Մեկլենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մեկլենբուրգ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մեկլենբուրգ (Գերմանիա)##
Մեկլենբուրգ (Գերմանիա)
Մեկլենբուրգի դրոշը
Մեկլենբուրգ 1815-1934 թվականներ

Մեկլենբուրգ (գերմ.՝ Mecklenburg), պատմական շրջան Գերմանիայի հյուսիսում, այժմ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի տարածքի մի մասը։ Մեկլենբուրգի խոշոր քաղաքներն են. Ռոստոկ, Շվերին, Շտրալզունդ, Գրայֆսվալդ, Վիսմար, Նոյբրանդենբուրգ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկլենբուրգ անվանումը ծագել է միջնադարյան քաղաքի անունից, որը մուսուլմանական Տորտոսայից արաբախոս հրեա ճանապարհորդ Իբրահիմ իբն Յակուբի ստեղծագործություններում մոտ 965 թվականին հիշատակվում է որպես սլավոնական Վիլիգրադ (Wiligrad) — «մեծ քաղաք» (սլավ. velij «մեծ»)[1], 1000 թվականից` գերմանական թուղթ Michelenburg (հին-հս.-գերմ. michel «большой, сильный»)[2]

Հին սաքսոնական բարբառում միկլ (mikil) նշանակում էր «մեծ», իսկ бург (burg, borg, borch) բառը միջին-ստորին գերմաներենում նշանակում է դղյակ ամրոց (կրեմլ)։ 10-11-րդ դարերում գործածական էր Mikilinborg անվանումը («մեծ ամրոց», «մեծ քաղաք», «Վելեգրադ»)։ Անունը կապված է կոնկրետ տեղի` Նիկլոտինգների (Նիկլոտ իշխանի սերունդները) օբոդրիտյան իշխանական տոհմի նախկին տոհմական ամրոցի բնակավայրի հետ, որն այսօր դեռ կրում է Burg Mecklenburg անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական ժամանակագրության համաձայն, սլավոնները այս տարածքում հաստատվեցին վաղ միջնադարում (5-7-րդ դարերում)։ Դա ժառանգաբար և ընտրվող իշխանների կողմից կառավարվող օբոդրիտների ցեղն էր, որը հաստատվում է ինչպես հնագիտական տվյալներով (Սեդով Վ. Վ. Սլավոնները վաղ միջնադարում։ Մ., 1995. էջ. 40 — 67, 138—147), այն պես էլ գրավոր աղբյուրներով (Westphalen E. J. Monumenta inedita rerum Germanorum. Lipsiae. 1741. p. 1615—1630):

Գերմանիային օբոդրիտների հողերի միավորման ընթացքում (Արևելաֆրանկյան պետությանը) 10-12-րդ դարերում սկսվում է գերմանական բնակչության գաղթը կենտրոնական ռեյնյան շրջաններից դեպի Էլբայից հյուսիս և արևելք, այսպես կոչված «արևելագերմանական գաղթ» (որոշ աղբյուրներում անվանվում էր «արևելագերմանական գաղութացում»), որն իր գագաթնակետին հասավ 14-րդ դարում։

Գերմանական ֆեոդալների և վերնախավի հետ միասին վերաբնակեցվին նաև գյուղացիները և քաղաքների բնակիչները (բյուրգերները)։ Մեկլենբուրգի տարածքում սլավոնա-գերմանական համատեղ բնակվելու մասին են վկայում պահպանված սլավոնական տոպոնիմները, գրառումները եկեղեցական գրքերում, տոհմաբանական գրքերը։

Մեկլենբուրգի ժառանգական դուքսերը իրենց տոհմաբանության ծագումը հասցրին տեղի օբոդրիտյան իշխաններին {Westphalen E. J. Monumenta inedita rerum Germanorum. Lipsiae. 1741. p. 1615—1630.} (նախահայր դուքս 1178 թվականից Հենրիխ Բորվին, օբոդրիտների վերջին իշխան Պրիբիսլավ 2-րդի որդին)։

Գերմանական տոհմական ազնվականությունը աստիճանաբար դուրս մղեց Բալթիկ ծովի ափամերձ շրջանում գերիշխող Դանիական թագի տիրապետությունը, իսկ գերմանացի առևտրականներն ու արհեստավորները հիմք ստեղծեցին ազատ հանզայական քաղաքների համար։ Քաղաքային բնակչության և գյուղական վերնախավի մեջ սլավոնական անունները հայտնի են մինչև 15-16-րդ դարերը ներառյալ գրառումներով, այդ թվում հաճախակի հանդիպում է Վենտ տոհմական անունը (Վենդ, գերմ.՝ Went), այսինքն` «սլավոնացի»։ Արդյունքում սլավոնական անունները քրիստոնեացման ընթացքում ձուլվում են գերմանական քրիստոնեական անունների ընդհանուր զանգվածում։

Ուշ միջնադարի պատմական դարաշրջանում, Նոր պատմության սկզբին, Մեկլենբուրգի տարածքում գոյություն ունեին տարբեր պետությունների կազմավորումներ (դքսություն, մեծ դքսություն)։ 1701 թվականին Մեկլենբուրգի տարածքը բաժանվեց սահմանաձակ ինքնավարությամբ երկու պետությունների. Մեկլենբուրգ-Շվերինի և Մեկլենբուրգ-Ստրելիցի դքսություններ։ 1814-1815 թվականներին Վիենայի վեհաժողովում նրանց կարգավիճակը բարձրացավ Մեծ դքսության տիտղոսի, նրանք ընկան Պրուսիայի թագավորության հովանավորության տակ և մտան Գերմանական միություն։

1918-1919 թվականներին պետական անկախության կարճ ժամանակաշրջանից հետո երկու տարածքներն էլ մտան Վայմարյան հանրապետության կազմի մեջ և 1937 թվականին «Մեծ Համբուրգի օրենքի» արդյունքում ստացան ժամանակակից վարչական կարգավիճակը և տարածքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Йоахим Херрман. Ободриты, лютичи, руяне // Славяне и скандинавы: Сб. — М.: Прогресс, 1986. — С. 338.
  2. Поспелов, 1998, էջ 266

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Government portal of Mecklenburg-Western Pomerania Արխիվացված 2014-01-23 Wayback Machine
  • Herbermann, Charles, ed. (1913). «Mecklenburg» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Mecklenburg» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.