Միլենա Պավլովիչ-Բարլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլենա Պավլովիչ-Բարլինի
սերբ.՝ Милена Павловић-Барили
Ծնվել էնոյեմբերի 5, 1909(1909-11-05)[1][2][3][…]
ԾննդավայրՊոժարևաց, Սերբիայի թագավորություն
Վախճանվել էմարտի 6, 1945(1945-03-06)[4] (35 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Սերբիայի թագավորություն
ԿրթությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա (Բելգրադ) (1926) և Požarevac Gymnasium?
Մասնագիտություննկարչուհի, գրող և բանաստեղծուհի
Ոճմոդեռնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներպոեզիա
ՀայրBruno Barilli?
 Milena Pavlović-Barili Վիքիպահեստում

Միլենա Պավլովիչ-Բարլինի (սերբ.՝ Милена Павловић-Барили, նոյեմբերի 5, 1909(1909-11-05)[1][2][3][…], Պոժարևաց, Սերբիայի թագավորություն - մարտի 6, 1945(1945-03-06)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, ԱՄՆ), սերբ բանաստեղծուհի և նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենա Պավլովիչ-Բարլինին ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 5-ին, Սերբիայի Պոժերևեց քաղաքում։ Նրա հայրը, Բրունո Բարլին, կոմպոզիտոր, երաժշտական քննադատ և բանաստեղծ էր[5]։ Նրա մայրը, Դանիչի Պավլովիչը, Կարագեոգիևների գերդաստանից է և ուսումնասիրել է արվեստ։ 1922-1926 թվականներին Միլենան Բելգրադի արվեստի թագավորական դպրոցում է սովորել, իսկ 1926-1928 թվականներին Մյունխենում։

1930-ականներին թվականների սկզբում Միլենան լքել է Սերբիան։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը նա մի քանի անգամ կարճ ժամանակով ժամանել է Սերբիա։ Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Իսպանիայում, Հռոմում, Փարիզում և Լոնդոնում, որտեղ հնարավորություն է ունեցել շփվել Ժան Կոկտոյի և Անդրե Բրետոնի հետ։ Միլենան շատ արևմտյան արվեստի դպրոցների և նկարիչների ազդեցությանն է ենթարկվել, մասնավորապես իտալացի նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի ազդեցությանը։ 1939 թվականից հետո Միլենա ապրում էր Նյու Յորքում։

Միլենա մահացել է 1945 թվականի մարտի 6-ին։ Մահացության պատճառներն է ձիուց ընկնելն ու սրտի նոպան[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենայի ստեղծագործական աշխատանքների թեմաները բազմազան է. դրանք և դիմանկարներն են, և աստվածաշնչյան պատմությունների մեկնաբանումները։ Շարժառիթներից են քողերը, հրեշտակները, Վեներայի արձանները և արլեկինները։ Նրա աշխատանքներից շատերը մշտապես ցուցադրվում են Հռոմում, Նյու Յորքում, Բելգրադում, ինչպես նաև հայրենի Պոժարևացե քաղաքում։ Տունը, որտեղ նա ծնվել է, 1962 թվականից վերածվել էր թանգարանի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Zorica Markovic. «MILENA PAVLOVIĆ-BARILI» (серб.). www.stil-magazin.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 26 мая 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]