Միխայիլ Շոլոխովի հուշարձան (Մոսկվա, Գոգոլևսկի բուլվար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Շոլոխովի հուշարձան
Միխայիլ Շոլոխովի հուշարձանը Մոսկվայի Գոգոլևսկի բուլվարում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Mikhail Sholokhov in Moscow Վիքիպահեստում

Միխայիլ Շոլոխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Шолохову), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Խաղաղ Դոն», «Հերկած խոպան» վեպերի հեղինակ Միխայիլ Շոլոխովին նվիրված հուշարձան Մոսկվայի Գոգոլևսկի բուլվարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոլոխովի հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի Գոգոլևսկի պուրակի թիվ 10 տան մոտ, որտեղ գտնվում է Նկարիչների ստեղծագործական միությունը։ Այն գրողի երկրորդ հուշարձանը դարձավ Մոսկվայում Վոլգոգրադսկի պողոտայի և Վոլժսկի պուրակի խաչմերուկում տեղադրված արձանից հետո։

Հուշարձանի տեղադրման գաղափարը առաջացավ երկու տասնամյակ առաջ, մրցույթը շահեց Իուլիան Ռուկավիշնիկովը, ով նախատեսել էր հուշարձան կանգնեցնել Զուբովսկի հրապարակում։ Որոշ դժվարությունների պատճառով գաղափարը չիրականացավ, բայց 2000-ականներին քանդակագործական համալիրը, այնուամենայնիվ, ստեղծվեց։ Հուշարձանը իրենից ներկայացնում էր Շոլոխովի բրոնզե արձանը, որը նստած էր Դոն գետի վրա գտնվող նավակում։ Շոլոխովը հագել էր բամբակաբաճկոն, նա ջուրն էր նետել մակույկաթիերը և նայում հեռուն։ Նավի հետևի մասում գտնվում են լողացող ձիերը, որոնք պատրաստված են գրանիտից։ Ձիերը սլանում են տարբեր ուղղությամբ, որը խորհրդանշում է Ռուսաստանի պառակտումը երկու ճամբարի կարմիրի և սպիտակի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Թե նավը, թե ձիերի գլուխները թեքված են դեպի բուլվարային կենտրոն և հետիոտնային գոտի։ Հուշարձանը սարքավորված է շատրվանով, որի ջուրը մատակարարվում է ձիերի գլուխներով հուշարձանին ավելացնելով իրատեսություն։ Հուշարձանի տեղադրման վայրը պատահականորեն չի ընտրվել. Շոլոխովը դեմքով նայում էր Սիվցև Վրաժեկին, որտեղ նա ժամանակին ապրել էր։

Հուշարձանի այսպիսի հայեցակարգը մտահղացվել էր Իուլիան Ռուկավիշնիկովի կողմից։ Նրա որդին՝ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը, ավարտեց հոր նախագիծը և կրկին շահեց մրցույթը։ Ճարտարապետ Իգոր Ոսկրեսենսկին օգնեց օրգանականորեն հարմարեցնել համալիրի կոմպոզիցիան բուլվարային լանդշաֆտին։ Հուշարձանը ստեղծելիս Ալեքսանդր Ռուկավիշնիկովի մեծ օգնություն էին ցուցաբերել են Շոլոխովի հարազատները, որոնք աջակցում էին հուշարձանի տեղադրման գաղափարին, քանդակագործին տրամադրելով լուսանկարներ և օգնել խորհրդատվությամբ։

Հուշարձանի կոմպոզիցիան երկիմաստ արձագանք է առաջացնում։ Մոսկվայի իշխանությունները առաջարկում են հուշարձանը տեղափոխել մեկ այլ տեղ։ Հուշարձանի ջրամատակարարումը պարբերաբար անջատվում է, և ձիերի երամակի գլուխները որոշ մարդկանց մոտ առաջացնում է անառողջ զուգորդություններ, որոնցից առավել հայտնի են «մսի կոմբինատը» և «ընտանի կենդանիների գերեզմանոցը»։ Այնուամենայնիվ, Ալեքսանդր Ռուկավիշնիկովը դրանից չէր վիրավորվում։ Այսպիսով, նրա ստեղծած Դոստոևսկու հուշարձանը մականունը ստացել էր «Ռուս հեմոռոյի հուշարձան» կամ «ընդունելություն պրոկտոլոգի մոտ», որին քանդակագործը պատասխանում է, որ սա պատկերացում է տալիս բնակիչների կուլտուրայի մասին[1]։

Հուշարձանը բացվել է 2007 թվականի մայիսի 24-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Елена Светлова (2012 թ․ օգոստոսի 7). «Геморрой по-русски» (ռուսերեն). Московский комсомолец. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]