Միխայիլ Վելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Վելլեր
Ծնվել էմայիսի 20, 1948(1948-05-20)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ (1972)
Ժանրերպատմվածք և հրապարակախոսություն
Պարգևներ
Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան և Սպիտակ աստղի շքանշան
 Mikhail Veller Վիքիպահեստում

Միխայիլ Վելլեր (ռուս.՝ Михаи́л Ио́сифович Ве́ллер, մայիսի 20, 1948(1948-05-20)[1], Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, հրապարակախոս։ Ռուսական ՓԵՆ-Կենտրոնի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում։ Սովորել է Լենինգրադի համալսարանում, եղել է թափառաշրջիկ, ճանապարհորդ, ձկնորսային նավի ծովային։ Բանակում ծառայելուց հետո աշխատել է դպրոցում, թանգարանում, հնագիտական արշավներում։

Գրել սկսել է 1976 թվականին՝ Լենինգրադում, առաջին անգամ տպագրվել է 1978 թ.։ 1979 թ. տեղափոխվել է Տալլին։ 1983 թ. տպագրվում է պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ուզում եմ դռնապան լինել», որը թարգմանվել է հայերեն։

1993 թ. Տալլինում հրատարակվում է «Նևսկի պողոտայի լեգենդները» գիրքը, 2009 թ.` «Արբատի լեգենդները»։ Բնակվում է Մոսկվայում, ելույթ է ունենում ռադիոյով, հեռուստատեսությամբ ու գրական երեկոներում։

Կարծիքը Հայաստանի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործը ռուսերեն լույս է տեսել Հայաստանում, ինչից հետո 1980 թ․ այցելել է Հայաստան։ Հաճախ ելույթներ է ունենում Հայաստանի ու Արցախի իրավունքների պաշտպանությամբ[2]։

2020 թ․ Հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ հանդես է եկել Հայաստանի իրավունքների պաշտպանությամբ՝ նշելով, որ իհարկե Ղարաբաղը "հայկական հող է՝ դարեր ու հազարամյակներ շարունակ"[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնական սպիտակ աստղի շքանշան

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վելլեր, Միխայիլ - Ուզում եմ դռնապան լինել։ Եր., 1988

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Վելլեր» հոդվածին։