Միխայ Մունկաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայ Մունկաչի
հունգ.՝ Munkácsy Mihály
Ի ծնեհունգ.՝ Lieb Mihály Leó
ԿեղծանունMunkacsy, Michael V.[1]
Ծնվել էփետրվարի 20, 1844(1844-02-20)[2][3][4][…]
ԾննդավայրՄուկաչևո
Վախճանվել էմայիսի 1, 1900(1900-05-01)[2][3][4][…] (56 տարեկան)
Մահվան վայրԷնդենիխ
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա (1865), Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա և Հունգարիայի գեղարվեստի համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչAntal Ligeti?, Carl Rahl?, Ֆրանց Ադամ, Լյուդվիգ Քնաուս և Benjamin Vautier?
ԱշակերտներՖրից ֆոն Ուդե
Պարգևներ
ԱնդամակցությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքmunkacsy.hu(հունգարերեն)
ստորագրություն
Изображение автографа
 Mihály von Munkácsy Վիքիպահեստում
Միխայ Մունկաչի

Միխայ Մունկաչի(Munkacsy), իսկականը՝ Լիբ (Lieb) (փետրվարի 20, 1844(1844-02-20)[2][3][4][…], Մուկաչևո - մայիսի 1, 1900(1900-05-01)[2][3][4][…], Էնդենիխ), հունգարացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Է․ Սամոշիի մոտ (1862-1863), Վիեննայի և Մյունխենի գեղարվեստի ակադեմիաներում (1865-1868), նաև Դյուսելդորֆում՝ Լ․ Կնաուսի մոտ (1868-1869)։ Կրել է Դյուսելդորֆի դպրոցի, Բարբիզոնի դպրոցի և Գ․ Կուրբեի ազդեցությունը։ Սկզբնական շրջանի աշխատանքները տոգորված են ռոմանտիկայով («Ամպրոպ տափաստանում», 1867, Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ1870-ական թվականներին հեղափոխական-դեմոկրատական գաղափարների ազդեցությամբ ստեղծել է սոցիալ-քննադատական բնույթի ստեղծագործություններ («Մահապարտի խուցը», 1870, «Գիշերային շրշմոլիկներ», 1873, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ), որոնք Մունկաչիին համաշխարհային ճանաչում են բերել։ 1870-ական թվականների վերջերին խորապես արտահայտիչ բնանկարներին, դիմանկարներին զուգընթաց ստեղծել է կրոնական, պատմական և ժանրային գործեր («Ահա մարդը», 1896, Ֆ․ Դերիի անվան թանգարան, Դեբրեցեն), անդրադարձել նաև հեղափոխական թեմատիկային («Գործադուլ», 1895, Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ)։ Մունկաչիի լավագույն ուշագրավ աշխատանքներ XIX դարի հունգիական ռեալիստական գեղանկարչության հիմք են հանդիսացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 80