Մխիթար Ջրբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Ջրբաշյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1918(1918-09-11)
Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էմայիսի 6, 1994(1994-05-06) (75 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս և խմբագիր
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ
Գործունեության ոլորտֆունկցիաների տեսություն և մաթեմատիկական անալիզ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարԱրտաշես Շահինյան
Եղել է գիտական ղեկավարՆորայր Առաքելյան, Վանիկ Զաքարյան, Illich Oganesovich Khachatryan?[1], Arman Karapetyan?[1], Spartak Rafaelyan?[1], Gagik Mikaelyan?[1], Koryun G. Kazaryan?[1], Hamlet U. Matevosyan?[1], Vardan M. Martirosyan?[1], Borik A. Saakyan?[1], Hrachik M. Hairapetian?[1], Shushanik A. Grigoryan?[1], Robert Bagiyan?[1], Henrik S. Kocharyan?[1], Aghasi B. Tavadyan?[1], Robert Galoyan?[1], Anatoly A. Kitbalyan?[1], Sargis A. Hakobian?[1] և N. Grigoryan?[1]
Հայտնի աշակերտներՀանրի Ներսիսյան[1]
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Մխիթար Մկրտիչի Ջրբաշյան (սեպտեմբերի 11, 1918(1918-09-11), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - մայիսի 6, 1994(1994-05-06), Երևան, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950), ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1956, թղթակից անդամ՝ 1953)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են ֆունկցիաների տեսություն, մոտավորությունների տեսություն և հարմոնիկ անալիզ կոմպլեքս տիրույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում, 1915 թվականի ցեղասպանությունից փրկված և Երևանում հաստատված Մկրտիչ Ջրբաշյանի ընտանիքում։ 1936-1941 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ Սկսած 1942 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Գիտությունների Ազգային Ակադեմիայում։

1945 թվականին Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը "Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր" թեմայով։ Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում։ 1949 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանում է դոկտորական աշխատանքը։

1953 թվականին Ջրբաշյանն ընտրվում է թղթակից անդամ, 1956 թվականին՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։ 1964-1978 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ընդ որում 1964-1973 թթ. զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկ-քարտուղարի պաշտոնը։

1957-1960 թվականներին եղել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978-1994 թթ. նույն ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ։

Ջրբաշյանը եղել է «Մաթեմատիկա» (ԳԱԱ Տեղեկագիր) ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից՝ 1966 թվականնից։ 1971-1989 թվականներին Ջրբաշյանը եղել է նոր կազմավորված մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։

Շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ՝ մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալ ձևափոխություններ և ֆունկցիաների ներկայացումներ, մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և դրանց եզրային հատկություններ[3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1978)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասախոսություններ ֆունկցիաների տեսության ընտրովի հարցերի շուրջը.- Երևան։ Միտք, 1964[5].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мхитар Мкртичевич Джрбашян (к шестидесятилетию со дня рождения), Н. У. Аракелян, А. Г. Витушкин, В. С. Владимиров, А. А. Гончар, УМН, 1979, 34։2 (206), 235 - 240
  • Математики механики. Биографический справочник, Боголюбов А. Н., Киев, Наукова Думка, 1983
  • Math.sci.am  - http://math.sci.am/upload/pdf/Jerbashian.pdf Արխիվացված 2010-06-13 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Mathematics Genealogy Project — 1997.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  4. «ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉԻ ՋՐԲԱՇՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մխիթար Ջրբաշյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Ջրբաշյան» հոդվածին։