Միշա Մայսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշա Մայսկի
Ծնվել էհունվարի 10, 1948(1948-01-10)[1][2][3] (76 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Երկիր Լատվիա,  ԽՍՀՄ և  Իսրայել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունթավջութակահար
Գործիքներթավջութակ
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքmischamaisky.com
 Mischa Maisky Վիքիպահեստում

Միշա Մաիսկին (անգլերեն՝ Mischa Maisky, հունվարի 10, 1948(1948-01-10)[1][2][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հրեա թավջութակահար է։ Ծնվել է 1948 թվականի հունվարի 10-ին Ռիգայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաիսկին ծնվել է Ռիգայում։ Սովորել է Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայում այնուհետև Մոսկվայի Կոնսերվատորիայում՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում։ Նա միշտ արժանացել է Ռոստրոպովիչի հարգանքին։ Չայկովսկու անվան միջազգային մրցույթում 1966 թվականին նա գրավել է 6-րդ տեղը։ Այս մրցույթից հետո նա սկսում է սոլո կարիերա։ Նա հանդես է գալիս տարբեր նվագախմբերի և դիրիժորների հետ։ Նա ձայնագրել է մոտ 50 ձայնասկավառակ։ Կամերային երաժշտության ասպարեզում նա ելույթ է ունենում Մարթա Արգերիխի, Ռադու Լուպուի, Գիդոն Կրեմերի, Յանին Յանսենի, Ռենո Կապյուսոնի, Վլադիմիր Աշկենազիի, Դանիել Բարեմբոիմի և այլ երաժիշտների հետ։ Նա տալիս է վարպետության դասեր։ Իր դաշնակահար աղջկա և ջութակահար տղայի հետ մեկտեղ նա ելույթներ է ունենում (դաշնամուրային տրիո)։ Դաշնակահարուհի Մարթա Արգերիխի հետ շատ մոտ լինուլու շնորհիվ նա նրա հետ բազմիցս նվագել է և ձայնագրվել։ Իր ձայնագրությունների մեջ կարևոր տեղ են գրեավում Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի վեց սյուիտները, Յոհաննես Բրամսի կոնցերտները և Լյուդվիգ վան Բեթհովենի թավջութակի սոնատները։

2007 և 2021 թթ․ համերգներ է տվել Երևանում։ 2015 թ․ Բրյուսելում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին։ 2020 թ․ Սևակ Ավանեսյանը Շուշիի ռմբակոծված եկեղեցում Մայսկու տված գործիքով էր Կոմիտաս նվագում․ «Սևակի կատարումը կարևոր էր ոչ միայն հայերի համար»,- նշել է Միշա Մայսկին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]