Միլտոն Բերլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլտոն Բերլ
Ծնվել էհուլիսի 12, 1908(1908-07-12)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 27, 2002(2002-03-27)[1][2][3] (93 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց և Մորիսի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունկատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավար և դերասան
Ամուսին(ներ)Joyce Mathews? և Ruth Berle?[5]
Պարգևներ և մրցանակներ

Միլտոն Բերլ (անգլ.՝ Milton Berle; իծնե Մենդել Բերլինգեր[6] (անգլ.՝ Mendel Berlinger); հուլիսի 12, 1908(1908-07-12)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 27, 2002(2002-03-27)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգու դերասան, ամերիկյան հեռուստատեսության աստղ 20-րդ դարի 50-ական թվականներին։

Միլթոն Բերլը ծնվել է աղքատ հրեական ընտանիքում[7], Նյու Յորքի Հարլեմ քաղաքում, նրա հայրը ներկերի վաճառող է եղել։ Իծնե նրա անունը Մենդել Բուրլինգեր էր, 16 տարեկան հասակում նա կրճատում է ազգանունը և ընտրում է բեմական անունը Միլթոն Բերլ։ Արդեն վաղ մանկության տարիներին նկատվում է նրա տաղանդը և սկսու է հանդես գալ ֆիլմերում։ 1914-ին նա նկարահանվում է «Պոլինայի վտանգավոր արկածները» ֆիլմում, որտեղ նա խաղացում է երեխայի դերը, որը նետվում է շարժվող գնացքից, և գլխավոր հերոսը նրան բռնում է։

Անցնելով բեմական դպրոց՝ Միլթոն Բերլը գնաց նվաճելու Բրոդվեյը։ Սկզբում ռադիոյով, իսկ հետո հեռուստատեսությամբ, նա վարում էր իր սեփական հումորային հաղորդումները։ Այսպես, նա 1960 թվականին նա նկարահանվել է «Զբաղվենք սիրով» ֆիլմում, որտեղ խաղացել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Իվ Մոնտանը և Մերիլին Մոնրոն։ 1963 թվականին կատարել է «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» հայտնի ֆիլմի առանցքային դերերից մեկը։ 1984 թվականին ինքն իրեն մարմնավորել Է Վուդի Ալլենի «Բրոդվեյ Դենի Ռոուզ» ֆիլմում։

Դերասանը մահացել է Լոս Անջելեսում 93 տարեկանում, որոշ տեղեկություններով՝ տառապում էր հաստ աղիքի քաղցկեղով[6]։

Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1920Զորրոյի նշանը
  2. 1941 — Բարձր, մուգ, գեղեցիկ
  3. 1941 — Արեգակնային հովտի սերենադան
  4. 1960 — Զբաղվենք սիրով
  5. 1963 — Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է
  6. 1966 — Օսկար
  7. 1976 — Վոն Տոն Տոն-շուն, որը փրկեց Հոլիվուդը / Won Ton Ton: The Dog Who Saved Hollywood — слепец
  8. 1984 — Բրոդվեյ Դենի Ռոուզ
  9. 1991 — Խենթ պատմություն
  10. 1991 — Ծաղրածու Շեյքս

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
  5. Ruth Berle; Wife of Famed TV ComedianLos Angeles Times, 1989.
  6. 6,0 6,1 «Milton Berle (obituary)». The Guardian. 2002 թ․ մարտի 29. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  7. Gary Baum (2011 թ․ հունիսի 23). «L.A.'s Power Golf Clubs: Where the Hollywood Elite Play». The Hollywood Reporter.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլտոն Բերլ» հոդվածին։