Միխայիլ Գերասիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գերասիմով
Михаил Герасимов
Ծնվել էսեպտեմբերի 2 (15), 1907
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 21, 1970(1970-07-21)[1] (62 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմարդաբան, քանդակագործ, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, գյուտարար և արվեստագետ
Հաստատություն(ներ)ՌԳԱ հնագիտության ինստիտուտ և Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտմարդաբանություն և հնագիտություն
Ալմա մատերԻրկուտսկի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1956)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Եղել է գիտական ղեկավարSergei Nikitin? և Leonid Yablonsky?
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Ստալինյան մրցանակ
 Mikhail Mikhailovich Gerasimov Վիքիպահեստում

Միխայիլ Միխյիլովիչ Գերասիմով (ռուս.՝ Михаил Михайлович Герасимов, սեպտեմբերի 2 (15), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 21, 1970(1970-07-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս սովետական մարդաբան-քանդակագործ և հնագետ։ 1950-1970 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի պլաստիկ վերականգնման լաբորատորիայի վարիչ։ Հայտնի է գանգի հիման վրա դեմքը վերականգնելու աշխատանքներով։ Իր մշակած մեթոդով վերականգնել է նախամարդու որոշ տիերի (պիթեկանտրոպոս, սինանտրոպոս), ինչպես նաև ավելի քան 200 պատմական անձանց (Ցարոսլավ Իմաստուն, Իվան Ահեղ, Շիլլեր և այլն) դիմաքանդակներ։

Իր գիտական ուսումնասիրությունների նպատակով Միխայիլ Գերասիմովը 1930-ական թվականներին մասնակի պեղումներ և հետազոտություններ է կատարել Սանահին գյուղում։ Միխայիլ Գերասիմովը հայտնաբերել է բրոնզե քանդակազարդ մի գոտի։ Հետազոտությունից պարզվել է, որ գոտու վրայի քանդակները նվիրված են արևի պաշտամունքին և պատկերում են արևի օրվա շարժումը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Герасимов Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Կոզմոյան, Ալավերդի, ՀՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1970թ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Գերասիմով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 26