Միհայ Ռընդուլեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհայ Ռընդուլեսկու
Ծնվել էմայիսի 15, 1936(1936-05-15)[1]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Մահացել էհունվարի 20, 2009(2009-01-20)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունպատմաբան և բանաստեղծ

Միհայ Ռընդուլեսկու (ռումիներեն՝ Mihai Rădulescu, մայիսի 15, 1936(1936-05-15)[1], Բուխարեստ, Ռումինիա - հունվարի 20, 2009(2009-01-20)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումին գրող, գրականագետ, թարգմանիչ, հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բուխարեստի համալսարանի գերմանական լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժինը, 1972 թվականից՝ նույն համալսարանի դասախոս։

Լույս են տեսել Ռընդուլեսկուի «Վարժեցնողը» (պիես, 1964), «Անգլիական բառարանի» թակարդները» (համահեղինակ՝ Ա․ Բանտաշ, 1967) գրքերը, կազմել է պատմվածքների, էսսեների, բանաստեղծությունների և այլ ժողովածուներ՝ տարբեր ժողովուրդների գրականություններից, գրել «Շեքսպիրը՝ արդի հոգեբան» 1979 ուսումնասիրությունը։ Կատարել է թարգմանություններ Վ․ Հյուգոյից, Օ․ Ուայլդից, Է․ Ֆորստերից, Հ․ Ապենսերից։

1972 թվականին այցելել է խորհրդայն Հայաստան, բանաստեղծություններ նվիրել Գեղարդին, Սարդարապատին են, Տ․ Մարտիրոսյանի հետ հրատարակել «Անկոչ հյուրը» 1968 հայկական պատմվածքների ժողովածուն։ Հայագիտական հոդվածներում անդրադարձել է հայ եկեղեցու ազգային հատկանիշներին, Գրիգոր Նարեկացու կյանքին ու գործին, հայկական մանրանկարչությանը, ճարտարապետությանը, երաժշտությանը, Ներսես Շնորհալու գրական ժառանգությանը, հայ գրականությանը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։