Միասնության կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միասնության կամուրջ
Երկիր Լատվիա[1]
ՏեղանքԴաուգավպիլս[1]
Տեսակճանապարհային կամուրջ և հեծանային կամուրջ
Հատում էԱրևմտյան Դվինա[1]
Երկարություն328 մետր[1]
Քարտեզ
Քարտեզ

Միասնության կամուրջ (լատիշ․՝ Vienības tilts[2]), ավտոմոբիլային-հետիոտնային կամուրջ Դաուգավպիլսում, Դաուգավա գետի (Արևմտյան Դվինա) վրա, որը միացնում էր Դաուգավպիլսը նախկինում առանձին քաղաք Գրիվայի հետ։ Շինարարությունը սկսվել է 1931 թվականին, բացումը կայացել է 1935 թվականի նոյեմբերի 23-ին, եղել է առաջին պողպատե կամուրջը Բալթիկայում։ Կամրջի մետաղական տարրերը բերվել են Գերմանիայից, շինարարությունն իրականացրել է գերմանական ընկերություն։ Կամրջի շինարարությունը անհրաժեշտություն էր, քանի որ քաղաքը չուներ մեկ այլ մշտական կամուրջ, բացի երկաթուղայինից, իսկ փայտե Գայկովսկի կամուրջն ավերվել էր 1922 թվականին քաղաքի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղից, երբ ապրիլի 9-10-ին ջրի մակարդակը բարձրացել էր 10 մետր 62 սմ։

Կամուրջը տեղակայված է երեք քարե սյուների վրա, երկարությունը կազմում է 328 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսի 26-ին Բրանդենբուրգյան 800-րդ գնդի դիվերսանտները կարմիր բանակայինների արտահագուստով վաղ առավոտյան գրավեցին կամուրջը սպանելով պահակներին և ապահովեցին Մայնշտեյնի 56-րդ կորպուսի տանկերի անցումը Դվինայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավերվեց կամրջի տախտակամածը։ Գերմանական զորքերի նահանջի ընթացքում պայթեցվեցին կամրջի մի քանի հատվածներ Գրիվայի կողմից։ Ավերված հատվածները ժամանակավորապես վերականգնվեցին փայտե կոնստրուկցիաներով, որոնք հետագայում կապիտալ վերանորոգվեցին։

Կամրջի ժամանակակից տեսքը տարբերվում է նախնականից։ 1988-1989 թվականներին իրականացվեց վերակառուցում, հին կամուրջը տեղաշարժվեց ժամանակավոր հենասյուների վրա և նոր կամրջի տախտակամածը Գրիվայի կողմից տեղաշարժվեց հենասյուների վրա։ Կամրջի փորձարկումից հետո այն շահագործման հանձնվեց։ Ամռանը ջրի ցածր մակարդակի ժամանակ կարելի է տեսնել ապամոնտաժված հին կամրջի մետաղական մասերը և ժամանակավոր հենասյուները։ 1989 թվականին տախտակամածը ամբողջությամբ վերակառուցվեց հին հենասյուների վրա։ 1989 թվականի հունիսի 1-ին կայացավ հին կամրջի հրաժեշտի արարողությունը։ 1931-1935 թվականներին կամրջի վրա աշխատած չորս նախկին շինարարները քաղաքային թանգարանին հանձնեցին այն բրոնզե հուշատախտակը, որ տեղադրվել էր 1935 թվականին։ 2007 թվականին կատարվեցին նորոգման աշխատանքներ բոլոր հենասյուների վրա, սառցահոսքերի ժամանակ կենտրոնական հենասյան վրա հայտնաբերված ճեղքերի պատճառով։

Դաուգավպիլսի Գետային նավատորմի լուծարումից հետո գետը չէր խորացվել 15 տարի, ինչի պատճառով հենասյուների շուրջը փոքրիկ կղզյակներ էին առաջացել, որը գոյություն չունի 1944 թվականին արված լուսանկարում։ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Գրիվեում կամրջի մոտ տեղադրվեց ծաղկեպսակ ժապավենով, որի վրա գրված էր «23 նոյեմբերի 1935-2010 թվականներին Վինիբասի (Գրիվայի) Դաուգավպիլսի և Գրիվայի միջև կամրջի բացման 75-ամյակին»[3][4]։ 2011 թվականին նոյեմբերի 18-ի փողոցի վերակառուցման նախագծի շրջանակներում նորոգման աշխատանքներ իրականացվեցին նաև Վինիբասի կամրջի վրա[5]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամուրջը ծառայում է որպես լուսանկարչական վայր տեղացի լուսանկարիչների համար։ Ամենատարածված լուսանկարը գիշերային կամրջի տեսքն է նավամատույցից։
  • Կամրջի մասին տեսահոլովակը որպես գլխադրվագ է ծառայում քաղաքային «ԴաուՏԿոմ» հեռուստաընկերության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 StructuraeRatingen: 1998.
  2. «Vietvārdu datubāze». vietvardi.lgia.gov.lv. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  3. Мост Единства с 75-летним юбилеем поздравил только «Русский исторический клуб»
  4. «Газета "Динабург вести"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  5. На проведение работ по реконструкции улицы 18 Новембра решилась претендовать только одна фирма