Մոնսերատ Մարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնսերատ Մարտի
Ծնվել էնոյեմբերի 15, 1972(1972-11-15) (51 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Ծնողներհայր՝ Բեռնաբե Մարտի, մայր՝ Մոնտսերատ Կաբալիե

Մոնսերատ Մարտի ի Կաբալյե (կատալոներեն և իսպաներեն՝ Monserrat Martí նոյեմբերի 15, 1972(1972-11-15), Բարսելոնա, Իսպանիա), հայտնի է նաև Մոնտսիտա (Montsita) անունով — իսպանացի օպերային երգչուհի (սոպրանո)[1], համբավավոր երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և երգիչ Բեռնաբե Մարտիի (Bernabé Martí) դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիներին Մոնսերատ Մարտին երազել ու ջանացել է դառնալ բալետի պարուհի, սակայն ծնկի վնասվածքը հարկադրել է նրան փոխել մասնագիտությունը։

Որպես երգչուհի նա առաջին անգամ բեմ է բարձրացել 1993 թվականին՝ մոր հետ Լոնդոնում հանդես գալով համերգային ծրագրով։ Մարիան համերգներում հաճախ է ելույթ ունենում մոր հետ զույգ կազմած (հանրահայտ է նրանց «Կատվային զուգերգը»)։ Բացի դրանից, մայր ու աղջիկ նաև մի քանի երաժշտական ալբոմ են միասին ձայնագրել[2][3][4]։

1998 թվականին Մարիա Մարտին մեկնել է Գերմանիա և հենց այնտեղ էլ սկսել է իր կարիերան որպես օպերային երգչուհի։ Համբուրգի օպերային թատրոնում բեմադրված մոցարտյան Don GiovanniԴոն Ժուան») օպերայում նա կատարել է Զերլինայի դերերգը։ Նրա առավել հայտնի դերակատարումներից է Մարիան՝ Լեոնարդ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» մյուզիքլում, որը փորձարարական եղանակով բեմադրվել էր Միլանի Լա Սկալայում[5]։

Մոնտսիտան հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, երգել ոչ միայն Լա Սկալայում, այլև աշխարհահռչակ օպերային այլ թատրոններում՝ Իսպանիայի Gran Teatre del Liceu-ում, Palau de la Música Catalana-ում ու Teatro Real-ում, Ռուսաստանի Մարիինյան (Սանկտ Պետերբուրգ) և Մեծ (Մոսկվա) թատրոններում, Բեռլինի Deutsche Oper-ում, գերմանական ևս մի քանի թատրոններում՝ Alte Oper-ում, Musikhalle-ում, Oper der Stadt Köln-ում,ինչպես նաև Վիեննայի Musikverein-ում (Ավստրիա), Լոնդոնի Royal Albert Hall-ում (Մեծ Բրիտանիա)... Ընդ որում՝ բացի վերոնշյալ դերերգերից, Մարիա Մարտիի խաղացանկում ընդգրկված են դերերակատարումներ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի La casa de Bernarda Alba-ում, Մասնեի «Կլեոպատրա»-ում ու La Vierge-ում, Պուչինիի «Էդգար»-ում ու Le Villi-ում և այլն[6]։

Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ երգչուհին մասնակցել է մի շարք բարեգործական համերգների, որոնցից գոյացած գումարները հատկացվել են Ռուանդայի ողբերգական իրադարձություններից տուժածներին, ծանր հիվանդություններից տառապող երեխաների օգնության հիմնադրամներին։

2006 թվականին Մարիան ամուսնացել է տնտեսագետ Կառլոս դե Նավաս Մարի հետ, բայց կարճ ժամանակ անց ամուսիններով բաժանվել են իրարից[7]։ Ներկայումս երգչուհին ամուսնացած է ձեռնարկատեր Դանիել Ֆայդելայի հետ, ումից մի դուստր ունի[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Մոնսերատ Մարտիի մեներգերի, զուգերգերի, ինչպես նաև նրա մասնակցությամբ օպերաների ձայնագրությունների ընտրանին.

  • 1995 թ. — Montserrat Caballe, Montserrat Marti. Two Voices, One Heart (հավաքածու, աուդիո CD)
    • Los Diamantes De La Corona: Bolero (Ֆրանրեսկո Բարբիերի)
    • Don Gil De Alcala: Habanera (Մանուել Պենելյա[9])
    • Gianni Schicchi: O Mio Babbino (Ջակոմո Պուչինի)
    • Giuditta: Meine Lippen, Sie Kussen So Heiss (Ֆրանց Լեգեր)
    • Rigoletto: Caro Nome (Ջուզեպե Վերդի)
    • Le Nozze Di Figaro: Sull Aria?... Che Soave Zeffiretto (Մոցարտ)
    • Les Contes d'Hoffmann: Bacarole (Ժակ Օֆենբախ)
  • 1996 թ. — Montserrat Caballe, Montserrat Marti. Unsere Weihnachtslieder. RCA Victor, SONY BMG).Սուրբծննդյան երգեր (այս սկավառակը բազմիցս վերաթողարկվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ «Our Christmas Songs» խորագրով)
  • 1998 թ. — Montserrat Caballe. Von Ganzem Herzen (հավաքածու, աուդիո CD)
    • Կատվային զուգերգ Duetto Buffo Di Due Gatti]]
    • Lakme: Viens Mallika... Dome Epais Le Jasmin (Լեո Դելիբ)
    • The Prayer (Վանգելիս)
  • 2000 թ. — Christmas at the Duomo (Image Entertainment)[10] (DVD)
  • 2007 թ. — Պուչինիի «Էդգար» օպերան, Kultur Video. (DVD)
  • 2008 թ. — Merry Christmas From Milan: Caballe & Bruson / Montserrat Caballe, Renato Bruson, Montserrat Marti, Rossana Potenza. (DVD)[11] Սուրբծննդյան երգերի հավաքածու, թողարկող՝ Kultur Video.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “Montserrat Martí bbiography”. IMDB site. Retrieved 17 July 2018
  2. “En el mundo de la ópera la crisis está dejando atrás muy buenas voces”. ABC desevilla.es. Retrieved 17 July 2018 (Իսպաներեն)
  3. “The Caballé Family Christmas - with Montserrat Caballé and Montserrat Marti” Արխիվացված 2018-07-17 Wayback Machine. Opera Musica.com. Retrieved 17 July 2018
  4. “Two voices, One heart”. All Music.com. Retrieved 17 July 2018
  5. Культура за неделю // «КоммерсантЪ—Власть», № 10 (563), 15.03.2004.
  6. “Montserrat Martí Caballé” Արխիվացված 2018-07-17 Wayback Machine. All Music.com. Retrieved 17 July 2018 (Իսպաներեն)
  7. “Montserrat Martí Caballé da el «sí, quiero» en Ripoll”. ABC.es. Retrieved 17 July 2018 (Իսպաներեն)
  8. “Montserrat Martí celebra feliz el tercer cumpleaños de su hija Daniela”. Europa Press.es. Retrieved 17 July 2018 (Իսպաներեն)
  9. Хабанера из комической оперы «Don Gil de Alcalá» испанского композитора Мануэля Пенелья Морено (իսպ.՝ Manuel Penella)
  10. Amazon.com: Christmas at the Duomo: Montserrat Marti: Music
  11. Amazon.com: Merry Christmas From Milan- Caballe & Bruson / Montserrat Caballe, Renato Bruson, Montserrat Marti, Rossana Potenza: Renato Bruson, Enrico Castiglione: Music

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (EN) Montserrat Martí, su Internet Movie Database, IMDb.com. Modifica su Wikidata
  • (EN) Montserrat Martí, su MusicBrainz, MetaBrainz Foundation. Modifica su Wikidata