Մոսկվայի կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի կառավարություն
Տեսակstate government?
Երկիր Ռուսաստան
Ստեղծման թվական1991
ՇտաբակայանՄոսկվա, Ռուսաստան
Կայքmos.ru
Մոսկվայի կառավարության շենքը (քաղաքապետարանը), գտնվում է՝ Տվերսկի փողոց, տուն № 13, տեսարանը Տվերսկի փողոց հակառակ կողմից։
Մոսկվայի կառավարության շենքերի համալիր, հասցեն՝ Նոր Արբատ փողոց, տուն № 36, նախկին Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության շենքը

Մոսկվայի կառավարություն (ռուս.՝ Правительство Москвы), լրատվամիջոցներում հիշատակվում է նաև որպես Մոսկվայի քաղաքապետարան (ռուս.՝ Мэрия Москвы), Մոսկվայի իշխանական համակարգը, գլխավորող պետական իշխանության մարմին, որի մեջ մտնում են գործադիր իշխանության ճյուղային և ֆունկցիոնալ մարմինները (դեպարտամենտները, հանձնաժողովները, գլխավոր վարչությունները, վարչությունները և տեսչությունները), որոնք իրականացնում են գործադիր-կարգադրիչ գործառույթներ քաղաքի կառավարման որոշակի ճյուղերում և բնագավառներում, ինչպես նաև գործադիր իշխանության տարածքային մարմինները տեղերում կառավարման համար, դա վարչական շրջանների և թաղային վարչությունների պրեֆեկտուրաներն են։

Կառավարությունը գլխավորում է քաղաքապետը։ Մոսկվայի կառավարության անդամները նաև հանդիսանում են նրա տեղակալները, քաղաքապետի աշխատակազմի ղեկավարը և Մոսկվայի կառավարության նախարարները և վարչական շրջանների թաղապետերը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրությունում, ընդհուպ մինչև 1918 թվականը քաղաքային ինքնակառավարման գործադիր մարմինը եղել է Մոսկվայի քաղաքային վարչությունը քաղաքապետի ղեկավարությամբ։

Խորհրդային ժամանակներում գործադիր մարմինը համարվում է Մոսսովետի գործադիր կոմիտեն, որը փաստորեն կատարում է կուսակցության քաղկոմի որոշումները։

В 1991 թվականին, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, առաջին անգամ ՌՍՖՍՀ Մոսկվայում ընտրվել են քաղաքապետ և կառավարություն, ինչը սկիզբ հանդիսացավ քաղաքի գործադիր իշխանության մարմինների նոր համակարգի ստեղծմանը[1]։ Առաջին անգամ Մոսկվայի կառավարությունն ու Մոսկվայի քաղաքային խորհուրդը գոյություն ունեին զուգահեռ, մինչև 1991 թվականի սեպտեմբեր վերջինը չվերացավ վերջնականապես։ Ի սկզբանե քաղաքապետի և կառավարության վարչապետի պաշտոնները բաժանվել էին։ Գավրիլ Պոպովի հրաժարականից հետո այս երկու պաշտոնները երկար ժամանակ համատեղել է Յուրի Լուժկովը։ 2001 թվականի օգոստոսի 20-ին վարչապետի պաշտոնը պաշտոնապես լուծարվեց, կառավարությունը սկսեց գլխավորել քաղաքապետը[2]։

Մոսկվայի գործադիր իշխանության մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային վարչության համալիրները ստեղծվել են Մոսկվայի գործադիր իշխանության գործունեության և կառուցվածքի կատարելագործման համակարգման համար:

2016 թվականին Մոսկվայի կառավարությունը ձեռք է բերել 55000 մ² տարածք «Օկո» աշտարակում գրասենյակների համար[3]

Քաղաքային տնտեսության համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնակարանային-կոմունալ տնտեսության
  • Կապիտալ վերանորոգման դեպարտամենտ
  • Տրանսպորտի դեպարտամենտ
  • Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության գործերով դեպարտամենտ
  • Տարածաշրջանային անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ[4]
  • Պետական բնակարանային տեսչություն

Քաղաքաշինական քաղաքականության և շինարարության համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքաշինական քաղաքականության դեպարտամենտ
  • Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնաժողով
  • Շինարարության բաժին
  • Ներդրումային ծրագրերի կառուցման և վերահսկման ոլորտում բաժնային շինարարության ապահովման կոմիտե
  • Նոր տարածքների զարգացման դեպարտամենտ
  • Քաղաքային գույքի դեպարտամենտ
  • Գնային քաղաքականության կառուցման և պետական նախագծերի փորձաքննության հանձնաժողով
  • Պետական շինարարական հսկողության հանձնաժողով

Կոչումներ և պարգևներ, հաստատված Մոսկվայի կառավարության կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակներ[5]
    • Մրցանակ լրագրության ոլորտում[6]
    • Մրցանակ «Դարի լեգենդ»[7]
    • Մրցանակ գրականության և արվեստի բնագավառում[8]
    • Մրցանակ բժշկության ոլորտում[9]
    • Մրցանակ կրթության ոլորտում[10]
    • Մրցանակ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի բնագավառում[11]
    • Մրցանակ անվտանգության ապահովման բնագավառում[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Агафонкин, Демид Борисович. — Научная электронная библиотека диссертаций и авторефератов«Диссертация на тему «Система органов законодательной и исполнительной власти в городе Москве»». dissercat.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  2. Лужков теперь уже не премьер, он просто наш мэр
  3. «Око» для мэрии
  4. «Власть / Сайт Москвы». mos.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)
  5. «Список премий». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «Премия города Москвы в области журналистики». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «Премия города Москвы «Легенда века»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «Премия города Москвы в области литературы и искусства». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «Премия города Москвы в области медицины». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «Премия города Москвы в области образования». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. «Премия города Москвы в области физической культуры, спорта и туризма». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «Премия города Москвы в области обеспечения безопасности». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агафонкин Демид Борисович. «Система органов законодательной и исполнительной власти в городе Москве» : Дис. … канд. юрид. наук : 12.00.02 : Москва, 2002 267 c. РГБ ОД, 61:03-12/755-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի կառավարություն» հոդվածին։