Միխայել Շումախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայել Շումախեր
Michael Schumacher
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1969(1969-01-03)[1][2][3][…] (55 տարեկան)
ԾննդավայրՀյուրտ, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ՄասնագիտությունՖորմուլա 1 ավտոարշավորդ և մոտոարշավորդ
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
ԱմուսինԿորինա Շումախեր
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄիք Շումախեր և Ջինա-Մարիա Շումախեր
Կայքmichael-schumacher.de
Ստորագրություն
Изображение автографа
 Michael Schumacher Վիքիպահեստում

Միխայել Շումախեր (գերմ.՝ Michael Schumacher, Լսել [ˈmɪçaʔeːl ˈʃuːmaχɐ] հունվարի 3 1969, Հյուրտ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Գերմանիա)՝ գերմանացի ֆորմուլա մեկ սպորտաձևի վարորդ է, որը ներկայացնում է Mercedes GP խումբը։ 11 տարի անցկացնելով «Ֆեռարի» թիմի հետ՝ Շումախերը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և համարվում է ֆորմուլա մեկի մեծագույն արշավորդներից մեկը։ Ըստ ֆորմուլա մեկի պաշտոնական կայքի՝ Շումախերը «մեծագույն վարորդն է, որը սպորտը երբևէ տեսել է»։ 2013 թ. վերջին նա ստանում է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայելի մրցարշավորդային կարիերան սկսվել է վարորդական իրավունք ստանալուց հետո, նրա հայրը՝ Ռոլֆը, տեղական երկաթուղու կառավարիչ էր։ Միխայել Շումախերը ղեկին է նստել չորս տարեկանում, իսկ արդեն հինգ տարեկանում նա հաջողությամբ մասնակցել է խաղաթղթային մրցումներին։ Մանկական տարիքում Միխայելը զբաղվել է նաև այլ մարզաձևերով, մասնավորապես՝ ձյուդոյով։ Բայց ի վերջո որոշել է կենտրոնանալ կարտինգի վրա[8]։ 14 տարեկանում նա ստացել է ավտոմրցարշավորդի իր առաջին լիցենզիան և սկսել է հանդես գալ պաշտոնական մրցումներում։ 1984 թվականից մինչև 1987 թվականը Միխայելը հաղթել է գերմանական և եվրոպական կարտինգի մի շարք առաջնություններում, այդ թվում՝ «Ֆորմուլա Կյոնիգ» շարքը։ 1990 թվականին նվաճել է չեմպիոնի տիտղոսը Գերմանիայի Ֆորմուլա 3 մրցարշավում։ 1991 թվականին նա շարունակել է բարձրանալ հաջողության աստիճանններով՝ հանդես գալով ճապոնական Ֆորմուլա 3000-ում։ Որպես Mercedes Junior երիտասարդական ծրագրի անդամ՝ մասնակցել է Մրցարշավի համաշխարհային առաջնությանը՝ մրցակցելով Կառլ Վենդլիգեների և Հայնց Հարալդի հետ, 1990 թվականին հաղթել է Մեխիկոյի (Մեքսիկա) Sauber-Mercedes C11 մրցույթում, իսկ 1991 թվականին «Աուտոպոլիսում» (Ճապոնիա) Sauber-Mercedes C291z-ում (երկու անգամ Կարլ Վենդլինգերի հետ)։ Մեկ շաբաթ անց Միխայելը Սպայում ապշեցրել է բոլորին, իր առաջին ելույթի համար յոթորորդ անգամ որակավորվեով Ֆորմուլա-1-ի մեքենան, որը Jordan-Ford-ի ամենահզոր մեքենան չէ։

Գործունեություն «Ֆորմուլա-1»-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին՝ 10 մրցարշավերից հետո, Էդդի Ջորդանը Շումախերին հրավիրել է հանդես գալու Բելգիայի Գրան պրիում իր «Ջորդան» թիմում՝ տաքսիստի հետ վիճաբանության պատճառով բանտում հայտնված մրցարշավորդ Բերտրան Գաշոյի փոխարեն։ Վիլլի Վեբերը՝ Շումախերի մենեջերը, Ջորդանին վստահեցրել է մրցարշավորդի տաղանդների մասին՝ հայտարարելով, որ մրցարշավորդը լավ գիտի այդ երթուղին (Գերմանիայում Շումախերների տունը գտնվում էր բելգիական մայրուղուց համեմատաբար ոչ հեռու)։ Իրականում Շումախերն առաջին անգամ է հանդես եկել այնտեղ։ Մեկնարկից առաջ Շումախերի մեքենայի ընդամենը մեկ թեստ է եղել՝ անձրևի տակ Սիլվերսթոունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica
  2. Discogs — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. Deutsche Nationalbibliothek Record #119092069 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. La légion d'honneur pour Schumacher (ֆր.)Groupe Amaury, 2010. — ed. size: 327168 — ISSN 0153-1069; 2263-4940
  6. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/91400
  7. Michael Schumacher erhält Staatspreis des Landes Nordrhein-Westfalen / Staatskanzlei des Landes Nordrhein-Westfalen — 2022.
  8. «Михаэль Шумахер. Чистая скорость». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Շումախեր» հոդվածին։