Մորիս Սվոդեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս Սվոդեշ
Ծնվել էհունվարի 22, 1909(1909-01-22)[1]
Հոլյոկ, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 20, 1967(1967-07-20)[1][2] (58 տարեկան)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռազմավարական ծառայությունների գրասենյակ, Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[2]
Գործունեության ոլորտամերիյան հնդկացիների լեզուներ
Ալմա մատերԵյլի համալսարան[2] և Չիկագոյի համալսարան[2]
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[3]
Պարգևներ
Ամուսին(ներ)Մերի Հաաս

Մորիս Սվոդեշ (անգլ.՝ Morris Swadesh, հունվարի 22, 1909(1909-01-22)[1], Հոլյոկ, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 20, 1967(1967-07-20)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), ամերիկացի լեզվաբան, մարդաբան, ժամանակագրական լեզվաբանության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թվականին Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում, պատմական Բեսարաբիայից ներգաղթած հրեաների ընտանիքում։ Սվոդեշը տիրապետում էր իդիշին, ռուսերենին, անգլերենին։ Ավարտել է Չիկագոյի համալսարանի բակալավրիատը և մագիստրատուրան։ Եղել է Էդուարդ Սեպիրի ուսանողը։ Այնուհետև հետևելով Էդուարդ Սեպիրին՝ տեղափոխվել է Եյլի համալսարան, իսկ 1933 թվականին ավարտել է այդ համալսարանի ասպիրանտուրան[4]։

Սվոդեշը 1937-1939 թվականներին դասավանդել է Վիսկոնսին-Մադիսոն համալսարանում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատել է ԱՄՆ-ի բանակում և Ռազմավարական ծառայությունների գրասենյակում[4]։

Պատերազմի ավարտից հետո նա աշխատաքի է անցել Նյու Յորքի քաղաքային քոլեջում, բայց 1949-ին հեռացվել է՝ կոմունիստական կուսակցությանը անդամակցելու պատճառով[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվոդեշն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Ամերիկայի բնիկների լեզուների նկատմամբ և 1930-ական թվականներին լայնածավալ դաշտային աշխատանքներ է իրականացրել ամբողջ Հյուսիսային Ամերիկայում՝ Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։ Նա լեզվաժամանակագրության և լեզվավիճակագրության առաջատարներից մեկն էր, և հայտնի է նրանով, որ ստեղծել է «Swadesh» ցուցակը․ Սվոդեշի կազմած ցուցակը բաղկացած է 100, 200 կամ 215 բազային լեզվական նշաններից, որոնք ընկած են լեզուների ցեղակցության որոշման մեթոդի հիմքում[4]։

Սվոդեշը կարծում էր, որ իր մեթոդով հնարավոր է խոր կապեր գտնել միմյանց հետ ակնհայտորեն կապ չունեցող լեզուների միջև։ Այդպիսով նա միավորում էր լեզվաընտանիքներն ու ենթադրում մեկ միասնական նախալեզվի գոյությունը[4]։

Նրա տեսությունները, սակայն, հաճախ հակասական էին։

Սվոդեշը մահացել է Մեխիկոյում 1967 թվականի հուլիսին[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950. "Salish internal relationships", International Journal of American Linguistics 16, 157-167
  • 1952. "Lexicostatistic dating of prehistoric ethnic contacts", Proceedings American Philosophical Society 96, 452-463
  • 1955. "Towards greater accuracy in lexicostatistic dating", International Journal of American Linguistics 21, 121-137
  • 1962. "Linguistic relations across the Bering Strait", American Anthropologist 64, 1262-1291
  • La linguistica como instrumento de la prehistoria, Mexico, 1960
  • The origin and diversification of language, L., 1971[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.jstor.org/stable/411975?seq=1
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 William Strazny, "Morris Swadesh: Critical Essay", William Strazny Website, accessed October 25, 2009
  5. David H. Price. (2004). Threatening Anthropology: McCarthyism and the FBI's Surveillance of Activist Anthropologists. Duke University Press p. 102–105

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Esterhill, Frank. 2000. Interlingua Institute: A History. New York: Interlingua Institute.
  • Newman, Stanley. 1967. "Morris Swadesh (1909-1967)." Language 43.
  • Price, David H. 1997. "Anthropologists on trial" Արխիվացված 2016-03-21 Wayback Machine, Paper presented at the Annual Meeting of the American Anthropological Association, Washington, D.C., November 1997
  • Ruhlen, Merritt. 1994. On the Origin of Languages: Studies in Linguistic Taxonomy, Stanford, California: Stanford University Press.