Մելիստ Մովսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիստ Մովսեսյան
Ծնվել էհունիսի 20, 1929(1929-06-20)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմայիսի 29, 2010(2010-05-29) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտոչ գծային օպտիկա[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1952)[1]
Կոչումպրոֆեսոր և թղթակից անդամ[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Մելիստ Եղիշի Մովսեսյան (հունիսի 20, 1929(1929-06-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 29, 2010(2010-05-29), Երևան, Հայաստան), հայ սովետական ֆիզիկոս։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1983): Եղիշե Մովսիսյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիստ Մովսեսյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 20-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1952 թվական), ուր և աշխատել է մինչև 1972 թվականը։ 1963-1970 թվականներին եղել է ճառագայթային պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, 1968-1972 թվականներին՝ օպտիկայի ամբիոնի վարիչ։ 1972 թվականներից ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի օպտիկայի բաժնի վարիչն է։

Աշխատանքները վերաբերում են տաուտոմեր միացությունների ինֆրակարմիր կլանման սպեկտորների հետազոտությանը, քվանտային օպտիկական գեներատորներին, լույսի և միջավայրի ոչ գծային փոխազդեցություններին։ Ուսումնասիրել է բյուրեղների և հեղուկների լյումինեսցենցման երևույթը, գրգռման էներգիայի միջմոլեկուլային և ներմոլեկուլային փոխանցման հարցերը։ 1965 թվականից զբաղվել է օրգանական հեղուկներում ստիպողական կոմբինացիոն ցրման ուսումնասիրությամբ։ Աշխատանքների մի մասը նվիրված է ալկալիական մետաղների գոլորշիների հետ հզոր լուսային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությանը, դրանց մագնիսացման և ռելաքսացիայի երևույթներին։ Ամերիկյան գիտնականների հետ միաժամանակ հայտնաբերել և ուսումնասիրել է ստիպողական կոմբինացիոն ցրումը ալկալիական մետաղների ատոմների էլեկտրոնային մակարդակների միջև, ապա նաև եռաֆոտոնյան ցրման երևույթը և այդ պրոցեսների ժամանակային ու բևեռային բնութագրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 42.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 42