Միքելա Ֆիջինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքելա Ֆիջինի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Michela Figini
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 7, 1966(1966-04-07) (57 տարեկան)
Ծննդավայր՝Prato, Subdistrict Quinto, Լևենտինա, Տիչինո, Շվեյցարիա

Միքելա Ֆիջինի (իտալ.՝ Michela Figini, ապրիլի 7, 1966(1966-04-07), Prato, Subdistrict Quinto, Լևենտինա, Տիչինո, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնադահուկորդուհի, օլիմպիական և աշխարհի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր։ Լեռնադահուկային սպորտի պատմության մեջ օլիմպիական ամենաերիտասարդ չեմպիոնուհին է[1] (Սարաևոյի Օլիմպիական խաղերում արագընթաց վայրէջքից հաղթելու պահին Միքելան 17 տարեկան և 315 օրական էր) և աշխարհի ամենաերիտասարդ գավաթակիրը (1984/1985 մրցաշրջանում հաղթանակի պահին 19 տարեկան չկար)։ 1988 թվականին՝ 21 տարեկան հասակում, Կալգարիում արժանացել է Օլիմպիական խաղերի բացման արարողությանը դրոշը կրելու պատվին։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնությանը նորամուտը կատարել է 1983 թվականի հունվարի 21-ին (Շրուսում համակցված ձևում գրավել է տասներորդ տեղը), իսկ 1983 թվականի մարտի 5-ին՝ 16 տարեկանում, առաջին անգամ բարձրացել է պատվո հարթակին (երրորդ տեղն արագընթաց վայրէջքում)։ Առաջին հաղթանակը տոնել է Մեժևում (Ֆրանսիա) 1984 թվականի հունվարի 28-ին արագընթաց վայրէջքից։ 8 մրցաշրջանում աշխարհի առաջնության փուլերում ունեցել է 26 հաղթանակ՝ մասնակցելով ընդամենը 117 մրցավազքի (հաղթանակները կազմում են 22 %-ը)։ Երկու անգամ անընդմեջ (1984 և 1985 թվականներին) ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն սպորտսմենուհի։

Վերջին անգամ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել է 1990 թվականի փետրվարի 11-ին Մարիբելում (Ֆրանսիա) (գերհսկա ձևում 11-րդ տեղը)։ Կարիերան ավարտել է 1990 թվականի գարնանը՝ 24 տարեկանում, մարզիչ Յան Տիշհաուզերի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով. վերջինս Միքելային մեղադրել էր մարզումների սխալ մեթոդների ու հավաքականի մթնոլորտի վատթարացման համար[2]։ Այդ նույն մրցաշրջանում տարբեր պատճառներով կարիերան ավարտել են շվեյցարացի հայտնի 2 լեռնադահուկորդներ՝ աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր 26-ամյա Մարիա Վալլիզերը և օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր, աշխարհի քառակի չեմպիոն Պիրմին Ցուրբրիգենը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելա Ֆիջինին ամուսնացել է իտալացի լեռնադահուկորդ Իվանո Կոմոցիի հետ (ծնված 1962 թվականին), որը մասնակցել է 1988 թվականի Օլիմպիական խաղերին և հսկա սլալոմում գրավել 4-րդ տեղը։ Նրանք ունեն երկու երեխա[3]։

Հաղթանակներ աշխարհի գավաթի խաղարկությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր հաշիվ (2) – 1984/85, 1987/88
  • Արագընթաց վայրէջք (4) – 1984/85, 1986/87, 1987/88, 1988/89
  • Հսկա սլալոմ – 1984/85
  • Սուպերհսկա – 1987/88

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Из истории горнолыжного спорта(չաշխատող հղում)
  2. Switzerland's Figini Retires After FeudThe New York Times, May 5, 1990 (անգլ.)
  3. Michela Figini Արխիվացված 2020-04-17 Wayback Machine. sports-reference.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]