Մերի Փիքֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Փիքֆորդ
անգլ.՝ Mary Pickford
Ծնվել էապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][2][…]
ԾննդավայրՏորոնտո, Կանադա[3]
Մահացել էմայիսի 29, 1979(1979-05-29)[1][2][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի[7]
Քաղաքացիություն Կանադա
Կրոնկաթոլիկություն, մեթոդիզմ և քրիստոնեական գիտություն
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ John Charles Smith?[8], մայր՝ Charlotte Hennessy?[8]
Ամուսին(ներ)Օուեն Մուր, Դուգլաս Ֆերբենքս և Չարլզ Ռոջերս
Պարգևներ և մրցանակներ

Մերի Փիքֆորդ (անգլ.՝ Mary Pickford, իսկական անուն ազգանունը՝ Գլեդիս Լուիզա Սմիթ, ապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][2][…], Տորոնտո, Կանադա[3] - մայիսի 29, 1979(1979-05-29)[1][2][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6]), կանադացի ծագումով ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, նաև կինոպրոդյուսեր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համր կինոյի ժամանակաշրջանի մեծագույն դերասանուհիներից մեկը, նկարահանվել է 200-ից ավելի ֆիլմերում, 36 ֆիլմի պրոդյուսեր է, United Artists կինոընկերության հիմնադիրներից մեկը։

Կինոյում հանդես է եկել 1909 թվականից։ Փիքֆորդի լավագույն դերերը ստեղծվել են ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ղեկավարությամբ։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա մարմնավորած բարեհոգի, միամիտ աղջկա՝ ամերիկյան «մոխրոտիկի» կերպարը։ Հատկապես հռչակվել է «Նյու Յորքյան գլխարկ» (1912), «Խեղճ, փոքրիկ հարուստը» (1916), «Փոքրիկ արքայադուստրը» (1917), «Պոլիաննա» (1920), «Իմ լավագույն աղջիկը» (1927) ֆիլմերով։ Եղել է բազմաթիվ կինոընկերությունների կազմակերպիչ ու տնօրեն, այդ թվում՝ «Յունայթեդ արթիսթս»-ի (Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի, Չարլի Չապլինի, Դուգլաս Ֆերբենքսի հետ)։ 1933 թվականից խաղացել է թատրոնում, հանդես եկել իբրև պրոդյուսեր։ Հեղինակ է «Լույս և ստվեր» ինքնակենսագրական գրքի։

Ամուսնացած է եղել համր կինոյի նշանավոր դերասան Դուգլաս Ֆերբենքսի հետ։ Կինոյի պատմության մեջ առաջին Հոլիվուդյան աստղն է, ով 7-անիշ հոնորարի պայմանագիր է ստորագրել (1916 թվականի հունիսի 24-ին «Paramount Pictures» կինոընկերության հետ, 1 040 000 ԱՄՆ դոլար։ )

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 295
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Փիքֆորդ» հոդվածին։