Միխայիլ Օլմինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Օլմինսկի
ռուս.՝ Михаил Степанович Ольминский
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3 (15), 1863
ԾննդավայրՎորոնեժ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 8, 1933(1933-05-08)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունQ16631749?
Մասնագիտությունգրական քննադատ, գրականության պատմաբան, հրապարակախոս, պատմաբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
ԱմուսինQ44664207?
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ
ԱնդամությունAll-Union Society of Old Bolsheviks?
 Michail Olminski Վիքիպահեստում

Միխայիլ Ստեպանովիչ Օլմինսկի (ռուս.՝ Михаил Степанович Ольминский, իսկական ազգանունը՝ Ալեքսանդրով [Александров]) հոկտեմբերի 3 (15), 1863, Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 8, 1933(1933-05-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հեղափոխական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, գրաքննադատ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։

1883 թվականին Պետերբուրգի համալսարանում ուսանելու ժամանակ հարել է նարոդովոլականներին (ռուս.՝ Народная воля1885 թվականին ձերբակալվել և արտաքսվել է Վորոնեժ։ 1893 թվականին՝ Պետերբուրգի «Նարոդովոլականների խմբի» անդամ։ 1894 թվականին ձերբակալվել է, մոտ 5 տարի անցկացրել մենախցում, 1898 թվականին աքսորվել է Յակուտիա։ 1904 թվականին տարագրվել է Շվեյցարիա, ուր Լենինի ղեկավարությամբ աշխատել է «Վպերյոդ» («Вперёд») և «Պրոլետարի» («Пролетарий») թերթերի խմբագրություններում։ 1905 թվականին Պետերբուրգում եղել է բոլշևիկյան «Նովայա ժիզն» («Новая жизнь»), «Վոլնա» («Волна»), «Կազարմա» («Казарма») և այլ թերթերի խմբագրությունների անդամ։ 1907–1908 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, 1909 թվականից՝ Պետերբուրգում։ 1911–1914 թվականներին՝ «Զվեզդա» («Звезда»), «Պրավդա», («Правда») թերթերի և «Պրոսվեշչենիե» («Просвещение») ամսագրի խմբագրությունների անդամ։ 1915 թվականին՝ երկրում միակ բոլշևիկյան լեգալ «Նաշա գազետա» («Наша газета») թերթի (Սարատովում) խմբագիր։ 1916 թվականից՝ ՌԽԴԲԿ Մոսկվայի մարզային բյուրոյի անդամ։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ Մոսկվայի «Սոցիալ–դեմոկրատ» («Социал-демократ») բոլշևիկյան թերթի խմբագիրներից, ապա Պետրոգրադում աշխատակցել է «Պրավդա»֊ին, ՌԽԴԲ(բ)Կ ԿԿ Բյուրոյի անդամ։ 1917 թվականի մարտին՝ ՌԽԴԲ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի անդամ։ ՌԽԴԲ(բ)Կ VI համագումարի պատգամավոր, համագումարի նախագահներից մեկը։ 1917 թվականի դեկտեմբերից՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1918–1920 թվականներին՝ «Պրավդա»-ի խմբկոլի անդամ, 1918 թվականից՝ Սոցիալիստական, ապա՝ Կոմունիստական ակադեմիայի պրոֆեսոր։ 1920–1924 թվականներին կազմակերպել և ղեկավարել է Հոկտեմբերյան հեղափոխության և ՌԿ(բ)Կ պատմության հանձնաժողովը (Իստպարտ)։ Հիմնադրել և խմբագրել է «Պրոլետարսկայա ռևոլյուցիա» («Пролетарская революция») ամսագիրը։ 1928 թվականից՝ Վ․ Ի․ Լենինի ինստիտուտի դիրեկցիայի անդամ։ Հեղինակ է հրապարակախոսական, պատմական, գրականագիտական աշխատությունների և հուշերի։ Մեծ աշխատանք է կատարել Լենինի, Պլեխանովի աշխատությունների, կուսակցության պատմության վերաբերյալ փաստաթղթերի հավաքման և հրատարակման ուղղությամբ։ Զբաղվել է նաև կուսակցության պատմության և Ռուսաստանի հեղափոխական շարժման հարցերի գիտական մշակմամբ։ Եղել է Կոմինտերնի 2-րդ կոնգրեսի (1920) պատգամավոր։

Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ольминский Михаил Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Օլմինսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 531