Մինաս Բերբերյան
Մինաս Բերբերյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1871 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 11, 1919 (47 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Լազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրականագետ, խմբագիր և իրավաբան |
Աշխատավայր | Գևորգյան հոգևոր ճեմարան |
Մինաս Հովհաննեսի Բերբերյան (ապրիլի 16, 1871, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1919, Երևան, Հայաստան), գրականագետ, թարգմանիչ, իրավաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը (1894 թվականին)։
1894–1895 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում. 1907 թվականին՝ տեսուչ։
1893 թվականին Յուրի Վեսելովսկու հետ հրատարակել է «Արմյանսկիե բելետրիստի» ժողովածուի 1-ին հատորը։ 2-րդը լույս է տեսել 1894 թվականին, սակայն ցարական գրաքննությունն արգելել է։
«Գրական ակնարկներ» խորագրով «Արարատ»-ում տպագրել է ռուս և հայ դասականներին նվիրված հոդվածաշար։
Լույս են տեսել Բերբերյանի «Սմբատ Շահ-Ազիզ» (1902 թվական), «Գրական ակնարկներ» (1908 թվական, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի տպարան), «Տխուր մեղեդիներ» (1908 թվական, նույն տպարան) աշխատությունները, թարգմանություններ է արել ռուսերենից հայերեն և հայերենից ռուսերեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |