Միխայիլ Կալատոզով
Միխայիլ Կալատոզով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15 (28), 1903[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 27, 1973[3][1][4][…] (69 տարեկան) կամ մարտի 26, 1973[5] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, դիվանագետ, օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0435563 |
Միխայիլ Կոնստանտինի Կալատոզով (ռուս.՝ Михаи́л Константи́нович Калато́зов, դեկտեմբերի 15 (28), 1903[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - մարտի 27, 1973[3][1][4][…] կամ մարտի 26, 1973[5], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։
Կյանքը և ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 15-ին, Թիֆլիսում։ Տասնչորս տարեկանից աշխատել է որպես փականագործ, իսկ 1923 թվականին կինոցուցադրող, լաբորանտ, օպերատոր։ Նկարել է մի շարքփաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։ Առաջին ռեժիսորական աշխատանքը «Նրանց թագավորությունը» (1928) ֆիլմն է, որին հաջորդում է դարեր շարունակ արտաքին աշխարհից կտրված սվանների կյանքը պատկերող «Սվանեթի աղը» (1930) և «Մեխը սապոգի մեջ»։ 1933 թվականին Կալատոզովը մեկնում է Լենինգրադ՝ ուսանելու։ Կալատոզովի ստեղծագործության լավագույն գծերը դրսևորվել են «Վալերի Չկալով» (1941), «Դատապարտվածների դավադրությունը» (1950), 1954 թվականին Կարլովի Վարիում մրցանակի արժանացած՝ նուրբ հումորով հագեցած, քնարական-կատակերգական «Հավատարիմ ընկերները» (1954), խոպանը նվաճող երիտասարդությանը նվիրված «Առաջին էշելոնը» (1956), «Չուղարկված նամակ» (1960) ֆիլմերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին Կալատոզովը Սերգեյ Գերասիմովի հետ նկարահանել է «Անպարտելիները»։ Համաշխարհային ճանաչման է արժանացել Կալատոզովի «Թռչում են կռունկները» (1957) կինոնկարը, որը 1958 թվականին Կաննում արժանացավ «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակին։ Դրամատիկական խոր հագեցվածությամբ ստեղծագործություն է «Չուղարկված նամակ» (1960) կինոնկարը։ «Ես Կուբան եմ» (1964) բեմադրելուց հետո ռեժիսորը նկարահանեց «Կարմիր վրան»-ը (1970, իտալա-խորհրդային համատեղ արտադրություն)։
Մահացել է 1973 թ, մարտի 27-ին, Մոսկվայում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Калатозов Михаил Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 169)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կալատոզով» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 1973 մահեր
- Մարտի 26 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի սցենարիստներ
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային դիվանագետներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Վրացի կինոռեժիսորներ
- Խորհրդային կինոօպերատորներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք նամականիշերի վրա