Մերսեդես Ելլինեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերսեդես Ելլինեկ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1889(1889-09-16)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էփետրվարի 23, 1929(1929-02-23)[1] (39 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտություներգչուհի
Ծնողներհայր՝ Էմիլ Ելինեկ
 Mercédès Jellinek Վիքիպահեստում

Ադրիանա Մանուելա Ռամոնա Ելլինեկ (գերմ.՝ Adriana Manuela Ramona Jellinek), մականունը՝ Մերսեդես (իսպ.՝ Mercédes; սեպտեմբերի 16, 1889(1889-09-16)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - փետրվարի 23, 1929(1929-02-23)[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]), ավստրիացի ձեռնարկատեր Էմիլ Ելլինեկի դուստրը, ում անունով էլ կոչվել է «Mercedes-Benz» ավտոմոբիլային ապրանքանիշը[2]։

Մերսեդեսը եղել է Էմիլ Ելլինեկի և Ռախել Գոգման Ցենտրոբերտի (գերմ.՝ Rachel Goggmann Cenrobert, 1854—1893): Եղել է Վիեննայի գլխավոր ռաբբի Ադոլֆ Ելլինեկի թոռնուհին։ Մայրը եղել է սեֆարդական ծագմամբ հրեա, ով ծնունդով Ալժիրից էր։ Տանը նրան կոչել են «Մերսեդես» (սեֆարդերեն՝ «փափկասրտություն» բառից։ Նրա հայրը և ավստրիացի բանկիր և ավտոապրանքանիշի համասեփականատեր Գոթլիբ Դայմլերը, աղջկա անունով են անվանել թողարկվելիք ապրանքանիշը։ «Մերսեդեսը» հանդիսանում էր «Դայմլերի» նախկին մոդելների և այնպիսի տեխնիկական նորարարությունների համադրություն, ինչպիսիք են կնիքված շրջանակը և ներթող կափարիչների մեխանիկական շարժակը, որից հետագայում ստիպված են եղեկ հրաժարվել։ Պարզվել է, որ մեքենան բավականին կառավարելի է և, գլխավորը, հուսալի շահագործման մեջ։ Այդ օրվանից, «Մերսեդես» անվանումը դարձել է «Դայմլերի» ֆիրմայի այցեքարտը։ Ֆիրմայի մնացած բոլոր մոդելները թողարկվել են այս ապրանքանիշի ներքո։ Սերիայի առաջին ավտոմեքենան եղել «Mercedes 35 PS» մոդելի մեքենան, որը թողարկվել է 1901 թվականին։ 1902 թվականի փետրվարի 23-ին «Mercedes» անվանումը գրանցվել է որպես ապրանքանիշի պաշտոնական անվանում։ Նույն տարում, Փարիզի ավտոմոբիլային ցուցադրության ժամանակ ապրանքանիշի տաղավարի մոտ փակցվել է աղջկա լուսանկարը։ 1903 թվականի հունիսի Էմիլ Ելլինեկին թույլատրել են պաշտոնապես փոխել իր ազգանունը «Ելլինեկից» «Ելլինեկ- Մերսեդեսի»։

Մերսեդեսը ապրել է Վիեննայում և հայտնի է եղել սկանդալային երկու բաժանումներով։ Ունենալով լավ ձայն՝ զբաղվել է երգեցողությամբ, սակայն չի կիսել ավտոմեքենաների նկատմամբ հոր սերը։ Մահացել է 1929 թվականին՝ քաղցկեղից։

Նրա եղբայրը եղել է ավստրիացի գրականագետ Ռաուլ Ֆերդինանդ Ելլինեկը (1888—1939):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #143613537 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Parting Shot». The Automobile. 30 (7): 98. September 2012.