Մյուլուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Մյուլուզ
ֆր.՝ Mulhouse[1]
Milhüsa
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասԳրանդ Էստ
ԴեպարտամենտՎերին Հռենոս
ՄերJean Rottner (2014—2020)
Մակերես22,18 կմ²
ԲԾՄ240 մետր
Կլիմայի տեսակՉափավոր կլիմա
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն106 341 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Խտություն4993,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ68100[3] և 68200[3]
Պաշտոնական կայքmulhouse.fr(ֆր.)
Մյուլուզ (Ֆրանսիա)##
Մյուլուզ (Ֆրանսիա)
Մյուլուզ (Գրանդ Էստ)##
Մյուլուզ (Գրանդ Էստ)
Մյուլուզ (Վերին Հռենոս)##
Մյուլուզ (Վերին Հռենոս)

Մյուլուզ (ֆր.՝ Mulhouse [myˈluːz]), Մյուլհաուզեն (գերմ.՝ Mülhausen)), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Գրանդ Էստի շրջանում[4](նախկինում Էլզաս-Շամպան-Արդենի-Լոտարինիգիյա), դեպարտամենտ՝ Վերին Ռայնի, օկրուգ՝ Մյուլուզ, կանտոններ՝ Մյուլուզ -1, Մյուլուզ-2 և Մյուլուզ-3[5]։ Մինչև 2015 թվականի մարտը քաղաքը համարվում էր Մյուլուզ-Նոր, Մյուլուզ-Սյուդ, Մյուլուզ-Ուեստ և Մյուլուզ-Էստ (օկրուգ Մյուլուզ) կանտոնների վարչական կենտրոնը։

Քաղաքը Վերին Ռայնի վարչական բաժանման ամենամեծ քաղաքն է և Էլզասի երկրորդ կարևոր քաղաքը։ Համայնքի տարածքը 22,18 կմ² է, բնակչությունը՝ 110,514 մարդ[6][7](2006) կայունացման միտումով` 110,755 մարդ (2012)[8], բնակչության խտությունը՝ 4993,5 մարդ/կմ²։

Տեղանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմաներեն Մյուլե (գերմ.՝ Mühle) թարգմանվում է որպես «գործարան»։ Այստեղից է եկել քաղաքի անունը, այստեղ կանգնեցվել են մի քանի տներ (գերմ.՝ Haus), որոնք պատկանում են Ստրասբուրգի Սուրբ Էտյենին։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1275 թվականին Մյուլուզը ստացել է կայսերական քաղաքի կարգավիճակ։ 1354 թվականին քաղաքը դարձել է Դեկապոլիսի մի մասը։ 1395 թվականին Մյուլուզը ստացել է ազատ քաղաքի կարգավիճակ։ 1515 թվականին Մյուլուզը հանվեց Դեկապոլիսից և դարձավ Շվեյցարիայի միության անդամ, լայն ինքնավարության հիման վրա։

XVIII դարի կեսերին Մյուլհաուզենը դարձավ խոշոր տեքստիլ արդյունաբերության կենտրոն, որտեղ արտադրվում էին ներկված գործվածքներ (այդ թվում` չիթ)։ 1798 թվականին քաղաքացիները քվեարկեցին Ֆրանսիային անդամակցելու համար, Ֆրանսիայից ապրանքների ներմուծման բարձր սակագների պատճառով։

1904 թվականին Սերնե քաղաքի մոտ հայտնաբերվել է մեծ կալիումի հանքավայր, որը նպաստել է Մյուլուզի քիմիական արդյունաբերության զարգացմանը։

1870-71 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմից հետո մինչև 1918 թվականը Մյուլհաուզենը Գերմանիայի կայսրության կազմում էր, 1919 թվականից` կրկին ֆրանսիական պետությունում։

Ժամանակակից Մյուլուզը Ֆրանսիայի խոշոր արդյունաբերական կենտրոնն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 110,351 մարդ[9], իսկ 2012 թվականին՝ 110,755 մարդ[8]։

Բնակչության դինամիկան[6][10]՝

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուլուզի թանգարանները՝

Երկաթուղային թանգարանի ցուցանմուշների շարքում CC 65000 լոկոմոտիվը, CC 7100 էլեկտրական շարժիչը (ստեղծվել է 1955 թվականին, Ռելսերի վրա բացարձակ արագության ռեկորդ)[11]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. 3,0 3,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est». Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 13 ноября 2016 года-ին.
  5. «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin». Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
  6. 6,0 6,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
  7. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
  8. 8,0 8,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
  9. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
  10. «Население коммуны Мюлуз» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 15 января 2016 года-ին.
  11. «Франция». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուլուզ» հոդվածին։