Մեգալոպոլիս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգալոպոլիս
Μεγαλόπολις
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված էմ. թ. ա. 371 թ.
Մակերես16,126[1] կմ2 կմ²
ԲԾՄ430 մետր
Բնակչություն5748[2] մարդ
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ2791
Փոստային դասիչ222 00
Պաշտոնական կայքmegalopoli.gov.gr
Մեգալոպոլիս (քաղաք) (Հունաստան)##
Մեգալոպոլիս (քաղաք) (Հունաստան)

Մեգալոպոլիս[3], Մեգալոպոլ (հուն․՝ Μεγαλόπολις[2] ή Μεγαλόπολη[4]), փոքրիկ քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 430 մետր բարձրության վրա, Պելոպոնես թերակղզու կենտրոնական մասում, Աթենքից 154 կիլոմետր հարավ-արևմուտք։ Պելոպոնես կղզեխմբում Արկադիայի կղզեխմբային միավորում նույնանուն դեմոսի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Ըստ 2011 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 5748 մարդ[2]։

Քաղաքի հարավ-արևմտյան հատվածում անցնում է 7 ճանապարհը և եվրոպական E65 մարշրուտը։ Քաղաքի արևմտյան հատվածում անցնում է ազգային 7՝ Կորինթոս-Կալամատա ճանապարհը։ Մեգալոպոլիս և Կրեստենա քաղաքները իրար է կապում ազգային 76 ճանապարհը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական քաղաք Մեգալոպոլը կառուցվել է մ. թ. ա. 371 թվականին՝ Էպամինոնդի ակտիվ մասնակցությամբ, երբ Արկադիայի 35 աքսորավայրեր միացվեցին։ Քաղաքը երկար ժամանակ եղել է Սպարտայի մրցակիցը և մինչև իսկ Հունաստանի գրավումը հռոմեացիների կողմից նաև Պելեպոնեսում հակասպարտացի ուժերի հենարանը։ Հայտնի բռնապետներն են Արիստոդեմը, Արտիլի որդին (կառավարել է մինչև մ. թ. ա. 253 թվականը), այնուհետև Լիդիադը։ Քաղաքի անվանումը ընդհանրացվել է և վերափոխվել «մեգապոլիս» և «մեգալոպոլիս» տերմինների։

Մեգալոպոլիս դիմոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգալոպոլիս դեմոսի կազմի մեջ է մտնում Օրեստիոն գյուղը։ Ըստ 2011 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 5779 մարդ[2]։ Տարածքը կազմում է 16,126 քառակուսի կիլոմետր[1]։

Անվանում Բնակչություն (2011)[2], մարդ
Մեգալոպոլիս 5748
Օրեստիոն 31

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 5255[4]
2001 5915[4]
2011 5748[2]

Ճանաչված տեղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլոպոմեն (մ. թ. ա. 253—183 թվականներ) — Ախեյական միության ռազմավար, ում անվանել են «վերջին էլին».
  • Պոլիբիոս (մոտավոր մ. թ. ա. 200—120) — պատմաբան, պետական գործիչ և զորապետ
  • Լեոնիդաս Զերվաս (1902—1980) — քիմիկոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 354. — ISSN 1106-5761.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. Հունաստան.
  4. 4,0 4,1 4,2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]