Միջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջուր
սերբ.՝ Миџор, բուլղար․՝ Миджур
Տեսակգագաթ
Երկիր Սերբիա և  Բուլղարիա
Վարչատարածքային միավորՉուպրենե
ԼեռնաշղթաՍտարա Պլանինա
Բարձրությունը ծովի մակարդակից2169 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
1478 մետր

Միջուր (սերբ.՝ Миџор, բուլղար․՝ Миджур), լեռ Բուլղարիայի և Սերբիայի սահմանին, արևելասերբական լեռների ամենաբարձր գագաթը (Ստարա Պլանինա (Բալկանյան լեռներ) լեռների արևմտյան հատված, Չիպրովսկա Պլանինա լեռնաշղթա)։ Լեռան բարձրությունը կազմում է 2169 մ, նաև Միջուրին համարում են Կենտրոնական Սերբիայի ամենաբարձր լեռը, թեև լեռը տեղակայված է երկու երկրներից սահմանին (Բուլղարիայի Վիդինի մարզի Չուպրենե համայնքում՝ Գորնի Լոմ գյուղից ոչ հեռու, և սերբական Կնյաժևաց համայնքի տարածքում)

Միջուր լեռան լանջերից սկիզբ են առնում Դանուբի աջ վտակները՝ Լոմը և Տիմոկը (Տիմոկայի վտակներից մեկը Տրգովիշկի Տիմոկ գետն է)։

Լեռան արևմտյան հատվածում գտնվում է բուլղարական Չուպրենե արգելոցը։ Վայրը արգելոցի կարգավիճակ է ստացել 1973 թվականին։ Արգելոցը նախ և առաջ ստեղծվել է փշատերև անտառների պահպանման համար։ Այստեղ պահպանվել է հարուստ յուրատեսակ բուսականություն և կենդանական աշխարհ։ Արգելոցը հարուստ է թռչնատեսակներով, քանի որ այն գտնվում է չվուղիների հատման վայրում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]