Մոշե Սաֆդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոշե Սաֆդի
անգլ.՝ Moshe Safdie
Ծնվել էհուլիսի 14, 1938(1938-07-14)[1][2][3][…] (85 տարեկան)
ԾննդավայրՀայֆա, Իսրայել
ԿրթությունՄաքԳիլի համալսարան[4] և Westmount High School?
ԱշխատավայրՀարվարդի համալսարան[5], Բեն-Գուրիոնի համալսարան[5] և Լուիս Կան[5][4]
Ուշագրավ աշխատանքներHabitat 67?[6][4][5], Կանադայի ազգային պատկերասրահ[7][8], Musée de la civilisation?[6][8] և Beating the Odds Together: 50 Years of Singapore-Israel Ties?
Պարգևներ
 Moshe Safdie Վիքիպահեստում

Մոշե Սաֆդի (անգլ.՝ Moshe Safdie, հուլիսի 14, 1938(1938-07-14)[1][2][3][…], Հայֆա, Իսրայել), իսրայելցի, կանադացի և ամերիկացի ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոշե Սաֆդին ծնվել է 1938 թվականին Հայֆայում, ընտանիքի ավագ որդին։ Հայրը` Լեոնը, Հալեպից է, տեքստիլ վաճառող։ Մայրը` Ռախելը, Անգլիայում բնակեցված սիրիացի փախստականների ընտանիքից է, աշխատել է որպես քարտուղար։ Ծնողները ծաոթացել և ընտանեկան կյանք են սկսել Պաղեստինում[14]։ 15 տարեկան հասակում Մոշե Սաֆդին ծնողների հետ տեղափոխվել է Մոնրեալ (Կանադա)։ Ավարտել է Մակգիլի համալսարանը ճարտարապետություն մասնագիտությամբ 1961 թվականին և մասնագիտացել է Լուիս Կանի ղեկավարությամբ Ֆիլադելֆիայում։

Երբ նա 24 տարեկան էր, նրա դիպլոմային աշխատանքը ընտրվեց 1967 թվականի համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվելու համար, որ անցկացվում էր Մոնրեալում։ Հաբիթաթ 67 անունով այդ նախագիծը բնակելի համալիր է` կազմված ծավալային տարրերից, որոնք լեգոյի պես են դասավորված։ 1967 թվականին Մոշեն վերադարձավ Իսրայել, որտեղ մասնակցեց հին Երուսաղեմի վերականգնմանը։ 1978 թվականին տեղափոխվեց ԱՄՆ` դասավանդելու Հարվարդի համալսարանում։

Ապրում է Քեմբրիջում, հանդիսանում է Կանադայի, Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի։ Նրա ընկերությունը` Moshe Safdie and Associates, Inc.-ը, մասնաճյուղեր ունի Տորոնտոյում և Երուսաղեմում։

Լավագույն աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանդպուր, Փենջաբ, Հնդկաստան
  • Հաբիթաթ 67. բնակելի համալիր, Մոնրեալ, Կանադա
  • Կիրբոլ մշակութային կենտրոն, Լոս Անջելես, ԱՄՆ
  • Թելֆար արվեստի թանգարան, Սավաննա, ԱՄՆ
  • Մոդիին քաղաքի պլանը, Իսրայել
  • Սիթի հոլի նախկին շենքերը, Օտտավա, Կանադա
  • Կանադայի ազգային պատկերասրահ, Օտտավա, Կանադա
  • «Marina Bay Sands» խաղասրահ, Սինգապուր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.safdiearchitects.com/people/moshe-safdie
  5. 5,0 5,1 5,2 5,3 Sapere.it (իտալ.)De Agostini Editore, 2001.
  6. 6,0 6,1 répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  7. SkyscraperPage — 1998.
  8. 8,0 8,1 Emporis (Firm) Emporis Building DirectoryDarmstadt: Emporis GmbH.
  9. https://www.raic.org/fr/raic/lordre-du-canada
  10. http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1272
  11. https://wolffund.org.il/2019/01/22/moshe-safdie/
  12. https://www.calq.gouv.qc.ca/prix-et-distinction/ordre-des-arts-et-des-lettres-du-quebec/#tab-1 (ֆր.)CALQ.
  13. Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'huiLaval University.
  14. Դիանա Նիր (2015 թ․ փետրվարի 6). «Ճարտարապետ դառնալու որոշման պատմությունը» (եբրայերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշե Սաֆդի» հոդվածին։