Միքայել Արուտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Արուտչյան
Ծնվել էհուլիսի 6 (18), 1897[1][2]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2]
Վախճանվել էհունիսի 9, 1961(1961-06-09)[3][1][2] (63 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Միքայել Ավետի Արուտչյան (հուլիսի 6 (18), 1897[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2] - հունիսի 9, 1961(1961-06-09)[3][1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ բեմադրող-նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1958)։ Հայ խորհրդային բեմանկարչության հիմնադիրներից։

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է Բաքվի արական գիմնազիան, 1919 թվականին՝ Սարատովի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցները։ Առաջին բեմական ձևավորումը կատարել է 1919 թվականին Սարատովի թատրոնում («Փաստաբան Պատլեն»)։ 1919–1920 թթ.-ին ծառայել է Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ կորպուսում։ Արուտչյանը 1921–1923 թթ.-ին սովորել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1924– 1925 թթ.-ին՝ Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան։ 1927-1929 թթ.-ին տնօրինել է Արմենկինոյի նկարչական բաժինը[4]։ Արուտչյանը 1928-1939 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, 1939-1949 թթ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը։ Արուտչյանը ներկայացումներ է ձևավորել նաև Երևանի, Բաքվի, Թբիլիսիի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոններում։ Միքայել Արուտչյանը շարունակել է Գեորգի Յակուլովի նորարարական ավանդույթները, արմատապես վերափոխել հայ թատրոնի բեմական մշակույթը[5]։

Միքայել Արուտչյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուտչյանը ձևավորել է շուրջ 100 ներկայացում, գրքեր, կինոնկարներ, կինոազդագրեր ու կրկեսային ատրակցիոն։

Գրաֆիկական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Յակուլովի դիմանկարը,
  • Հակոբ Կոջոյանի դիմանկարը,
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», գրքի նկարազարդում,
  • Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ», գրքի նկարազարդում,
  • «Ֆաշիզմի դեմքը» նկարաշարը։

Թատերական ձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Ֆուրմանովի «Խռովություն»,
  • Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» (1930 թ)
  • Մկրտիչ Ջանանի «Շահնամե», (1935 թ)
  • Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»,
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» դրամատիկական,
  • Արմեն Տիգրանյանի «Անուշ»,
  • Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»,
  • Ջակոմո Պուչչինիի «Տոսկա»,
  • Հ. Ստեփանյանի «Լուսաբացին» օպերայի բեմադրության էսքիզ (1939 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն)
  • Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս»,
  • Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացումների ձևավորումները։
  • «Բեկում»
  • «Խռովություն»
  • «Զրահագնացք 14-69» (1928 թ)
  • «Հրե կամուրջ» (1929 թ)
  • «Կացնի պոեմ» (1931 թ)
  • «Ալմաստ» (1933 թ)
  • «Ֆիգարո»
  • «Ամպրոպ» (1935 թ)
  • «Արսեն» (1937 թ)
  • «Մեծապատիվ մուրացկաններ» (1934 թ)
  • «Օթելլո» (1940 թ)

Կինոձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուտչյանը Հայֆիլմում նկարահանված մի շարք ֆիլմերի բեմադրող-նկարիչն է։

Կինոազդագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Арутчян Михаил Аветович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 Գալստյան, Վիգեն (2006). Հայկական կինոազդագիր. մոռացված արվեստ. Երևան: Արտ Ֆիլմ ՍՊԸ. ISBN 99941-2-043-3.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. Միքայել Արուտչյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 152