոր համբարձման եկեղեցին

Գործընկեր կամ քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոզենֆելդ, Գերմանիա -1971 թվականից
  • Ռոսսո, Մավրիտանիա - 1986 թվականից
  • Բուշտենի, Ռումինիա - 1993 թվականից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]