Մինա Օխտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինա Օխտման
Ծնվել էմարտի 28, 1862(1862-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Հեմփշիր, ԱՄՆ
Վախճանվել էապրիլ 1924[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություննկարչուհի
Ոճիմպրեսիոնիզմ
Թեմաներջրաներկ
ԱմուսինԼեոնարդ Օխտման
 Mina Fonda Ochtman Վիքիպահեստում

Մինա Օխտման (անգլ.՝ Mina Fonda Ochtman, մարտի 28, 1862(1862-03-28)[1][2][3][…], Նյու Հեմփշիր, ԱՄՆ - ապրիլ 1924[1][2], ԱՄՆ), ամերիկացի իմպրեսիոնիստ նկարչուհի, նկարիչ Լեոնարդ Օխտմանի կինը, ամուսնու հետ ապրել է Cos Cob Art Colony արվեստի գաղութում և աշխատել հիմնականում ջրաներկերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1862 թվականի մարտի 28-ին[4] Նյու Հեմփշիր նահանգի Լակոնիա քաղաքում։

Լեոնարդ Օխտման.Երեկոյան լամպը

1886 թվականին մեկնել է Նյու Յորք՝ Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում սովորելու գեղանկարչություն։ Նրա ուսուցիչը եղել է Կենոն Քոքսը։ 1891 թվականին Մինան ամուսնացել է Լեոնարդ Օխտմանի հետ և նրանք բնակություն են հաստատել Կոս Կոբ քաղաքի գեղարվեստի գաղութում։ Այնտեղ նրանք 1910 թվականին կազմակերպել են ամառային ստեղծագործական դպրոց։ Լեոնարդի և Մինայի տունը հայտնի է եղել որպես Greyledge և գրավչության կենտրոն է ծառայել տեղական նկարիչների համար։

Մինա Օխտմանը եղել է National Association of Women Artists ասոցիացիայի անդամ, ինչպես նաև մասնակցել է ջրաներկային մի շարք միավորումների։

Մահացել է 1924 թվականի ապրիլի 11-ին[4]։ Նրա աղջիկը` Դորոթին (անգլ.՝ Dorothy Ochtman, 1892-1971) գեղանկարչություն սովորել է ծնողների մոտ և դարձել նկարիչ, որը նկարում է նատյուրմորտներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]